Դժնիկ: բույսերի ցեղ

Դժնիկ (լատին․՝ Rhamnus), եղջերափուշ, դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։

Դժնիկ
Դժնիկ: Տարածվածություն, Արտաքին տեսք, Մշակում
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Դժնիկ (Rhamnus)
L., 1753

Հայտնի է մոտ 140 (այլ տվյալներով՝ 110), Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • լուծողական դժնիկ (Rhamnus cathartica),
  • պալասի դժնիկ (Rhamnus pallasii),
  • մանրապտուղ դժնիկ (Լ. microcarpa)
  • թիատերև դժնիկ (Rhamnus spathulifolia)։

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին։

Տարածվածություն

Տարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է անտառային բոլոր գոտիներում, հիմնականում արիդային տարածաշրյաներում՝ մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում՝ 2000 մ բարձրության վրա։

Արտաքին տեսք

Ցողունը բարձրությունը մինչև 8 մ է։ Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սև, հյութալի կորիզապտուղ է, ուտելի չէ, պարունակում է ներկանյութեր, կեղևը՝ աղաղանյութեր, տերևները՝ վիտամին C։ Պտուղների, կեղևի եփուկը, թուրմը, մզվածքը օգտագործում են որպես լուծողական։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործություն մեջ։ Մեղրատու է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Մշակում

Հանրապետության մշակության պայմաններում աճեցվում է նաև Դ. Իմերեթյանը - (R. Imeretina Booth), որն ի տարբերություն Հայաստանում աճող աբորիգեն տեսակների, համեմատաբար մեզոֆիլ է, բարձր գեղազարդ և պիտանի կանաչապատման մեջ լայնորոն օգտագործելու համար։

Բուժիչ նշանակություն

Բուժիչ նպատակով օգտագործում են կեղևը։ Դրանցից պատրաստած դեղամիջոցներն ունեն լուծողական ազդեցություն։ Հաբերի տեսքով արտադրում են «Ռամնիլ» դեղամիջոցը, կեղևը մտնում է նաև ստամոքսային և լուծողական հավաքների մեջ, նաև համալիր «Վիկալին» և «Վիկաիր» դեղամիջոցների մեջ, որոնք նախատեսված են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման համար։ Տնային պայմաններում դեղամիջոցների պատրաստման համար օգտագործում են 1-2 տարի պահած հումքը, քանի որ թարմ կեղևից դեղամիջոցները առաջացնում են սրտխառնոց, որձկում, ստամոքսային ցավեր։ Բեկտենու պտուղներն օգտագործում են ջրգողության, տենդի, լյարդի ուռուցքի, իջվածքի և որդերի դեմ։ Տերևներն ունեն մանրէասպան ազդեցություն։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Դժնիկ: Տարածվածություն, Արտաքին տեսք, Մշակում 
Դժնիկ: Տարածվածություն, Արտաքին տեսք, Մշակում Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ» հոդվածին։
Դժնիկ: Տարածվածություն, Արտաքին տեսք, Մշակում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ» հոդվածին։

Tags:

Դժնիկ ՏարածվածությունԴժնիկ Արտաքին տեսքԴժնիկ ՄշակումԴժնիկ Բուժիչ նշանակությունԴժնիկ ԾանոթագրություններԴժնիկԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳեղարդՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ՀիրիկԱռաջավորասիական ընձառյուծԳլխավոր էջՄոնա ԼիզաԱշխարհի բնակչությունԱտոմԲարորակ ուռուցքներՈւկրաինաԵղնջացանԿենդանիների հատկանիշների ցանկԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄխիթար ԳոշԷպիլեպսիաԹեհրանի կոնֆերանսԱնգլերենԿարմիր գիրքՈւնո ՈւլբերգՓոքրիկ իշխանըՀեպատիտ CՎատիկանԿուսաթաղանթԷդգար ՂազարյանՊետրոս ԴուրյանՇունԱրենիի քարանձավԴերանունՍայաթ-ՆովաՀունաստանՀայերՄողեսներՊատմություն Հայոց (Խորենացի)ՍպիտակուցներՓսորիազՀեշտոցային արտադրությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՈւղղանկյուն եռանկյունՀայաստանի կենդանական աշխարհՎարդանանց պատերազմԾովՄարդ բանականԱրմավիրՀովհաննես ԹումանյանԱնթառամԵրկրորդ համաշխարհային պատերազմՌամադան (ամիս)Խոյ (կենդանակերպի նշան)ՎագինիզմԳինիՀայկական մշակույթՀայ գրերի գյուտՏավուշի մարզԱլեն ՍիմոնյանԿապ (խոսքի մաս)Հայաստանի կենտրոնական բանկՀնդկաստանԱվագ շաբաթԷստրոգեններՊելեԲացահայտիչԱրարատի մարզՂանձիլՎերաբերական (խոսքի մաս)Հայրենական մեծ պատերազմԽաչակրաց արշավանքներՄակբայԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԽտությունԱծանցՀրայր ԴժոխքԱրյան ընդհանուր հետազոտությունՍիրտՏերունական աղոթքՀելլենիզմԿրիշտիանու ՌոնալդուԱսպիրին🡆 More