Բեյմբեթ Մայլին

Բեյմբեթ Մայլին (ղազ.՝ Бейімбет Жармағамбетұлы Майлин, նոյեմբերի 15, 1894(1894-11-15), Beimbet Mailin District, Ղազախստան - նոյեմբերի 10, 1938(1938-11-10)), ղազախ խորհրդային գրող, դրամատուրգ։ Ղազախ խորհրդային գրականության հիմնադիրներից։

Բեյմբեթ Մայլին
Բեյմբեթ Մայլին
Ծնվել էնոյեմբերի 15, 1894(1894-11-15)
ԾննդավայրBeimbet Mailin District, Ղազախստան
Վախճանվել էնոյեմբերի 10, 1938(1938-11-10) (43 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզուղազախերեն
ՔաղաքացիությունԲեյմբեթ Մայլին ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Բեյմբեթ Մայլին Beimbet Maylin Վիքիպահեստում

Կենսագրություն

Բեյմբեթ Մայլինը ծնվել է Կոստանայի մարզի Տարանովսկի շրջանում։ 1911-1912 թվականներին գրագիտություն է սովորել աուլի մոլլայի մոտ, 1913 թվականին՝ սովորել է Տրոիցկի «Ուազիֆա» դպրոցում, 1913-1915 թվականներին՝ Ուֆայի թաթարական «Գալիա» մեդրեսեում, բայց առողջության քայքայման և նյութական վատ պայմանների պատճառով ստիպված թողել է ուսումը։ 1916-1922 թվականներին աուլում եղել է ուսուցիչ, 1923-1925 թվականներին համագործակցել և խմբագրել է Կոստանայի մարզային «Еңбекші қазақ» (Աշխատասեր ղազախ) թերթը։ 1926 թվականին անդամագրվել է կոմկուսի շարքերում։ 1928-1932 թվականներին եղել է «Қазақ тілі» թերթի խմբագիր, 1932-1934 թվականներին՝ «Социалистік Қазақстан» թերթի բաժնի վարիչ, խմբագիր, 1934-1937 թվականներին՝ «Қазақ әдебиеті» թերթի խմբագիր։ 1937 թվականին բռնադատվել է, 1957 թվականին՝ հետմահու արդարացվել։

Մայլինի գրական և լրագրական գործունեությունն սկսվել է 1912 թվականից։ 1915 թվականին գրած «Շուգայի հիշատակին» պատմվածքը գրողին ընդհանուր ճանաչում է բերել։ Մայլինի գրական գործունեությունը լայն ծավալ է ստացել հատկապես Խորհրդային իշխանության տարիներին։ Հեղափոխության առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է Ղազախստանում թերթերի ու գրքերի հրատարակության կազմակերպման գործին։ Իր ստեղծագործություններում Մայլինը ցույց է տալիս դասակարգային պայքարն աուլում, ղազախ աշխատավորների պայքարը նոր կյանքի կառուցման համար։ Նրա ստեղծագործություններում զգալի տեղ են գրավում երգիծական պատմվածքները, պոեմները և բանաստեղծությունները։

Ստեղծագործություններ

Վեպեր

  • «Ղազախի դուստրը»
  • «Ազամատ Ազամատովիչ»
  • «Կարմիր դրոշ»
  • «Հարևաններ»
  • «Գոտեմարտ»

Պատմվածքներ

  • «Ամիրժանի պատմածը»
  • «Կոմունիստ Ռաուշան»
  • «Հոսանքի վրա»
  • «Տասնհինգ ծուխ»

Պոեմներ

  • «Ռազիա կըզ (Ռազիա աղջիկը)»
  • «Մարժան»

Պիեսներ

  • «Ժալբիր»
  • «Մեր ջիգիթները»
  • «Տալտանբայի ռեժիմը»
  • «Շանշար մոլլա»
  • «Շուգա»
  • «Ռազմաճակատ»
  • «Նշանադրություն»
  • «Հարս ու սկսեսուր»

Ծանոթագրություններ

Բեյմբեթ Մայլին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյմբեթ Մայլին» հոդվածին։

Tags:

18941938d:Q431619ԳրողՂազախՂազախերենՂազախստանՆոյեմբերի 10Նոյեմբերի 15

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Գուրգեն ՄահարիԶուգահեռագիծՍյունիքի մարզՀարրի Փոթեր (վիպաշար)Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԴոն Կիխոտ (վեպ)Աֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀակոբ ՊարոնյանՇառլ ԱզնավուրՆեմեսիս գործողությունԱնգլերենի այբուբենՀրայր ԴժոխքՇաքարային դիաբետՀերպեսԹակուբոկու ԻսիկավաՄեղուներՄողեսներՕպերացիոն համակարգԹբիլիսիՎիետնամՀայաստանի ազգային հերոսԱշոտ Բ ԵրկաթԲրազիլիաԱնլռելի զանգակատունԱնդրանիկ ՕզանյանՖուտբոլԻմպրեսիոնիզմՊահքValve CorporationՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունՀարցական նշանՀարադրությունՏրիպոֆոբիաԳլանՇրթունքի հերպեսԳեղարքունիքի մարզԵղանակի քերականական կարգԿարմիր գիրքSWOT վերլուծությունԲարորակ ուռուցքներՂազախստանՓարվանա (բալլադ)Օլիմպիական խաղերԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԼյարդի հիվանդություններԴվինՀին ՀունաստանՎրաստանԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԳերճնշումՄաշկաբորբԱդրբեջանՌուսաստանՏասնաբանյաԱլերգիաԵրաժշտական գործիքներՀովհաննավանքԳայլերԱնթառամԱռիթմիաBTSԱստվածային կատակերգությունՀայաստանի գետերի ցանկԱրեգակնային համակարգԾաղկեվանքՕլիմպոսի աստվածներԿրոնԲարդ ստորադասական նախադասությունՆոր ԿտակարանԱնուղղակի խնդիրԽորանարդԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԲաժանարարների աղյուսակՀայկական իժԹոքի քաղցկեղ🡆 More