Դոնալդ Թրամփ Կրտսեր

Դոնալդ Ջոն «Դոն» Թրամփ Կրտսեր (անգլ.՝ Donald Trump, Jr., դեկտեմբերի 31, 1977(1977-12-31), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ ԱՄՆ-ի նախկին նախագահ, անշարժ գույքի սեփականատեր և զարգացնող Դոնալդ Թրամփի (Donald Trump) և նրա առաջին կնոջ՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփի (Ivana Marie Zelnícková, Ivana Trump) ավագ որդին է։ Ներկայումս Դոն Թրամփը իր քրոջ՝ Իվանկա Թրամփի և եղբոր՝ Էրիկ Թրամփի հետ աշխատում է որպես Թրամփ կազմակերպության (The Trump Organization) գործարար փոխնախագահ։

Դոնալդ Թրամփ Կրտսեր
անգլ.՝ Donald Trump Jr.
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1977(1977-12-31) (46 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԴոնալդ Թրամփ Կրտսեր ԱՄՆ
ԿրթությունՈւորթոնի դպրոց, The Hill School և Buckley School?
ԵրկերTriggered?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրThe Trump Organization
ԱմուսինՎանեսսա Թրամփ
Ծնողներհայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Իվանա Թրամփ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներKai Madison Trump?, Դոնալդ Թրամփ 3-րդ, Տրիստան Միլոս Թրամփ, Քլոե Սոֆիա Թրամփ և Սփենսեր Ֆրեդերիկ Թրամփ
Դոնալդ Թրամփ Կրտսեր Donald Trump Jr. Վիքիպահեստում
Դոնալդ Թրամփ Կրտսեր
Դոնալդ Թրամփ կրտսեր, «Դոն» Թրամփ

Պատանեկություն և կրթություն

Դոնալդ Թրամփ Կրտսեր 
Թրամփը Այովայում մրցարշավի ժամանակ ճառելիս, 2016թ. նոյեմբեր

Դոն Թրամփը ծնվել է 1977թ. դեկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասում։ Նա ունի իրենից կրտսեր հարազատ մեկ քույր՝ Իվանկա Թրամփը և մեկ հարազատ եղբայր՝ Էրիկ Թրամփը։ Բացի այդ ունի խորթ քույր՝ Թիֆֆանի Թրամփը, որի մայրը Մարլա Մեյփլսն է և խորթ եղբայր՝ Բարրոն Թրամփը, որի մայրը իր հոր՝ Դոնալդ Թրամփի ներկայիս տիկինն է՝ Մելանյա Թրամփը։

Դոն Թրամփ կրտսերը առանձնահատուկ մտերմություն ունի իր մայրական պապի հետ և սահուն խոսում է չեխերեն։

Դոն Թրամփ կրտսերը կրթություն է ստացել Հիլ Սքուլում՝ Բլրի դպրոցում (The Hill School), որը համալսարանի համար նախապատրաստող ուսումնական հաստատություն է Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն (Pottstown) քաղաքում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Փենսիլվանիայի համալսարանի (University of Pennsylvania) Ուարթոն սքուլում (Wharton School), որտեղ նա ստացել է գիտությունների բակալավրի (Bachelor of Science, B.S.) աստիճան՝ տնտեսագիտության գծով։

Առաջխաղացում

2006-2015թթ. Դոն Թրամփ կրտսերը հանդես է եկել որպես հյուր խորհրդատու/դատավոր իր հոր ռեալիթի շոուների բազում էպիզոդներում (The Apprentice, U.S. TV series, The Apprentice, U.S. season 5, 2006, The Apprentice, U.S. season 14, 2015): Հաճախ հանդես է եկել իր հարազատ քրոջ՝ Իվանկայի և հարազատ եղբոր՝ Էրիկի հետ համատեղ։

Դոն Թրամփ կրտսերը ճառով ելույթ է ունեցել 2016թ. ԱՄՆ Հանրապետական կուսակցության համազգային համագումարի (2016 Republican National Convention) երկրորդ երեկոյան։ Նա այդ համագումարի պատգամավոր էր։

