Բրիսբեն

Բրիսբեն (անգլ.՝ Brisbane), Ավստրալիայի հյուսիսարևելյան Քուինսլենդ նահանգի մայրաքաղաքը և առավել խիտ բնակեցված քաղաքն է։ Բրիսբենի մետրոպոլիտեն տարածքն ունի 2,3 միլիոն բնակչություն, հարավարևելյան Քուինսլենդի քաղաքային մեգապոլիսը՝ կենտրոնացած Բրիսբենում, ունի 3,4 միլիոն բնակչություն։ Պատմամշակութային հնագիտական վայրում տեղակայված Բրիսբենի կենտրոնական բիզնես թաղամասը գտնվում է Բրիսբեն գետի պտույտում՝ Մորետոն ծոցի գետաբերանից 15 կմ հեռավորության վրա։ Մետրոպոլիտեն տարածքը տարածվում է բոլոր ուղղություններով Բրիսբեն գետի հովտով Մորետոն ծովածոցի և Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի միջև՝ ձգվելով Ավստրալիայի բազմամարդ տեղական ինքնակառավարման վայրերով (LGAs), Բրիսբեն քաղաքով, որը երկրի ամենաբնակեցված վայրն է։ Բրիսբենի տեղաբնականունը Բրիսբանիտ է։

Բնակավայր
Բրիսբեն
Դրոշ Զինանշան
Բրիսբեն Բրիսբեն

Բրիսբեն
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1824 թ.
Մակերես15 826 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն2 287 896 մարդ (օգոստոսի 10, 2021)
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ0721, 0722, 0723, 0724, 0725, 0726, 0727, 0729, 0730, 0731, 07321, 07322, 07323, 07324, 07325, 07326, 07327, 07329, 07330, 07331, 07332, 07333, 07334, 07335, 07336, 07337, 07339, 0734, 0735, 0737, 07381, 07382, 07383, 07384, 07385, 07386, 07387, 07389 և 0739
Պաշտոնական կայքbrisbane.qld.gov.au
Բրիսբեն (Ավստրալիա)##
Բրիսբեն (Ավստրալիա)
Բրիսբեն

Պատմական ակնարկ

Բրիսբենը Ավստրալիայի հնագույն քաղաքներից է և հիմնադրվել է Ավստրալիայի աբորիգենների կողմից։ Անվանվել է Բրիսբեն գետի անունով, որի վրա տեղակայված է, որն էլ իր հերթին անվանվել է ի պատիվ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ (1821-1825) Թոմաս Բրիսբենի։ Տարածքն ընտրվել է որպես վայր Սիդնեյի գաղութի իրավախախտների համար։ 1843-1855 թվականների աբորիգենների հակամարտության ժամանակ քաղաքը վնասվել է, հետագա զարգացումներին խոչընդոտել են Բրիսբենի մեծ հրդեհը և 1893 թվականի ջրհեղեղը։ Բրիսբենը մայրաքաղաք դարձավ, երբ Քուինսլենդը 1859 թվականին առանձնացավ Նոր Հարավային Ուելսից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիսբեն քաղաքը կենտրոնական դեր է խաղացել Հակահիտլերյան խմբավորման գործընթացում և ծառայել է որպես հարավարևմտյան Խաղաղօվկիանոսյան շտաբ Դուգլաս Մակարթուրի համար։

Այսօր Բրիսբենը հայտնի է իր հստակ Քուինսլենդյան ճարտարապետությամբ, որը կազմում է քաղաքի պատմա-մշակութային ժառանգությունը։ Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ջրհեղեղների պատճառով. հայտնի են 1974 և 2010-2011 թվականների ջրհեղեները։ Քաղաքը համարվում է տուրիստական գրավչության վայր։ Այստեղ տեղի են ունենում մշակութային, միջազգային, սպորտային իրադարձություններ, ինչպիսիք են «1982 թվականի ավստրալիական ֆեդերացիայի խաղերը», «Համաշխարհային Էքսպո 88», «Բարի կամքի խաղեր», Բրիսբենի G-20 գագաթնաժողովը (2014)։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Բրիսբեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիսբեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 565 Բրիսբեն 

Tags:

ԱնգլերենԱվստրալիաԲրիսբեն (գետ)ԳետահովիտՄեծ Ջրբաժան լեռնաշղթաՏեղաբնականունՔուինսլենդ (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲացահայտիչԿռունկներԿոռուպցիաՀայաստանի ՍահմանադրությունՀեպատիտ BՍուրճԲեզոարյան այծՔաղցկեղՍևանա լիճՈրդանման ելունի բորբոքումԵրևանի վարչական բաժանումՇեղանկյունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱլեքսանդր ՅանվարյովԳերբնական արձակագրությունԱրենիի քարանձավՄիջատներԵնթակաՄիավորված ազգերի կազմակերպությունՎազգեն ՍարգսյանՖրեդերիկ ԲանտինգՆար-ԴոսՕլիմպոսի աստվածներՄատենադարանՀաղորդակցային գործընթացՓոքրիկ իշխանըԱղբյուր ՍերոբՇաղկապենաբորբԱլեքսանդր ԹամանյանՀայ ֆիդայական շարժումԽաչակրաց արշավանքներՀինգերորդ շարասյունՄուրացանՏեստոստերոնԽնկո ԱպերԳառնու հեթանոսական տաճարՀունաստանԱրշակ ԲԳյումրիՀիսուսՃապոնիաՀերպեսԱգաթա ՔրիստիԱրեգակԱշտարակ (քաղաք)Տուն ջրվեժի վերևումԲնական թիվՍասնա ծռերՀովհաննես ԱյվազովսկիՓափուկ ուժՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՍուրբ շաբաթՄիջուկային զենքՀրազդան (քաղաք)Հայերենի կետադրությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՇավարշ ԿարապետյանՍրտի ռիթմի խանգարումներՄեսրոպ ՄաշտոցԿրիաներԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻսրայել ՕրիՀայոց պատմությունՀռոմի թագավորության պատմությունՂազախստանԷդուարդ ՔալանթարյանԿաթվածՊրոլակտինԲրոնխաբորբՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՇվեդիաՍրտամկանի ինֆարկտՏերունական աղոթքԵղնջացան🡆 More