Գորշ Աղվես

Գորշ աղվեսը (լատիներեն՝ Urocyon cinereoargenteus) շնազգիներին պատկանող կենդանի է և հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի հարավային և Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածներում։ Այս աղվեսը շատ մոտ է իր հարազատ Չանել Կղզու աղվեսին։ Այս տեսակն ավելի տարածված է աշխարհամասի խաղաղօվկիանոսյան հատվածում։

Գորշ աղվես
Գորշ աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գորշ աղվեսներ
Տեսակ Աղվեսներ
Ենթատեսակ Գորշ աղվես
Լատիներեն անվանում
Urocyon cinereoargenteus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Գորշ Աղվես
Դասակարգումը
Վիքիցեղերում

Գորշ Աղվես
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծագում

Գորշ Աղվես 
Գորշ աղվես

Գորշ աղվեսն առաջացել է մոտ 3,6 միլիոն տարի առաջ Պլիոցենի ժամանակաշրջանում։ Առաջին ոսկրային մասունքները հայտնաբերվել են Արիզոնա նահանգում։ ԴՆԹ արդյունքները ցույց են տվել, որ գորշ աղվեսները չեն պատկանում կարմիր աղվեսների խմբին և համարվում են բոլորովին ուրիշ կենդանիներ՝ ունենալով որոշ նմանություններ ասիական ենոտանման շանը և աֆրիկական լայնականջ աղվեսին։ Եղանակի տաքացման պատճառով Պլիոցենի վերջում այս աղվեսը տեղափոխվել է Ամերիկայի հյուսիսարևելյան հատված։ Չանել կղզու աղվեսը նույնպես առաջացել է գորշ աղվեսից։

Չափսերը և մորթին

Գորշ Աղվես 
Հորանջող գորշ աղվես

Գորշ աղվեսները մնացած աղվեսներից տարբերվում են հիմնականում մեջքի հատվածի գորշ մորթիով։ Ունեն 76-112 սմ մարմնի և 27-43 սմ պոչի երկարություն։ Կշռում են մոտ 3,6 -7 կգ։ Մեջքի հատվածը գորշ գույնի է պոչի ծայրը՝ սև։ Ականջների ետևի և թաթերի մասը կարմրավում է, իսկ ականջների արանքը՝ մոխրագյուն։

Բազմացում

Գորշ Աղվես 
Արու և էգ գորշ աղվեսներ
Գորշ Աղվես 
Գորշ աղվեսի ձագուկ

Գորշ աղվեսները իրենց զույգը պահպանում են ողջ կյանքում։ Ձագերը ծնվում են տարբեր ժամանակահատվածներում՝ կախված ապրելու վայրից։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 53 օր և ծնվում են մեկից յոթ ձագուկ։ Երեք ամսականում ձագերը կարող են ծնողների հետ որսալ, իսկ չորս ամսականում կարող են ուտել և մարսել տարբեր տեսակի ուտելիքներ։ Ծնողների հետ են մնում մինչև աշուն, այնուհետև սկսում են միայնակ կյանքով ապրել։

Սնունդը

Գորշ աղվեսը ամենակեր է։ Ամերիկայի արևելյան հատվածում նրանք որսում են մանր կրծողներին և թռչուններին, իսկ Կալիֆորնիա նահանգում ապրողները՝ միայն կրծողներին։ Միացյալ Նահանգների արևմտյան մասերում ապրող գորշ աղվեսները հիմնականում սնվում են բուսական սննդով և միջատներով։ Գորշ աղվեսների ուտելիքի մեծ մասը կազմում է բուսական սնունդը։

Գորշ աղվեսները լավ ծառ մագլցողներ են և երբեմն սնունդը հայթայթում են ծառերի վրայից։ Ծառ մագլցերը նրանց փրկում է նաև թշնամիներից՝ շներից և կոյոտներից։ Ծառերից իջնում են ճյուղից ճյուղ ցատկելով։

Տարատեսակները

Գոյություն ունեն գորշ աղվեսի 16 տարատեսակ՝

  • Urocyon cinereoargenteus borealis
  • Urocyon cinereoargenteus californicus
  • Urocyon cinereoargenteus cinereoargenteus
  • Urocyon cinereoargenteus costaricensis
  • Urocyon cinereoargenteus floridanus
  • Urocyon cinereoargenteus fraterculus
  • Urocyon cinereoargenteus furvus
  • Urocyon cinereoargenteus guatemalae
  • Urocyon cinereoargenteus madrensis
  • Urocyon cinereoargenteus nigrirostris
  • Urocyon cinereoargenteus ocythous
  • Urocyon cinereoargenteus orinomus
  • Urocyon cinereoargenteus peninsularis
  • Urocyon cinereoargenteus scottii
  • Urocyon cinereoargenteus townsendi
  • Urocyon cinereoargenteus venezuelae

Արտաքին հղումներ

Գորշ Աղվես Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ աղվես» հոդվածին։
Գորշ Աղվես Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ աղվես» հոդվածին։

Tags:

Գորշ Աղվես ԾագումԳորշ Աղվես Չափսերը և մորթինԳորշ Աղվես ԲազմացումԳորշ Աղվես ՍնունդըԳորշ Աղվես ՏարատեսակներըԳորշ Աղվես Արտաքին հղումներԳորշ ԱղվեսՀարավային ԱմերիկաՀյուսիսային Ամերիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օլիմպիական խաղերՍևանի իշխանԿոնքի բորբոքային հիվանդությունՄհեր ՄկրտչյանԲյուզանդական կայսրությունՖիմոզՀայաստանի Հանրապետության բնակչությունPills n PotionsԴեն ՍյաոպինԱվշային համակարգՆավթՓիղԲուդդայականությունՍրտի բնածին արատներՍտեփան Զորյան (գրող)Հովհաննես ՇիրազՄիգրենՊյութագորասի թեորեմԱվարայրի ճակատամարտԿորած մոլորվածը ՀայաստանումԱրարատՄխիթար ԳոշԽաղողԶատկի ավանդույթներԻսլամԱշխարհի բնակչությունՔարերի սիմֆոնիաԴերենիկ ԴեմիրճյանԱգաթա ՔրիստիՈղնաշարԽտությունՇիրակի մարզՊարբերական աղյուսակԵրկաթԿաթոլիկ եկեղեցիԹութքԳլաուկոմաԵրվանդունիների թագավորությունԱռաջավորասիական ընձառյուծԲանկԲյուրականի աստղադիտարանԲելեԱտամհատիկԷկոլոգիաԱմերիկյան կենդանիներՔրեական ֆիլմՏաթևի վանքԿարեն ԴեմիրճյանՄխիթարյան միաբանությունՔեոփսի բուրգՄթնոլորտԵզդիներՊարբերական հիվանդությունՄարդու պապիլոմավիրուսԿրծքագեղձի քաղցկեղՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀարակատար դերբայԱղավնիներԿենդանակերպի նշաններԴաունի համախտանիշԱլբանիաՄեր հայրենիքԱֆրիկաԿանդիդոզԴվինՕսմանյան կայսրությունՍինգապուրՀամանուններՁնծաղիկՍեպսիսՄիավորված ազգերի կազմակերպությունՎարդանանց պատերազմԱշնան արև (ֆիլմ, 1977)Երիկամաքարային հիվանդությունՄեսրոպ ՄաշտոցԱրծիվներՁկներՏիեզերագնացություն🡆 More