Անձական կյանք

Դոն Թրամփ կրտսերն ամուսնացած է մոդելուհի Վանեսա Քեյ Հայդոնի հետ (Vanessa Kay Haydon), որն իր տարեկիցն է (ծնվել է 1977թ. դեկտեմբերի 18-ին)։ Նրանք ամուսնացել են 2005թ. նոյեմբերի 12-ին Թրամփներին պատկանող Մար-ա-Լագո (Mar-a-Lago) կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ բնակավայրում (Palm Beach, Florida): Ամուսնական արարողությունը ղեկավարում էր Թրամփի հորաքույրը՝ Մարիաննա Թրամփ Բարրին (Maryanne Trump Barry)։ Վանեսա Քեյ Հայդոնը տիար Չարլզ և տիկին Բոնի Հայդոնների դուստրն է,, դանիացու ու հրեուհու սերունդ։ Դոն Թրամփի կինը՝ Վանեսան ավարտել է Դուայթ Սքուլը (Dwight School) և հոգեբանություն է ուսումնասիրել Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթթեն Քոլեջում (Marymount Manhattan College) Դոն և Վանեսա Թրամփները հինգ զավակ ունեն. 2 դուստր՝ Քեյ Մեդիսոնը (ծնվել է 2007թ. մայիսի 12-ին), Քլոե Սոֆիան (ծնվել է 2014թ. հունիսի 16-ին)։ և 3 որդի՝ Դոնալդ Ջոն III-ը (ծնվել է 2009թ. փետրվարի 18-ին), Տրիստան Միլոսը (ծնվել է 2011թ. հոկտեմբերի 2-ին), և Սփենսեր Ֆրեդերիկը (ծնվել է 2012թ. հոկտեմբերի 21-ին)։

Ծանոթագրություններ

Կաղապար:Վիկիքաղվածք

Կաղապար:Թրամփների ընտանիք

Tags:

Դոնալդ Թրամփ Կրտսեր Պատանեկություն և կրթությունԴոնալդ Թրամփ Կրտսեր ԱռաջխաղացումԴոնալդ Թրամփ Կրտսեր Անձական կյանքԴոնալդ Թրամփ Կրտսեր ԾանոթագրություններԴոնալդ Թրամփ Կրտսեր Արտաքին հղումներԴոնալդ Թրամփ Կրտսեր1977ԱՄՆ նախագահների ցանկԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 31Դոնալդ ԹրամփԷրիկ ԹրամփԻվանկա ԹրամփՄանհեթենՆյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՉակերտներԴիզայնՍննդային շղթաՄատենադարանԷպիլեպսիաՏերունական աղոթքԲուրգ (երկրաչափություն)Թաթուլ ԿրպեյանԳրիգոր ՆարեկացիԱռաքյալը (Մուրացան)Եվրասիական տնտեսական միությունՍաղմոսավանքՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀեշտոցի սնկային վարակԵրիկամՆախադասությունԱմերիկաԹվական անունԾծմբական թթուԱրծիվներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԿրիաներԳենետիկ հիվանդություններԱտոպիկ մաշկաբորբԿարմիր գլխարկԷթիլ սպիրտՍակրավորՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Բացականչական նշանՀաղպատի վանական համալիրԲնական թիվԱրհեստական բանականությունoginhՄաշկի սնկային հիվանդություններՍպիրտՔրոմոսոմԼյարդի հիվանդություններՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱֆղանստանԿանաչ դաշտը (պատմվածք)Ստեփանավանի դենդրոպարկԿենսաբանական դասակարգումՎրաստանԿոորդինատային համակարգԵվրասիաՍյունիքի մարզՎահանագեղձՀարցական նշանՎանի թագավորությունՍայաթ-ՆովաՆոյյան տապանԱնուղղակի խնդիրԱլյումինԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱրամ ԽաչատրյանՎիտամին B12 անբավարարությունՎանի թագավորության արքաների ցանկԱկրոստիքոսԷկզեմաԳուրգեն ՄահարիՄթնոլորտի աղտոտումՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԼուսինՍերգեյ ՓարաջանովԱմբոխները խելագարվածԹռչուններԱնրի ՎեռնոյԳուսան ԱշոտԷպոսԿենդանիների հատկանիշների ցանկԹբիլիսիԱշոտ Ա ՄեծԱրցախի ՀանրապետությունՀայկական մշակույթ🡆 More