Դարիո Ֆո

Դարիո Ֆո (իտալ.՝ Dario Fo, մարտի 24, 1926(1926-03-24), Սանջանո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 13, 2016(2016-10-13), Միլան, Իտալիա), իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, բեմական վարպետության տեսաբան, նկարիչ, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1997), Հռոմի Լա Սապիենցի անվան համալսարանի պատվավոր դոկտոր (2006)։

Դարիո Ֆո
իտալ.՝ Dario Fo
Դարիո Ֆո
Ծննդյան անունիտալ.՝ Dario Luigi Angelo Fo
Ծնվել էմարտի 24, 1926(1926-03-24)[…]
ԾննդավայրՍանջանո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 13, 2016(2016-10-13)[…] (90 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, սցենարիստ, կոմպոզիտոր, դրամատուրգ, կինոդերասան, նկարազարդող, նկարիչ, բանաստեղծ, բեմանկարիչ, երգիծաբան, գրող, հագուստ ձևագծող, դերասան և վիզուալ արտիստ
ՔաղաքացիությունԴարիո Ֆո Իտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Ժանրերկատակերգություն
Ուշագրավ աշխատանքներՀրեշտակապետերը չեն խաղում ֆլիպեր, Միստերիա բուֆ, Անարխիստը մահը դժբախտ պատահարից, Չես կարող վճարել՝ մի՛ վճարիր, Շեփորներ և ազնվամորի, Elizabeth: Almost by Chance a Woman?, The Pope and the Witch? և The Two-Headed Anomaly?
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԿոմունիստական վերածննդի կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինՖրանկա Ռամե
ԶավակներՅակապո Ֆո
ԱզգականներAlessandro Fo? և Laura Fo?
Изображение автографа
Կայքdariofo.it
Դարիո Ֆո Dario Fo Վիքիպահեստում

Կենսագրություն

Դարիո Ֆոն ծնվել է Սանջանոյում (Լոմբարդիայի մարզի Վարեզե գավառ)՝ աշխատավորի և գյուղացու աղքատ ընտանիքում։ Ապագա դրամատուրգի հայրը՝ Ֆելիչե Ֆոն, երկաթուղագործ էր և սիրողական դերասան։ Ծնողներն աչքի էին ընկնում հակաֆաշիստական համոզմունքներով, հայրը միաժամանակ Իտալիայի սոցիալիստական կուսակցության անդամ էր։ Ֆոյի ընտանիքն օգնել է վիրավոր պարտիզաններին և փրկել հրեա գիտնականների համակենտրոնացման ճամբարներից՝ նրանց տեղափոխելով Շվեյցարիա։

Չնայած աղքատությանը՝ ծնողները որոշել էին աջակցել իրենց որդուն նկարչական հետաքրքրությունների հարցում։ 1940 թվականին Դարիո Ֆոն ընդունվում է Բրերայի միլանյան ակադեմիայի բեմանկարչության ֆակուլտետը, սակայն ուսումն ընդհատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Նա խուսափում է Սալո Հանրապետության բանակում ծառայելուց՝ մինչև պատերազմի ավարտը թաքնվելով վերնահարկում։ 1945 թվականին մեկնում է սովորելու Միլանի ճարտարագիտական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։

Դարիո Ֆո 
Դարիո Ֆո

Դարիո Ֆոն իր առաջին աշխատանքները գրել է ուսանողական տարիներին։ Դրանք ոչ մեծ մենախոսություններ, երգիծական էսքիզներ ու կիսաֆանտաստիկ պատմվածքներ էին (ազգային ավանդույթի պահպանմամբ)։ Այդ ստեղծագործությունները նա ընթերցում էր ընկերների շրջանում և, ի վերջո, դառնում է հանրաճանաչ։ 1951 թվականից Ֆոն Իտալիայի ազգային ռադիոյով (RAI) ներկայացնում է իր 18 երգիծական մենախոսություններից մի շարք («Երեխաները»), որը քաղաքական սատիրա էր աստվածաշնչյան պատմությունների վերաբերյալ։ Շուտով անհանգստացած ղեկավարությունը փակում է Ֆոյի հաղորդումը, բայց այն հասցրել էր Ֆոյին հեղինակություն բերել։

