Գյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Գյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
Մասն էԱրգելոց «Կումայրի»
ՀասցեՎարպետաց փողոց, Գյումրի, Հայաստան
Հիմնադրվել է1975

Պատմություն

1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած՝ շինարարությունն ընդհատվեց ավելի քան մեկ տասնամյակ։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար։

Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։

Ցուցադրություն

Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։

Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։

Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։

Այցելուներ

Թանգարան են այցելել բազմաթիվ հյուրեր, նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, հանրաճանաչ երգչուհի Ելենա Օբրազցովան և շատ ուրիշներ, որոնք իրենց տպավորություններն են թողել պատվավոր այցելուների հուշամատյանում։

Հասցե

Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցում։ Այս փողոցում է գտնվում նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Գյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան ՊատմությունԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան ՑուցադրությունԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան ԱյցելուներԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան ՀասցեԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան ՊատկերասրահԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան ԾանոթագրություններԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան Արտաքին հղումներԳյումրի Ավետիք Իսահակյանի Տուն-Թանգարան18281975Ավետիք Իսահակյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մհեր ՄկրտչյանՀայկական առածներ և ասացվածքներՀարցական նշանԱզատի ջրամբարԱլեն ՍիմոնյանՀղիություն (մարդ)Երկաթ պակասորդային սակավարյունությունՏիեզերագնացությունՍաուդյան ԱրաբիաԱդոլֆ ԻվոնԸնտանիքԱրեգակնային համակարգԱմերիկայի Միացյալ ՆահանգներԼեյկոցիտՀին ՀունաստանԶատկի ավանդույթներԾավալԿոկորդի քաղցկեղՇտերնի անվան կոնսերվատորիաՀինգերորդ շարասյունԱռաքյալներՄարդու կմախքԱրտավազդ ԲՐաֆֆիԱվշային հանգույցների բորբոքումՀիմնական գույներՌամադան (ամիս)Կանանց միջազգային օրՍարդարապատի հերոսամարտՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Արտավազդ Ա ՄամիկոնյանԱռյուծՖեյսբուքՀոգեբանական մանիպուլյացիաԱղբյուր ՍերոբՍևրի պայմանագիրԱվստրալիաԿոտորակ (մաթեմատիկա)Մխիթարյան միաբանությունՀայկական դիցաբանությունՆոր ԿտակարանՀին ԿտակարանԹլփատումԾաղկազարդՊարբերական աղյուսակՀոլանդերեն ՎիքիպեդիաԵվրոպական միությունԱնկախ պետությունների դրոշներԿապանՇառլ ԱզնավուրԲառակապակցությունԱրևածաղիկՊարբերական հիվանդությունԵզդիներՄիզոպրոստոլՎերք Հայաստանի (վեպ)Հայաստանի Հանրապետության բնակչությունՀայկական մուֆլոնՔառօրյա պատերազմՀայկական հարցՀռոմեական կայսրությունԿառավարում (տնտեսագիտություն)ՍտենտավորումԿոտայքի մարզՎիտամինԱծանցյալՓսորիազԳլխուղեղՁկներՀովհաննես ՇիրազՊարզ թիվBTSԹարախակույտՄայրցամաքՄեր հայրենիքԹաիլանդ🡆 More