Դերասան Գոռ Վարդանյան: հայ դերասան, ռեժիսոր

Գոռ Վարդանյան (հունիսի 12, 1972(1972-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դերասան Գոռ Վարդանյան: Կենսագրական տվյալներ, Անդամակցություն, Քաղաքացիական-քաղաքական գործունեություն
Գոռ Վարդանյան
Դերասան Գոռ Վարդանյան: Կենսագրական տվյալներ, Անդամակցություն, Քաղաքացիական-քաղաքական գործունեություն
Ծնվել էհունիսի 12, 1972(1972-06-12) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1994)
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Կենսագրական տվյալներ

Գոռ Վարդանյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 12-ին, Երևանում։ 1979-1989 թվականներին սովորել և ավարտել է Մասիսի N1 միջնակարգ դպրոցը։ 1982-1986 թվականներին սովորել և ավարտել է Նոր Խարբերդի երաժշտական դպրոցը։ 1989-1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն ֆակուլտետը։ 1993 թվականին  աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում։ 2000 թվականին մասնակցել է մանկավարժ-հոգեբանի տարբեր դասընթացների։ 2003-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի «Ալաշկերտ» իրավաբանական համալսարանը՝ ստանալով իրավաբանի որակավորում։ 1995-2008 թվականներին մասնակցել է բազմաթիվ հակաահաբեկչական սեմինար- դասընթացների։ 2002 թվականին  ստեղծել է թիկնապահական և անվտանգության մասնագիտացված դպրոց։ 2007 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Golden Point Production» կինոստուդիան։ 2009-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը։ 2010 թվականին հիմնադրել է RSS անվտանգության ծառայությունը։ 2011 թվականին հիմնադրել է Հայաստանում Արևելյան մարտարվեստների միացյալ խորհուրդ հասարակական կազմակերպությունը։ 2016 թվականին ընտրվել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ։ 2017-2018 թվականներին եղել է Երևանի քաղաքապետի խորհրդականը, Երևան քաղաքի սպորտի աշխատանքները համակարգող։ 2018 թվականին Դոն Դրագոն Վիլսոնի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 7-րդ DAN վարպետական աստիճանը։

Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար։ Աշխատել է Ներքին Գործերի Նախարարությունում և ԱԱԾ-ում։

Հրատարակել է 3 գիրք՝ արևելյան մարտարվեստների և երեխաների դաստիարակման դասավանդման մասին։ Ունի աշխատություններ հոգեբանության և մանկավարժության կապի և ազդեցության մասին։ Իր գործունեությամբ նպաստում է երիտասարդների քաղաքացիական դաստիարակությանը՝ պետականամեդ և ազգային հոգեբանության զարգացմանն ու ամրապնդմանը։ Ձեռք է բերել 10-ից ավելի մասնագիտություններ։

Անդամակցություն

  • Հայաստանի և Ռուսաստանի կինոմատոգրիստների անդամ, 2006

Քաղաքացիական-քաղաքական գործունեություն

Երևանի քաղաքապետարան

  • 2009-2011 թվականներ՝ Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը։
  • 2017-2018 թվականներ՝ Երևանի քաղաքապետի խորհրդականը, Երևան քաղաքի սպորտի աշխատանքները համակարգող։

Գործունեությունը մարտարվեստում

Դերասան Գոռ Վարդանյան: Կենսագրական տվյալներ, Անդամակցություն, Քաղաքացիական-քաղաքական գործունեություն 

1984 թվականից սկսել է մարզվել կարատե և ձյուդո մարզաձևերով։ 1990-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի ազգային մրցաշարերի և հաղթող ճանաչվել։ 1995 թվականին  հիմնադրել է «Ֆուլ կոնտակտ» կարատեի մարզադպրոցը Հայաստանում։ 1995 թվականին Միջազգային կարատեի ասոցիացիայից ստացել է մանկավարժի որակավորում։ 1996 թվականին հիմնադրել է ՀՀ «Ֆուլ կոնտակտ» կարատեի ազգային ֆեդերացիան։ 1997 թվականին հիմնադրել է Հայաստանի Պրոֆեսիոնալ մենամարտերի լիգան։ 1997 թվականից ստացել է Պրոֆեսիոնալ մենամարտների ներկայացուցչի լիցենզիա Հայաստանում։ 1993-1998 թվականներին մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի և հաղթող ճանաչվել։ 1998 թվականին Չակ Նորիսի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 4-րդ DAN վարպետական աստիճանը։

1998 թվականից ղեկավարում է «Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային Ֆեդերացիան (IFCKF)-ը։ 1998 թվականից սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է միջազգային խոշոր մրցաշարեր՝ նպաստելով Հայաստանում սպորտի զարգացմանը։

1997-2005 թվականներին կազմակերպել է 70-ից ավելի ազգային առաջնություններ, մրցաշարեր և պրոֆեսիոնալ մենամարտեր։ 2006 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Դուքենդո ամերիկյան մարտարվեստի նոր ոճը` Դուքենդոյի Աշխարհի Ֆեդերացիան` WDF-ը, որտեղ կրկին ղեկավարում է որպես նախագահ։ 2018 թվականին Դոն Դրագոն Վիլսոնի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 7-րդ DAN վարպետական աստիճանը։