1953 թվականին Ֆոն, թողնելով ինստիտուտը, ամբողջովին տրվում է ստեղծագործելուն։ 1951 թվականին նա հանդիպել էր դերասանուհի Ֆրանկա Ռամեին (1929-2013), ով թատերական ընտանիքից էր և 1954 թվականին դառնում է Ֆոյի կինը։ Ռամեն նաև Ֆոյի թատրոնի համահեղինակն ու առաջին դերասանուհին էր։ Անկախ թատրոնի համար նա գրում և բեմադրում է 2 ֆարս՝ «Մատն աչքը կոխելով» (1953) և «Կապել առողջներին» (1954)։ Շուտով երկու ստեղծագործություններն էլ, որոնք ծաղրում էին բուրժուական հասարակությանն ու իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությանը, արգելվում են քաղաքական և եկեղեցական գրաքննությամբ։

1955-1957 Ֆոն սցենարներ է գրում կինոյի համար, մի շարք՝ մասնավորապես Կարլո Լիձանիի ֆիլմերում հանդես է գալիս որպես նկարիչ և դերասան։ 1957-1958 թվականներին Ֆո-Ռամե ախումբը, Մինսկի Պիկկոլո թատրոնում կայացած դեբյուտից հետո, մեկնում է ամենամյա շրջագայության Իտալիա։ 1959 թվականին նա հիմնում է նոր թատրոն՝ «Թատերախումբ Դարիո Ֆո-Ֆրանկա Ռամե»։ Նրա առաջին հաջողությունը 3 գործողությունից բաղկացած «Հրեշտակապետերը չեն խաղում ֆլիպեր» («Gli archangeli giocano a flipper», 1959) պիեսն էր, որն անհեթեթ կատակերգություն և սատիրա էր չինովնիկների բյուրոկրատության մասին

1963 թվականից նա որպես դերասան, ռեժիսոր և սքեթչների հեղինակ է հանդես է գալիս կաբարեներում և փողոցային թատրոններում 1969 թվականից ղեկավարել է «Լա Կոմունա» թատերախումբը։ Մոտ լինելով ձախ սոցիալիստական ուժերին՝ 1970 թվականին դուրս է գալիս Իտալիայի կոմունիստական կուսակցության կազմից։

2006 թվականին Ֆոն անհաջող կերպով փորձում է իր թեկնածությունը դնել Միլանի քաղաքապետի պաշտոնում։ Ձախակողմյան ուժերի «Միություն» կոալիցիայի թեկնածուի նախընտրական փուլում նա զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Կոմունիստական վերածնունդ» կուսակցության աջակցությամբ նա հավաքում է ձայների ավելի քան 20 %-ը։ Նույն թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆրանկա Ռամեն պատգամավոր է ընտրվում «Իտալիայի արժեքներ» կուսակցության կողմից։ 2010 թվականից և՛ Ֆոն, և՛ Ռամեն Կոմունիստական վերածնունդ կուսակցության անկախ անդամներ են։

Ստեղծագործություններ

Հեղինակ է բեմական ֆարս-արլեկինադների («Մատն աչքը կոխելով», 1953), Բրեխտի թատրոնի ավանդույթներով վավերագրական-քաղաքական դրամաների («Չիլիի ազգային պատերազմը», 1973, և ուրիշներ)։ Սև հումորով գրոտեսկային-սատիրական «Միստերիա Բուֆ» (1969), «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» (1970), «Տու՜կ-տու՜կ։ Ո՞վ է։ Ոստիկանությունը» (1974), «Չես կարող վճարել, մի վճարիր» (1981) պիեսներում հանդիպում են միջնադարյան դել արտե կոմեդիաների, տոնավաճառներում կազմակերպվող տիկնիկային թատրոնների, կրկեսային ներկայացումների տարրեր։ 2001 թվականից անդամակցում է Պատաֆիզիկայի քոլեջին, որ հիմնադրվել էր Ալֆրեդ Ժարի պատվին։ 2008 թվականին մասնակցել է Ջուլետտո Կյեզայի «9/11: Հետաքննություն զրոյից» ֆիլմ-հետաքննության նկարահանումներին, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած դեպքերի մասին է։

