Գուստավո Պետրո

Գուստավո Ֆրանցիսկո Պետրո Ուրեգո (իսպ.՝ Gustavo Francisco Petro Urrego, ապրիլի 19, 1960(1960-04-19), Ciénaga de Oro, Córdoba Department, Կոլումբիա), կոլումբիացի քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ և նախկին ապստամբ, սենատոր (2014-2018), նախագահի թեկնածու 2010, 2018 և 2022 թվականներին։ 2022 թվականի օգոստոսի 7-ից հանդիսանում է Կոլումբիայի նախագահը։

Գուստավո Պետրո
Գուստավո Պետրո
 
Կուսակցություն՝ Alternative Democratic Pole?, Humane Colombia?, Alianza Democrática?, Alternative Way? և Regional Integration Movement?
Կրթություն՝ Universidad Externado de Colombia? (1982), Սալամանկայի համալսարան (1995), Լուվենի կաթոլիկ համալսարան (1995), High School of Public Administration of Colombia. (ESAP)? (1990) և Պապական Քսավերիան համալսարան (1994)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող, պարտիզան և բնապահպան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 19, 1960(1960-04-19) (64 տարեկան)
Ծննդավայր Ciénaga de Oro, Córdoba Department, Կոլումբիա
Քաղաքացիություն Գուստավո Պետրո Կոլումբիա և Գուստավո Պետրո Իտալիա
Ամուսին Verónica Alcocer?
Զավակներ Sofía Petro? և Nicolás Petro?
 
Կայք՝ gustavopetro.co
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Գուստավո Պետրոն ծնվել է 1960 թվականի ապրիլի 19-ին Սիենագա դե Օրո քաղաքում (Կորդոբա նահանգ, Կոլումբիա)։ Սովորել է Կունդինիմարկա դեպարտամենտի Սիպակիրի քաղաքի «Hermanos de La Salle» քոլեջում։

17 տարեկանում, որպես ուսանող, նա միացել է ձախ պարտիզանական «Ապրիլի 19-ի շարժում» (M-19) խմբին, որը հիմնվել է ի նշան ընտրակեղծիքների դեմ բողոքի։ Զբաղվել է ռազմական և քաղաքական գործունեությամբ, դարձել է խմբի ղեկավարներից մեկը, ինչպես նաև ընտրվել է Սիպակիրայի օմբուդսմեն։ 1985 թվականին ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար և դատապարտվել 18 ամիս ժամկետով։ Ձերբակալությունից անմիջապես հետո M-19-ը գրավեց Բոգոտայի Արդարադատության պալատը՝ սպանելով առնվազն 98 մարդու։ Պետրոն հերքում է իր առնչությունը հարձակմանը։ 1987 թվականին Պետրոն ազատ արձակվելուց հետո եկել էր այն եզրակացությանը, որ զինված հեղափոխությունը ժողովրդի աջակցությունը շահելու լավագույն ռազմավարությունը չէ, և երկու տարի անց M-19-ը խաղաղ բանակցությունների մեջ մտավ Կոլումբիայի ղեկավարության հետ։ Համաներումից հետո Պետրոն մասնակցել է Ժողովրդավարական դաշինք M-19 (AD M-19) քաղաքական կուսակցության ստեղծմանը։

M-19-ի լուծարումից հետո սովորել է Կոլումբիայի Էքստերնադոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև Պետական բարձրագույն դպրոցում սովորել է պետական կառավարում։ Սովորել է Բոգոտայի Հայրապետական համալսարանում, որտեղ ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Նա ուսումը շարունակել է Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ և Սալամանկայի համալսարաններում։

Քաղաքական կարիերա

1990-1991 թվականներին եղել է Կունդինամարկա նահանգի կառավարության խորհրդական, իսկ 1991-1994 և 1998-2006 թվականներին՝ Կոլումբիայի ներկայացուցիչների պալատի անդամ։

1994-1996 թվականներին աշխատել է Բելգիայում որպես Կոլումբիայի դեսպանատան առաջին քարտուղար։

2002 թվականին ընտրվել է Բոգոտայի Կոնգրեսի անդամ «Vía Alterna» քաղաքական շարժումից, որը հիմնել է Անտոնիո Նավարո Վոլֆի և M-19 շարժման նախկին ընկերների հետ միասին։ Այս ընթացքում նա խորհրդարանական գործընկերների կողմից ճանաչվել է «լավագույն կոնգրեսական»։

2005 թվականին մասնակցել է ձախակողմյան կուսակցությունների միավորմանը՝ Այլընտրանքային դեմոկրատական բևեռին (նախկին Անկախ դեմոկրատական բևեռի կոալիցիայի հիման վրա), իսկ 2006-2010 թվականներին եղել է դաշինքի սենատոր։

2010 թվականին եղել է նախագահական ընտրությունների թեկնածու, որոնցում ստացել է ձայների 9%-ը և զբաղեցրել 4-րդ տեղը։ 2011 թվականին ղեկավարության հետ ունեցած մի շարք տարաձայնությունների պատճառով լքեց Այլընտրանքային դեմոկրատական բևեռը և ստեղծեց իր Առաջադիմական շարժումը՝ Կոլումբիայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար։