Գործունեությունը կինոոլորտում

1999 թվականից ներգրավված է ֆիլմարտադրության մեջ՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Հանդիսանում է մի շարք ֆիլմերի հեղինակ`

  • 1999-2000 - «Խավարման օրը»
  • 2000-2001 – «Ընտրություն»
  • 2002-2003 - «Չգրված օրենք»
  • 2004-2005 – Dimond “Kick of Lotus- 4”
  • 2005-2006 - «Ճակատագիր»
  • 2008 - «Վրիժառու»
  • 2010 - «Վրիժառու- 2»
  • 2014 - « Դրախտի շողքերը »
  • 2015- «Հրեշների գայլը»
  • 2018 - «Կոռուպցիա»
  • 2021 -«Կոռուպցիա-2,Հատուցում»
  • 2023 -«Սարոյանները»

2007 թվականին «Ճակատագիր» հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմը ԱՄՆ-ի Քալաբասաս քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է 4 նոմինացիայի`և հաղթող ճանաչվել Հանդիսատեսի Համակրանք ոլորտում։

  1. Լավագույն հանդիսատեսի համակրանք
  2. Լավագույն ռեժիսոր
  3. Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  4. Լավագույն դերասանական կազմի խաղ

Մրցանակներ

  • Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի մրցանակ, 2006
  • ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի, 2007
  • Միացյալ ազգերի հանրային պարգևների խորհրդի կողմից արժանացել է մեդալի, 2008
  • Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի, 2010
  • Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է հատուկ պարգևի՝ Սպորտին աջակցելու և այն մասսայականացնելու համար, 2010-2011
  • Լոս Անջելեսում կայացած «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակի, 2012
  • Խրախուսվել և պարգևատրվել է սպորտում իր ներդրած նշանակալի ավանդի և կատարած աշխատանքների համար Երևանի քաղաքապետի կողմից, 2014-2016
  • ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալ, 2015
  • Երկրապահ հուշամեդալ, 2015
  • Վազգեն Սարգսյան պատվոգիր, 2015

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դերասան Գոռ Վարդանյան: Կենսագրական տվյալներ, Անդամակցություն, Քաղաքացիական-քաղաքական գործունեություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Վարդանյան (դերասան)» հոդվածին։

Tags:

Դերասան Գոռ Վարդանյան Կենսագրական տվյալներԴերասան Գոռ Վարդանյան ԱնդամակցությունԴերասան Գոռ Վարդանյան Քաղաքացիական-քաղաքական գործունեությունԴերասան Գոռ Վարդանյան Գործունեությունը մարտարվեստումԴերասան Գոռ Վարդանյան Գործունեությունը կինոոլորտումԴերասան Գոռ Վարդանյան ԸնտանիքԴերասան Գոռ Վարդանյան ԾանոթագրություններԴերասան Գոռ Վարդանյան Արտաքին հղումներԴերասան Գոռ Վարդանյան1972ԴուքենդոԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունիսի 12Տարոն Մարգարյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դավիթ ՄուրադյանԿարեն ԴեմիրճյանԲրազիլիաՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)ԿիպրոսԽրիմյան ՀայրիկԲուրգ (երկրաչափություն)ԽենթըՄատաղԲացահայտիչՀայկական հարցԱրշակ ԲՎերք Հայաստանի (վեպ)ՍուրճՋավախքՀայկյան տոմարՄեսրոպ ՄաշտոցԴՆԹԻգոր ՄուրադյանՕձունի տաճարԿոնԴերենիկ ԴեմիրճյանԱրամ ԽաչատրյանԱռաջին համաշխարհային պատերազմԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌուսաստանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՎիտամինԱսիաՇախմատՄերկուրի (մոլորակ)Ավետիք ԻսահակյանԲրյունետ (երգչուհի)Աշխարհի մայրաքաղաքների ցանկԼոնդոնԲլանքա ՊալոմաՏավուշի մարզՆապոլեոն ԲոնապարտԺանտախտՊատվի համար (դրամա)ԴեղաբույսերԿունիլինգուսՔիշնևԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՀեմոգլոբինՃապոնիաՇառլ ԱզնավուրԻրանԱվելուկՏիգրան ԱվինյանՊետրոս ԴուրյանՄիսաք ՄեծարենցԵրաժշտությունԿոկորդաբորբԵրիկամաքարային հիվանդությունԳնարբուկԳեղարքունիքի մարզՀայոց պատմությունՄոնա ԼիզաԳորիսԱլպիական մանուշակ (պատմվածք)Վերաբերական (խոսքի մաս)ԴաշտանադադարՀարավային ԿորեաԱղավնիներՖեյսբուքԱլեքսանդր ՄակեդոնացիՁիթողցոնց տուն-թանգարանԳևորգ Մարզպետունի (վեպ)Georgian International AirlinesԼոռու մարզԱնտառՕրալ սեքսՆյարդաբորբԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Գրիգոր Լուսավորիչ🡆 More