Երեմ Վարդանյան: հայ քանդակագործ

Երեմ Սրապիոնի Վարդանյան (փետրվարի 14, 1922(1922-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 19, 1985(1985-08-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1972)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երեմ Վարդանյան
Ծնվել էփետրվարի 14, 1922(1922-02-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 19, 1985(1985-08-19) (63 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԵրեմ Վարդանյան: Կենսագրություն, Ստեղծագործություններ, Պատկերասրահ Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)
Ստեղծագործություն(ներ)Ղազարոս Աղայանի կիսանդրի, Մովսես Խորենացու հուշարձան և Մայր Հայաստան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԵրեխաներԱրմենակ Վարդանյան
Երեմ Վարդանյան: Կենսագրություն, Ստեղծագործություններ, Պատկերասրահ Yerem Vardanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

1938-1941 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1949-1956 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1961 թվականից՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտում։

Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Գործերին բնորոշ են վավերականությունը և կոթողային հնչողությունը։

Ստեղծագործություններ

  • «Սպասում։ Մայրը» դիմաքանդակը (1967 թվական, գրանիտ, Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարան)
  • Ղազարոս Աղայանի կիսանդրին (1955 թվական, բրոնզ, բազալտ, Երևանի համանուն դպրոցի առջև)
  • Նելսոն Ստեփանյանի կիսանդրին (1960 թվական, բրոնզ, բազալտ, ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղ)
  • Մովսես Խորենացու հուշարձանը (1965 թվական, բազալտ, Մատենադարանի առջև)
  • Գյումրու երկաթուղային կայարանի ճակատի հարթաքանդակները (1978 թվական, տուֆ, Սարգիս Յուխանյանի հետ, ճարտարապետ՝ Ռաֆիկ Եղոյան)
  • «Ուսանողուհին», 1957 թվական
  • «Էլեկտրիկ Նավասարդյանի դիմաքանդակը»
  • «Կոմիտաս» (գիպս, 1969 թվական)
  • «Կոմիտաս» (գիպս)
  • «Երևանի Շինարարները» (բրոնզ)
  • «Մայրություն» (շամոտ, 1975 թվական)
  • «Մովսես Խորենացի» (գիպս) , տարբերակներ Մատենադարանի համար)
  • «Թորոս Ռոսլին» (գիպս) , կոմպոզիցիա ( տարբերակ Մատենադարանի համար )
  • «Թորոս Ռոսլին» (փայտ , տարբերակ Մատենադարանի համար )
  • «Գրիգոր Տաթևացի» (փայտ , տարբերակ Մատենադարանի համար )
  • «Րաֆֆի» (մարմար)՚ 1954
  • «Հովհաննես Թումանյան» ( մոմ )
  • «Արամ Խաչատրյան » (գործ ՝ Արմենակ Վարդանյանի ՚ համահեղինակ ՝ Երեմ Վարդանյան )՚ (բրոնզ)։
  • «Ալեքսանդր Պուշկին» (բրոնզ)
  • «Ժ. Սրապյան» (բրոնզ, Երևան, 1977 թվական)
  • ՀՄՊ-ում զոհվածներին նվիրված հուշարձան Հոկտեմբերյանում
  • «Լուռ վիշտ» (Արա Սարգսյանի ավարտական աշխատանքը (մարմար), որը լուսանկարներից նյութին փոխանցել՝ որպես քանդակագործի մահարձան իրականացրել է Երեմ Վարդանյանը ( գրանիտ)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արմեն Առուստամյան. « Մեծարվեստ, կոթողային, հավերժական» ( 2018 թվականին հրապարակվել է քանդակագործի ծննդյան 96-ամյակի առթիվ)։
  • Արմեն Առուստամյան . « Հավետ ապրող կերպարներ նրա վսեմ արվեստում » ( 2020 թվականին հրապարակվել է քանդակագործի ծննդյան 98 - ամյակի առթիվ ) ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319 Երեմ Վարդանյան: Կենսագրություն, Ստեղծագործություններ, Պատկերասրահ 

Tags:

Երեմ Վարդանյան ԿենսագրությունԵրեմ Վարդանյան ՍտեղծագործություններԵրեմ Վարդանյան ՊատկերասրահԵրեմ Վարդանյան ԾանոթագրություններԵրեմ Վարդանյան Արտաքին հղումներԵրեմ Վարդանյան192219721985ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայերՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՓետրվարի 14ՔանդակագործությունՕգոստոսի 19

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրիստոտելՀրաբուխԱվրորայի լուսաբացըԵրկկենցաղներՄոնթե ՄելքոնյանԽաչատուր ԱբովյանՆոյԷկզեմաԵվրոպական միությունԱրյունՍոս ՍարգսյանԹոմաս ԷդիսոնՄիակազմ նախադասություններՄամփրե արքանԱրտաշես Ա ԲարեպաշտՄոմիկԵղանակՀովհաննավանքԱրտաշեսյանների թագավորությունԿապույտ հազՍակավարյունությունԹռչնագիրՀայոց ցեղասպանություն (ֆիլմ)ԲանկԹուղթ (նյութ)Հայաստանի ազգային հերոսԱվարայրի ճակատամարտԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Սուրբ Յոթ ՎերքԵրազահանՀայաստանի դրոշԳուլիվերի ճանապարհորդություններըՀենրիխ ՄխիթարյանՀավերժության հայկական նշանԱրտարգանդային հղիությունՀարավային ԱմերիկաՀեշտոցՀայոց այբուբենի հուշարձանՍիլվա ԿապուտիկյանԱբդուլ Համիդ IIՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՄարքեթինգՔութեշԵրիտասարդ թուրքերՎանաձորՍև խոռոչՄակարավանքԳերմանիաԿարսի պայմանագիրՔարՄուսա լեռան հերոսամարտԴանթեական առասպելԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՁայնավորներԱվստրալիաԽաղաղ օվկիանոսԴվինԵրկիրԻրանՀայ ֆիդայիներԿոչականԱստղԴաունի համախտանիշՊարբերական աղյուսակԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՈրոշիչՎանՈւթոտանիներ44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկԲացահայտիչՍիրտՌեջեփ Թայիփ ԷրդողանԲայՄԻԱՎ/ՁԻԱՀԲեհաեդդին ՇաքիրԵռանկյան բարձրությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿրծքագեղձի քաղցկեղԿարեն Դեմիրճյան🡆 More