Գրացիա Դելեդա: իտալացի գրող

Գրացիա Դելեդա (Դելեդդա, իտալ.՝ Grazia Deledda, Իտալերեն արտասանություն՝ , սեպտեմբերի 27, 1871(1871-09-27), Նուորո, Իտալիա - օգոստոսի 15, 1936(1936-08-15), Հռոմ, Իտալիա), իտալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)։ Առաջին իտալացի կինն է, որ արժանացել է այդ պատվին։

Գրացիա Դելեդա
սարդ.՝ Grassia Deledda
Գրացիա Դելեդա: Կենսագրություն, Թանգարան, Պատկերասրահ
Ծննդյան անունիտալ.՝ Maria Grazia Cosima Deledda
Ծնվել էսեպտեմբերի 27, 1871(1871-09-27)[…]
ԾննդավայրՆուորո, Իտալիա[…]
Վախճանվել էօգոստոսի 15, 1936(1936-08-15)[…] (64 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[…]
ԳերեզմանԿամպո Վերանո
Գրական անունIlia di Saint-Ismael
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ և արձակագիր
Լեզուիտալերեն
ՔաղաքացիությունԳրացիա Դելեդա: Կենսագրություն, Թանգարան, Պատկերասրահ Իտալիայի թագավորություն
Կրթությունտնային ուսուցում
Ժանրերվեպ, պատմվածք, ինքնակենսագրություն և դրամա
Ուշագրավ աշխատանքներCanne al vento?, Elias Portolu?, The Mother? և Ashes?
Պարգևներ
Գրականության Նոբելյան մրցանակ
ԱմուսինPalmiro Madesani?
Изображение автографа
Գրացիա Դելեդա Վիքիքաղվածքում
Գրացիա Դելեդա Վիքիդարանում
Գրացիա Դելեդա: Կենսագրություն, Թանգարան, Պատկերասրահ Grazia Deledda Վիքիպահեստում

Կենսագրություն

Գրացիա Դելեդան ծնվել է Սարդինիայի Նուորո կոմունայում կալվածատեր, ջրաղացպան Ջովաննի Անտոնիո Դելեդայի և Ֆրանչեսկա Կամբոզու Դելեդայի ընտանիքում։ Հայրն ունեցել է ինքնահրատարակած բանաստեղծություններ և գրքերի լավ հավաքածու։ Գրացիան սովորել է տարրական դպրոցում, այնուհետև դասեր է առել մասնավոր ուսուցչի մոտ, հետո ինքնուրույն ուսանել է գրականություն։ Ոգեշնչված Սարդինիայի գյուղացիների պայքարով՝ գրել սկսել է վաղ տարիքից։

Առաջինը գրել և հրատարակել է Fiori di Sardegna («Սարդինիայի ծաղիկները») վեպը (հրատարակվել է 1892 թվականին)։ Սկզբում ակնարկներ է հրատարակել L'ultima moda ամսագրում։ Տրևիսանիի կողմից 1890 թվականին հրատարակված Nell'azzurro համարվում է նրա առաջին ստեղծագործությունը։ Գրացիայի ընտանիքը չի աջակցել գրող դառնալու նրա ցանկությանը, քանի որ այն հակասել է հայրիշխանության համակարգի սոցիալական նորմերին։ Հնարավոր է այդ պատճառով է, որ Stella d’Oriente վեպը հրատարակել է Ilia di Saint-Ismael գրական անվամբ։ Ստեղծագործություններում անդրադարձել է կյանքի դաժան իրողություններին ու բարդ կենսակերպին՝ համատեղելով երևակայական ու ինքնակենսագրական տարրեր։ Նրա վեպերում ավելի շատ քննադատվում են սոցիալական արժեքներն ու բարոյական նորմերը, այլ ոչ թե մարդիկ, ովքեր զոհ են նման հանգամանքներում։

«Paesaggi Sardi» հրատարակվել է Սերիանիի կողմից 1896 թվականին։ 1900 թվականին, Պաշտանության նախարարության պաշտոնյա Պալմիրո Մադեսանիի հետ ամուսնանալուց հետո, ում հանդիպել էր 1899 թվականի հոկտեմբերին Կալիարիում, Գրացիան տեղափոխվում է Հռոմ։ «Anime oneste» (1895) և «Il vecchio della montagna» (1900), ինչպես նաև «La Sardegna», «Piccola rivista» և «Nuova Antologia» ամսագրերի հետ համագործակցությունից հետո նրա աշխատանքների հանդեպ աճում է քննադատական հետաքրքրությունը։ Ուներ երկու որդի, ապրում էր հանգիստ կյանքով՝ զբաղեցրած իր գրվածքներով։ Բեղմնավոր գրող էր, ով միջին հաշվով, տարեկան հրատարակում էր մեկ վեպ։

1903 թվականին հրատարակված «Elias Portolu» նրան իրական հաջողություն բերեց և նա շարունակեց իր բեղուն գործունեությունը՝ «Cenere» (1904), «L'edera» (1908), «Sino al confine» (1911), «Colombi e sparvieri» (1912), «Canne al vento» (1913, Իտալիայում նրա ամենահայտնի գիրքն է), «L'incendio nell'oliveto» (1918), «Il Dio dei venti» (1922):

«Cenere» ստեղծագործության հիման վրա նկարահանվել է համանուն համր ֆիլմը հայտնի իտալացի թատրոնի դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասնակցությամբ։ Սա եղել է Դուզեի միակ ֆիլմը։

