Ելենա Չիժովա

Ելենա Սեմյոնովնա Չիժովա (ռուս.՝ Еле́на Семёновна Чижо́ва, մայիսի 4, 1957(1957-05-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ և էսսեիստ, տնտեսագետ, 2009 թվականի Ռուսական Բուկեր մրցանակի դափնեկիր։

Ելենա Չիժովա
ռուս.՝ Елена Семёновна Чижова
Ելենա Չիժովա
Ծննդյան անունռուս.՝ Елена Семёновна Чижова
Ծնվել էմայիսի 4, 1957(1957-05-04) (66 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող և տնտեսագետ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունԵլենա Չիժովա Ռուսաստան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԿանանց ժամանակը
Պարգևներ
ԱմուսինՎալերի Վոզգրին
Ելենա Չիժովա Elena Chizhova Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն

Դասավանդել է արտադրության կառավարում և անգլերեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ 1990-ականներին զբաղվել է ձեռնարկատիրությամբ։ «Համաշխարհային խոսք» (Սանկտ Պետերբուրգ) միջազգային ամսագրի գլխավոր խմբագիրն է։ «Ռուսական Բուկեր-2009» մրցանակի դափնեկիր է։

Հայացքներ

2014 թվականի մարտին Ելենա Չիժովան իր ստորագրությունն է դրել Ռուսաստանի մշակույթի գործիչների դիմումի տակ` ուղղված Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ղեկավարության գործողությունների դեմ։ 2018 թվականի մայիսին ստորագրել է Սանկտ Պետերբուրգի PEN ակումբի անդամների կողմից SPIEF-ի մասնակիցներին ուղղված դիմումը, որով կոչ է արվել Օլեգ Սենցովին ազատել բանտից և նրան հանձնել Ուկրաինային։ 2019 թվականի մայիսին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը տպագրել է Չիժովայի էսսեն, որը մեծ արձագանք է առաջացրել Ռուսաստանում, քանի որ Չիժովան մեղադրում էր Իոսիֆ Ստալինին Լենինգրադը և նրա բնակիչներին ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը խրախուսելու մեջ։ Քաղաքագետ Նատալիա Ելիսեևան դիմում էր ուղարկել Ռուսաստանի քննչական կոմիտե՝ գրողի դեմ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածով (նացիզմի վերականգնում) քրեական գործ հարուցելու համար։ 2019 թվականի մայիսի 10-ին PEN ակումբի անդամները համերաշխություն են հայտնել Ելենա Չիժովային, բայց միևնույն ժամանակ նշել են, որ «քննարկվող հոդվածում, շատերի կարծիքով, կա մեկ էական անճշտություն։ Ամենադաժան շրջափակման շրջանում, ինչպես գրում է Չիժովան, քաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունը կտրված էր, անհնարին էր ռազմական տեխնիկայի տարհանումը, սննդամթերքի փոխարեն հումքի մատակարարումը»։

Ընտանիք

Պատմական գիտությունների դոկտոր, Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, Դանիայի թագավորական գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ, Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում Մեջլիսի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Վոզգրինի (1939-2020) այրին է, ունի երկու երեխա։

Մատենագիտություն

    Վեպեր
  • «Крошки Цахес» (2000)
  • «Лавра» (2002)
  • «Орест и сын» (2007)
  • «Время женщин» (2009)
  • «Полукровка» (2010, ամսագրում տպագրվել է «Преступница» անվամբ, 2005)
  • «Терракотовая старуха» (2011)
  • «Неприкаянный дом» (2012)
  • «Планета грибов» (2014)
  • «Китаист» (2017)
  • «Город, написанный по памяти» (2019)

Գրական մրցանակներ

  • «Крошки Цахес» վեպն արժանացել է «Северная Пальмира» մրցանակին (2001) «Звезда» ամսագրի գրական մրցանակին (2001),
  • «Лавра» վեպը ներառվել է Ռուսական Բուկերի կարճ ցանկում (2003),
  • «Полукровка» վեպը (հրապարակվել է «Преступница» անվամբ) ներառվել է Ռուսական Բուկերի կարճ ցանկում (2005),
  • «Время женщин» վեպը դարձել է Ռուսական Բուկերի դափնեկիր (2009)։

Ծանոթագրություններ

Ելենա Չիժովա  Արտաքին պատկերներ
Ելենա Չիժովա  Ելենա Չիժովա, լուսանկար

Tags:

Ելենա Չիժովա Կենսագրություն և ստեղծագործությունԵլենա Չիժովա ՀայացքներԵլենա Չիժովա ԸնտանիքԵլենա Չիժովա ՄատենագիտությունԵլենա Չիժովա ԾանոթագրություններԵլենա Չիժովա1957ԳրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄայիսի 4ՌուսՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՍանկտ Պետերբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎանՀՀ ներքին գործերի նախարարությունԳեղարքունիքի մարզԲրազիլիաԱզոտՄարքեթինգՀայկական իժՀունգարիաԴերենիկ ԴեմիրճյանՊատվաստումներԱղտոտումՄիգրենԿոնֆլիկտԼյուդվիգ վան ԲեթհովենՄեգաբատԱրվեստSaudi AramcoՀայաստանի զինանշանԳոյական անունՄարտիրոս ՍարյանԱրյան շրջանառությունԳյումրիԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՈւսուցման մեթոդներԿաթոլիկ եկեղեցիԹաթուլ ԿրպեյանՆար-ԴոսՆոր ԿտակարանՏեստոստերոնԵրևանի վարչական բաժանումՀայաստանի թռչունների ցանկՊեպոՌոմեո և ՋուլիետԵվրոպաՋրծաղիկԱրևմտյան ՀայաստանՍրբանային սեքսԵվրոպական միությունՄատյան ողբերգությանԵղվարդՀայաստանի առաջին հանրապետությունՀեկտարԱնհանգիստ ոտքերի համախտանիշԳորշ արջՏավուշի մարզԳլխուղեղի բորբոքումԽաչքարԿարմիր գիրքՄեսրոպ ՄաշտոցԻսլամԹբիլիսիԹլփատումՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՍոցիալական մեդիա մարքեթինգԱրտաշատՎիտամին DՀրազդան (քաղաք)ԲոտուլիզմԱրմավիրՍիմվոլիզմՍիերա ԲրավոԱլբերտ ԱյնշտայնՈչ վերբալ հաղորդակցությունԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՏիեզերքԱստիգմատիզմՀենրիխ ՄխիթարյանՀամակարգային կարմիր գայլախտԷջմիածնի Մայր ՏաճարԿորած մոլորվածը ՀայաստանումՀիսուսԱրգանդի միոմաՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Եռանկյան բարձրություն🡆 More