Ռուսերեն հրատարակություններ

  • Свободная пара. Одноактная пьеса / Пер. Н. Живаго // Драматурги — лауреаты Нобелевской премии. М.: Панорама, 1998, с. 428-455.
  • Укравший ногу, счастлив в любви, комедия, 1961 год. Пьеса в 2-х действиях. Перевод осуществлён официальным переводчиком Дарио Фо в России Валерием Поповым, 1988 год.
  • Двуглавый Премьер, комедия, 2004 год. Перевод Валерия Попова, 2014.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Рогозина Е. Традиции итальянской commedia dell’arte в творчестве Л. Пиранделло и Д. Фо // Ярославский педагогический вестник. № 4, 2002.
  • Binni L. Dario Fo. Firenze: La nuova Italia, 1977.
  • Puppa P. Il teatro di Dario Fo: dalla scena alla piazza. Venezia: Marsilio, 1978.
  • Mitchell T. Dario Fo: people’s court jester. London; New York: Methuen, 1984.
  • Behan T. Dario Fo: revolutionary theatre. London; Sterling: Pluto Press, 2000.
  • Farrell J., Scuderi A. Dario Fo: stage, text, and tradition. Carbondale: Southern Illinois UP, 2000.
  • Farrell J. Dario Fo and Franca Rame: harlequins of the revolution. London: Methuen, 2001.
Դարիո Ֆո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիո Ֆո» հոդվածին։

Tags:

Դարիո Ֆո ԿենսագրությունԴարիո Ֆո ՍտեղծագործություններԴարիո Ֆո Ռուսերեն հրատարակություններԴարիո Ֆո ԾանոթագրություններԴարիո Ֆո ԳրականությունԴարիո Ֆո1926199720062016d:Q765ԻտալացիԻտալերենԻտալիաԻտալիայի թագավորությունԼոմբարդիաՀոկտեմբերի 13ՀռոմՄարտի 24ՄիլանՆոբելյան մրցանակՌեժիսորՍանջանոՎարեզե (գավառ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թոքի քաղցկեղԷվերեստՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՎիքիպեդիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայոց ցեղասպանության ճանաչումԳառնու հեթանոսական տաճարԳերմանիաՎիտամին DԶինվորական կոչումներԱմբերդ (ամրոց)ԿոստանդնուպոլիսՇառլ ԱզնավուրՍակավարյունությունԱրամ ԽաչատրյանԱլեքսանդր ԹամանյանԱմբողջ թիվԱլեքսանդր ՄակեդոնացիԳետային խեցգետիններԿիստաԴաշտանային ցիկլԿտավատԱնտանտՀայերենի կետադրությունՆոյյան տապանՀայկ նահապետԱնանիա ՇիրակացիՏեսակարար ջերմունակությունԲաթումի պայմանագիրՈրոտանՓոքրիկ իշխանըԲադերՔարԹաթուլ ԿրպեյանՎանաձորՀայաստանի պատմական մայրաքաղաքներՓոքր ՄհերՄայիսյան հերոսամարտերԿիպրոսԵռանկյան մակերեսՎահագն ԴավթյանՄյունխհաուզենի համախտանիշՅուրի ՎարդանյանԿանադաՎերաբերական (խոսքի մաս)Հիսուսի ծնունդՄշակույթԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀարավաֆրիկյան ՀանրապետությունԴիլիջանՕհմի օրենքՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԼուսանԱնասնապահությունԱպրիլի 26ԲառարանԲյուզանդական կայսրությունԷթիլ սպիրտԱՄՆ-ի նախագահների ցանկՊետական կառավարման ձևԵրկրորդ համաշխարհային պատերազմԵվրոպական միությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Տեղի պարագաՀիսուսՅանդեքսՎիտամինԿարսՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՆշիկաբորբՋրհեղեղՎարդԱրամ Ասատրյան🡆 More