1926 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։

Դերեդդան շարունակել է գրել, նույնիսկ մեծ տարիքում և ֆիզիկապես թույլ վիճակում։ «La Casa del poeta» և «Sole d'Estate» այս ժամանակահատվածում գրված կարճ պատմվածքների ժողովածուներ են։ Նույնիսկ ցավալի հիվանդությունից տառապելու ժամանակ էլ նա կյանքը ներկայացնում է լավատեսորեն, հավատում է, որ կյանքը գեղեցիկ է ու համերաշխ։

Մահացել է 64 տարեկան հասակում կրծքի քաղցկեղից։ «La chiesa della solitudine» (1936) նրա վերջին վեպը իտալացի կնոջ կիսաինքնակենսագրական նկարագիրն է։ «Cosima» (1937) ավարտուն վեպը հայտնաբերվել և հրատարակվել է նրա մահից հետո։

Թանգարան

Դելեդդայի ծննդավայրում գործում է նրա անվան տուն-թանգարանը (Museo Deleddiano): Թանգարանն ունի 10 սենյակ, որտեղ ներկայացված են էջեր ու դրվագներ գրողի կյանքից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Attilio Momigliano, Intorno a Grazia Deledda, in Ultimi studi, Firenze, La Nuova Italia, 1954.
  • Emilio Cecchi, Grazia Deledda, in Prosatori e narratori, in Storia della letteratura italiana, Il Novecento, Milano, Garzanti, 1967.
  • Antonio Piromalli, Grazia Deledda, Firenze, La Nuova Italia, 1968.
  • Natalino Sapegno, Prefazione a Romanzi e novelle, Milano, Mondadori, 1972.
  • Giulio Angioni, Grazia Deledda, l'antropologia positivistica e la diversità della Sardegna, in Grazia Deledda nella cultura contemporanea, Nuoro, 1992, 299–306; Introduzione, Tradizioni popolari di Nuoro, Bibliotheca sarda, Nuoro, Ilisso, 2010.
  • «Museo Deleddiano di Nuoro». Fidelity House (Italian). 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Garwood, Duncan (2009). Sardinia. Lonely Planet. էջ 193. ISBN 978-1741048193. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.

Ձայնագրություն

Գրացիա Դելեդան խոսում է Նոբելյան մրցանակի արարողության ժամանակ, 1926 (իտալերեն)։

Արտաքին հղումներ

Գրացիա Դելեդա: Կենսագրություն, Թանգարան, Պատկերասրահ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացիա Դելեդա» հոդվածին։
Գրացիա Դելեդա: Կենսագրություն, Թանգարան, Պատկերասրահ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացիա Դելեդա» հոդվածին։
Գրացիա Դելեդա: Կենսագրություն, Թանգարան, Պատկերասրահ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացիա Դելեդա» հոդվածին։

Tags:

Գրացիա Դելեդա ԿենսագրությունԳրացիա Դելեդա ԹանգարանԳրացիա Դելեդա ՊատկերասրահԳրացիա Դելեդա ԾանոթագրություններԳրացիա Դելեդա ԳրականությունԳրացիա Դելեդա ՁայնագրությունԳրացիա Դելեդա Արտաքին հղումներԳրացիա Դելեդա18711936d:Q7728Գրականության Նոբելյան մրցանակԳրողԻտալացիԻտալերենԻտալիաՀռոմՄիջազգային հնչյունական այբուբենՆուորոՍեպտեմբերի 27Օգոստոսի 15

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Այրին (նորավեպ)ՄԻԱՎ/ՁԻԱՀՆոյյան տապանՏիգրան ՄեծՅուրի ՎարդանյանՀոմանիշՄայիսի 1 (տոն)Արարատի մարզԱլյումինԲրոնխիալ ասթմաԱնասնապահությունՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԿապ (խոսքի մաս)ՋուրԱրյունՄարդ բանականԱրագածՅանդեքսԿարեն ԴեմիրճյանԱկսել ԲակունցԷլեկտրոլիզԲանակում (հեռուստասերիալ)Նար-ԴոսՀայաստանի բուհերի ցանկԱլերգիաԵս և նաՄատենադարանՎարդան Ղուկասյան (Դոգ)Եվրոպայի դրոշներՄիրհավ (պատմվածք)ԳյումրիՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԳուրգեն ՄահարիԵրկիր ՆաիրիԿենդանիներԱմբոխները խելագարվածՄանրանկարչությունՎահագնՀնդկաստանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՇեղանկյունԱկրոստիքոսԿոստանդնուպոլիսԵղնջացանԱրշակունիներՏեղի պարագաԿրիպտոարժույթՄեջքի ցավԱռաքյալը (Մուրացան)Կոտորակ (մաթեմատիկա)Արամ ԱսատրյանԿենդանակերպի նշաններՉինաստանՓսորիազՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՎիտամին DՀայ-վրացական պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունԽաչքարՄթնոլորտի աղտոտումBooking.comՕձունի տաճարԽոսրովի անտառ պետական արգելոցՄերկուրի (մոլորակ)Միսաք ՄեծարենցՎանա լիճԿասկադ համալիրԵրվանդունիների թագավորությունՀայերԱմերիկաՎարդՕձերՀին ՀունաստանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՍուրբ Յոթ ՎերքՊարագաներՓողԳլխուղեղ🡆 More