Արգինին: քիմիական միացություն

Արգինին (2-ամինո-5 գուանիդինպենտանային թթու), ալիցիկլիկ հիմնական ալֆա ամինաթթու։ Օպտիկապես ակտիվ է, գոյություն ունի Լ և Դ իզոմերների տեսքով։ Լ արգինինը մտնում է պեպտիդների և սպիտակուցների մեջ, հատկապես բարձր է արգինինի պարունակությունը սպիտակուցների մեջ՝ կիստոնների և պրոմատինների, հասնում է մինչև 85 %։ Նոր հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ արգինինի չափից շատ ընդունման արդյունքում։ ուղեղը պաշտպանող իմունային բջիջներում առաջացնում է Ալցհայմերի հիվանդություն։

Արգինին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₁₄N₄O₂
Մոլային զանգված2,9E−25 կիլոգրամ գ/մոլ
Քիմիական հատկություններ
pKa12,488 և 12,48
Դասակարգում
CAS համար74-79-3
PubChem6322
EINECS համար200-811-1
SMILESC(CC(C(=O)O)N)CN=C(N)N
ЕС200-811-1
ChEBI6082
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Քիմիական հատկություններ

Արգինինը հանդիսանում է հիմնական ամինաթթուն, որն ունի հիմնականում երկու կենտրոն։ α վիճակում ամինախումբ է, իսկ δ-դիրքում՝ գուանիդին։ Գուանիդային խումբը՝ ռեզոնանսային պրոտոնավորման լիցքավորման շնորհիվ ուժեղ հիմք է հանդիսանում, գտնվում է պրոտոնացված կատիոնային վիճակում pH < 10 դեպքում և կարող է ձևավորել բազմաթիվ ջրածնական կապեր։ Թուլացնող և չեզոք լուծույթներում ձևավորում է ցվիտտեր-Իոն։ Արգինինի բարձր հիմնավորումը համապատասխանաբար ԴՆԹ-ի ֆոսֆատային խմբերի հետ իոնային կապ ստեղծելու ունակությունը պայմանավորում է նուկլեոպրոտեիդների առաջացումը՝ ԴՆԹ-ի քրոմատինի հիստոն կոմպլեքսը և ԴՆթ-ի պրոտամինի սերմնաբջիջների հետերոխրոմատինը։

Կենսաբանական հատկություններ

Արգինինը մասամբ օգտագործվում է որպես ամինաթթու։ Մեծահասակների և առողջ մարդկանց մոտ արգինինը արտադրվում է բավարար քանակությամբ։ Միևնույն ժամանակ երեխաների և դեռահասների, տարեց և հիվանդ մարդկանց մոտ արգինինի սինթեզի մակարդակը հաճախ անբավարար է։ Արգինինի բիոսինթեզը կատարվում է ցիտրոլինից արգինինսուկցինատսինտազայի և արգինինսուկցինատլիազայի ազդեցության տակ։ Արգինինը ազոտական փոխանակման գործընթացներում հանդիսանում է հիմնական մետաբոլիտներից մեկը (հիմանկանում կաթնասունների և ձկների ցիկլի մեջ)։

Սննդային բաղադրություն

L-Արգինինը գոյություն ունի բազմաթիվ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագում ունեցող սննդամթերքներում։ Աղյուսակում ներկայացված են արգինինի քանակի տվյալներն ըստ արգինինի 100 գրամ պարունակության և նշված սպիտակուցի բովանդակությունը։

Մթերք Սպիտակուց Արգինին А/S
Հում խոզի միս 20,95 գ 1394 մգ 0 6,7 %
Հում հավի ֆիլե 21,23 գ 1436 մգ 0 6,8 %
Հում սաղմոնի ֆիլե 20,42 գ 1221 մգ 0 6,0 %
Հավի ձու 12,57 գ 0 820 մգ 0 6,5 %
Կովի կաթ 3,7% յուղ 0 3,28 գ 0 119 մգ 0 3,6 %
Մայրու կոներ 13,69 գ 2413 մգ 17,6 %
Ընկույզ 15,23 գ 2278 մգ 15,0 %
Դդմի սերմեր 30,23 գ 5353 մգ 17,7 %
Ցորենի ալյուր գ / պ 13,70 գ 0 642 մգ 0 4,7 %
Եգիպտացորենի ալյուր 0 6,93 գ 0 345 մգ 0 5,0 %
Չհղկված բրինձ 0 7,94 գ 0 602 մգ 0 7,6 %
Հնդկացորենի հաց 13,25 գ 0 982 մգ 0 7,4 %
Չորացած ոլոռ 24,55 գ 2188 մգ 0 8,9 %