2011 թվականին ընտրվել է Բոգոտայի քաղաքապետ՝ 2012-2015 թվականներին երեք տարի ժամկետով։ Սակայն 2013 թվականի դեկտեմբերին Կոլումբիայի գլխավոր դատախազը կարգադրել է հրաժարական տալ՝ կապված քաղաքապետի որոշման հետ՝ զրկելով մասնավոր ընկերություններից աղբահանության իրավունքից։ 2014 թվականի մարտին նա լքեց քաղաքապետարանը, սակայն ապրիլի 23-ին նախագահ Խուան Մանուել Սանտոսը դատարանի որոշմամբ և Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի կողմից վերականգնեց նրան քաղաքապետի պաշտոնում։

Որպես քաղաքապետ, արգելելով զենք կրել, սպանությունների թիվը հասցրեց վերջին երկու տասնամյակի ամենացածր մակարդակին։ Նա նաև միջոցներ է ձեռնարկել թմրամոլների վերականգնման և գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար, սակայն մետրո կառուցելու նրա ծրագրերը չեղյալ են համարվել նրա իրավահաջորդ Էնրիկե Պենյալոսայի կողմից, ով նախընտրում էր վերգետնյա տրանսպորտը։

2018 թվականի մարտին նա առաջադրվել է որպես նախագահի թեկնածու «Մարդասիրական Կոլումբիա» դաշինքի կողմից։ Առաջին փուլում նա հավաքեց ձայների 25%-ը և անցավ 2-րդ փուլ, որտեղ, չստանալով ձախ կենտրոնամետ երկրորդ թեկնածու Սերխիո Ֆախարդոյի անմիջական աջակցությունը և հավաքելով ձայների 42%-ը, պարտվեց աջերին՝ զիջելով իր տեղը թեկնածու Իվան Դուկային։

2021 թվականի վերջին նա առաջադրվել է որպես նախնական թեկնածու «Մարդասիրական Կոլումբիա» դաշինքից և «Հայրենասիրական միություն» կուսակցությունից, որը ստեղծել է «Պատմական պայմանագիր Կոլումբիայի համար» կոալիցիան։ 2022 թվականի Կոնգրեսի ընտրությունների ժամանակ նա հայտարարվեց կոալիցիոն թեկնածու (մարտի 13-ի ընտրություններում կոալիցիան գրավեց առաջին տեղը՝ ստանալով գրեթե հինգ միլիոն ձայն՝ Սենատում 102 տեղերից 20-ը և Ներկայացուցիչների պալատի 166 տեղերից 27-ը։ ) Փոխնախագահի թեկնածու է առաջադրվել Ֆրանսիա Մարկեսը։

2022 թվականի նախագահական ընտրություններում նա մտավ երկրորդ փուլ, իսկ հետո հաղթեց ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով Կոլումբիան գլխավորած առաջին ձախակողմյան քաղաքական գործիչը։

Անձնական կյանք

Ունի 5 զավակ

  • որդի Նիկոլաս՝ Կատյա Բուրգոսից
  • որդի Անդրես և դուստր Անդրեա՝ Մերի Լուզ Էրրանից
  • դուստր Անտոնելլա՝ իր ներկայիս կնոջ՝ Վերոնիկա Ալկոսերից (նա նաև որդի ունի Նիկոլաս անունով)

Արտաքին հղումներ

  • «Գուստավո Պետրո». Պաշտոնական կայքէջ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.(իսպ.)
  • «Գուստավո Պետրոյի կենսագրությունը». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.(ռուս.)

Ծանոթագրություններ


Tags:

Գուստավո Պետրո ԿենսագրությունԳուստավո Պետրո Քաղաքական կարիերաԳուստավո Պետրո Անձնական կյանքԳուստավո Պետրո Արտաքին հղումներԳուստավո Պետրո ԾանոթագրություններԳուստավո Պետրո1960d:Q2069794d:Q234912Ապրիլի 19ԻսպաներենԿոլումբիաԿոլումբիայի ղեկավարների ցանկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀաննիբալՈրոշիչԻրավական նորմԻտալիաԱստղաշուշանԿատուներԿռունկներԱրյան շրջանառությունՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՄարտիրոս ՍարյանՀարսնացու հյուսիսիցԿրիաներԵս և նաՌումինիաՍակավարյունությունԲնությունՖուտբոլՄիքելանջելոՀայկական ազգային հագուստ (տարազ)Էրեբունի ամրոցԾաղկազարդԱնգլերենի այբուբենԱռանց ընտանիքի (վիպակ)Արմավիրի մարզՀեքիաթԷջմիածնի Մայր ՏաճարԻսլամԱրարատի մարզԹուրքիաԻոսիֆ ՍտալինՍևրի պայմանագիրԱրշավիր ՇիրակյանՀին ՀռոմՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունՄարդու իրավունքներՄթնոլորտԱնլռելի զանգակատունՀոգեբանական մանիպուլյացիաԱնկախ պետությունների դրոշներԲուդդայականությունՎատիկանՍիֆիլիսՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀովհաննավանքԿրոնի հիվանդությունՌուսաստանԱմբողջ թիվՕսմանյան կայսրությունԾաղիկՎիտամին AՍրբանային սեքսԼուսինԵրևանի պատմությունԴուայթ ԷյզենհաուերԴեղանյութերՀյուսիսային ԿորեաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԴավիթ ԲեկՀասարակ հերպեսՀուլիոս ԿեսարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մինաս ԱվետիսյանՈւկրաինաՉեռնոգորիաԿոնքի բորբոքային հիվանդությունԱռողջ ապրելակերպԶևսԴաշտանային ցիկլԱծանցԽենթըԷկոհամակարգԽոսրովի անտառ պետական արգելոցԱճի հորմոնՀայրենական մեծ պատերազմ🡆 More