Արզնի: գյուղ ՀՀ Կոտայքի մարզում

Արզնի գյուղ, առողջարանային գյուղ Հայաստանում, Կոտայքի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։

Արզնի
Արզնի: Բնակչություն, Տնտեսություն, Պատմամշակութային կառույցներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
Առաջին հիշատակում15-րդ դար
Այլ անվանումներԱրզնի, Արզնի Ասորիք
ԲԾՄ1340 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2451 մարդ (2012)
Ազգային կազմԱսորիներ, Հայեր
Տեղաբնականունարզնեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքarzni-kotayk.am (հայ.)
Արզնի (Հայաստան)##
Արզնի (Հայաստան)
Արզնի: Բնակչություն, Տնտեսություն, Պատմամշակութային կառույցներ
Արզնի (Կոտայքի մարզ)##
Արզնի (Կոտայքի մարզ)
Արզնի: Բնակչություն, Տնտեսություն, Պատմամշակութային կառույցներ

Գյուղը հիմնվել է 19-րդ դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009), հիմնականում՝ ասորիներ։

Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։

Բնակչություն

Արզնիի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1873 1897 1926 1939 1989 1991 2001 2011
Բնակիչ 262 658 932 1342 5390 3500 2774 2422

Տնտեսություն

Արզնիից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը։ Գյուղում կա թանկարժեք քարերի մշակման գործարան։

Պատմամշակութային կառույցներ

Արզնի: Բնակչություն, Տնտեսություն, Պատմամշակութային կառույցներ 
Արզնիի Սուրբ Մարիամ ասորական եկեղեցի

Արզնիում են գտնվում Սբ. Կարապետ (XVII-XVIII դարեր), Սբ. Մարիամ Աստվածածին (XIX դար), Սբ.Պողոս-Պետրոս (XVIII-XIX դարեր) եկեղեցիները և VI դար եռախորան կանգուն եկեղեցին։

Ասորիներն ունեն իրենց եկեղեցին։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են հին քարե դարի և նեոլիթի նյութեր։

Պատմական ակնարկ

Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսային կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը։ Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։ Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։

Ավանդություն

Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։ Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի։

Հայտնի արզնեցիներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արզնի: Բնակչություն, Տնտեսություն, Պատմամշակութային կառույցներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արզնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 47 Արզնի: Բնակչություն, Տնտեսություն, Պատմամշակութային կառույցներ 

Tags:

Արզնի ԲնակչությունԱրզնի ՏնտեսությունԱրզնի Պատմամշակութային կառույցներԱրզնի Պատմական ակնարկԱրզնի ԱվանդությունԱրզնի Հայտնի արզնեցիներԱրզնի Տես նաևԱրզնի ԾանոթագրություններԱրզնիԵրևանԿոտայքի մարզՀայաստանՀրազդան (գետ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լեոնիդ ԱզգալդյանԱզատի ջրամբարՀատակումԿիլիկիաԴատաԼեքսԼյարդի հիվանդություններԱմբոխները խելագարվածՑորենԴերբայական դարձվածԴեղանյութերՄայիսյան հերոսամարտերՄաշկաբորբՍյունիքի մարզՄիզուղիների ինֆեկցիաներԱրցախի ՀանրապետությունՍուրբ Յոթ ՎերքԱղտոտումԺառանգական հիվանդություններԱլեքսանդր ՊուշկինՎանSWOT վերլուծությունԿարտոֆիլՀամո ԲեկնազարյանԿենդանակերպի նշաններՎանի թագավորությունՎիտամին CՄիրհավ (պատմվածք)Հայկական լեռնաշխարհՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՔաոս (վեպ)ԾիրանՓոշոտումՕսմանյան կայսրությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՋրհեղեղՆատրիումի քլորիդՎահանագեղձՀարավաֆրիկյան ՀանրապետությունՔանդակագործությունԵռանկյան բարձրությունԷլեկտրական հոսանքՀայաստանի թռչունների ցանկՎլադիլեն ԲալյանՀին ՀունաստանԾաղկեվանք (Արա լեռ)Տաթևի վանքԱստղՀեշտոցՏեսակարար ջերմունակությունԶոլի ԱդոկԼևոն ԱրոնյանԽոստումը (ֆիլմ, 2016)Մեծապատիվ մուրացկաններՀարկԳեղարդի վանքՊետրոս ԴուրյանՍրտային անբավարարությունՎազգեն ՍարգսյանՕհմի օրենքԲութՀայաստանի Ազգային ժողովԲանաստեղծական կայուն ձևերՀայ-վրացական պատերազմԳենետիկ հիվանդություններԿոկորդաբորբԲառակապակցությունՈրոշիչՆոր ԶելանդիաԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՎանա լիճԱրարատԱստվածաշունչԹռչնագիրԺենգյալով հացՍողոմոնի երգերը🡆 More