Կիրառություն

Դեղամիջոցներ

Արգինինն առկա է հեպատոպրոտոեկտորների և իմունամոդուլյատորների, կարդոլոգիական դեղամիջոցների, այրվացքների դեղամիջոցների, սպիդով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցների, ինչպես նաև հետվիրահատական շրջանի սննդակարգի բաղադրության մեջ։

Սննդային հավելումներ

Արգինինը լայնորեն գովազդվում է որպես բոդիբիլդերների և ծանրամարտիկների համար նախատեսված սննդային հավելումների բաղադրիչ՝ մկանային սնուցման բարելավման նպատակով։ Արգինինը լայնորեն օգտագործվում է նաև սննդային հավելումների մեջ, որոնք գովազդվում են որպես իմունիտետի ստիմուլ։ Նաև արգինինը խթանում է աճի հորմոնի դուրս մղմանը, որն իր հերթին ազդում է ամբողջ օրգանիզմի երիտասարդացման վրա՝ նվազեցնում ենթամաշկային ճարպի քանակը, մեծացնում է անաբոլիզմը։ Ազոտի օքսիդի դոնոր է, որի կենսաբանական էֆեկների հայտնաբերումը արժանացել է նոբելյան մրցանակի։

Գրականություն

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.

Ծանոթագրություններ

Արգինին: Քիմիական հատկություններ, Կենսաբանական հատկություններ, Սննդային բաղադրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգինին» հոդվածին։

Tags:

Արգինին Քիմիական հատկություններԱրգինին Կենսաբանական հատկություններԱրգինին Սննդային բաղադրությունԱրգինին ԿիրառությունԱրգինին ԳրականությունԱրգինին ԾանոթագրություններԱրգինինԱլցհայմերի հիվանդությունԱմինաթթուՍպիտակուցներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿանադաՎահան ՏերյանՀասարակ հերպեսՀնդկաստանԵրիկամաքարային հիվանդությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍանկյուլոտներՖարինգիտԲելգիաՓորլուծությունԱբու-Լալա Մահարի (պոեմ)Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՊաբլո ԷսկոբարՇիզոֆրենիաԱզատի ջրամբարՏնտեսագիտությունԱուտիզմՇվեդիաԽնկո ԱպերԱրյան շրջանառությունԱծական անունՔրիստոնեությունՕրալ սեքսԳեղամ ՍարյանԹռչուններԷյֆելյան աշտարակՄակերեսՍիամանթոԱտոպիկ մաշկաբորբՄեքսիկաՊորտուգալիաՏեղեկատվական տեխնոլոգիաներԵզդիներՍեքսիզմՄկաններՄարդու պապիլոմավիրուսԱրտաշես ԱԲացահայտիչՈւնո ՈւլբերգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԼիտվաԽոսքի մասերՖրանսիաՄոնթե ՄելքոնյանՀարակատար դերբայՊապ թեստՕլիմպոսի աստվածներՀայաստանի թռչունների ցանկԲրազիլիաՌուբինյաններԱլբերտ ԱյնշտայնՄոլորակԷջմիածնի Մայր ՏաճարԽպիպՀամաստեղություններՀայաստանի Ազգային ժողովԳլխուղեղի ուռուցքԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՖուտՀաստ աղիքների բորբոքումՍինուսիտԵրիկամի քրոնիկ հիվանդությունՍև արագիլԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱնիՎբեթՀայկական հարցԿոկորդաբորբՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՄԻԱՎՇառլ ԱզնավուրՊյութագորասի թեորեմԳորտերԱղտոտումՀունաստանՆելսոն ՍտեփանյանՈւիլյամ Շեքսպիր🡆 More