Ֆիլմ Աշուղ Ղարիբը: ֆիլմ

Աշուղ Ղարիբը Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1988 թվականին և արժանացել մի շարք մրցանակների։ Ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։ Հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։

Ֆիլմ Աշուղ Ղարիբը: Սյուժեն, Դերերում, Ստեղծագործական խումբը
Աշուղ ղարիբը
ռուս.՝ Ашик-Кериб և վրաց.՝ აშიკ-ქერიბი
Ֆիլմ Աշուղ Ղարիբը: Սյուժեն, Դերերում, Ստեղծագործական խումբը
ԵրկիրՖիլմ Աշուղ Ղարիբը: Սյուժեն, Դերերում, Ստեղծագործական խումբը ԽՍՀՄ
Ժանրարտհաուս և դրամա
Թեմաերաժիշտ, սոցիալական դիրք, սոցիալական ներառականություն, թափառաշրջիկ, Ադրբեջանի մշակույթ, ռոմանտիկ սեր և սիրահետում
ՀիմքAshik Kerib?
Թվական1988
Լեզուռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն
ՌեժիսորՍերգեյ Փարաջանով և Դավիթ Աբաշիձե
Սցենարի հեղինակԳիա Բադրիձե
ԴերակատարներՍոֆիկո Ճիաուրելի, Կոնստանտին Ստեպանկով, Դավիթ Աբաշիձե, Յուրի Մգոյան և Ռամազ Չխիկվաձե
ՕպերատորԱլբերտ Յավուրյան
ԵրաժշտությունՋավանշիր Կուլիև
Պատմվածքի վայրԱդրբեջան
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն73 րոպե
IMDbID 0094681
Պաշտոնական կայքէջ

Սյուժեն

Աղքատ Աշուղ Ղարիբը հարսանիքների ժամանակ սազ է նվագում։ Նա սիրում է հարուստի դուստր Մագուլ-Մեղերին։ Աշուղ Ղարիբը խոստանում է թափառել յոթ տարի և դառնալ հարուստ, կամ մեռնել։

Նրա մրցակիցը գողանում Աշուղ Ղարիբի հագուստը։ Բոլորը կարծում են, որ Աշուղ Ղարիբը խեղդվել է։ Աշուղ Ղարիբի մայրը լաց լինելուց կորցնում է տեսողությունը։ Նրա հակառակորդը պահանջում է Մագուլ-Մեղերի ձեռքը։

Աղքատ երաժիշտը ընկնում է Սուլթանի մոտ, և երգում է նրան իր սիրո մասին։ Սուլթանին դուր է գալիս նրա երգը, և նա ոսկի է պարգևում Աշուղ Ղարիբին։ Արդեն յոթ տարի նա վայելում է կյանքը սուլթանի պալատում և սկսում է մոռանալ իր հարսնացուին։

Հանդիպելով մի խորհրդավոր ձիավորի սպիտակ ձիու վրա՝ Աշուղ Ղարիբը հնարավորություն է ստանում կախարդանքի միջոցով կատարել յուրաքանչյուր ցանկություն։ Նա տեղափոխվում է իր հայրենի գյուղ՝ հայտնվելով իր կորցրած սիրեցյալի և իր դժբախտությունների մեջ մեղավոր տղամարդու հարսանիքին։

Լսելով նրա հավաստիացնումները՝ մեծահարուստի տանը Աշուղ Ղարիբին ծաղրում են, թե իբր ինքը մեկ ակնթարթում երկար ճանապարհ է անցել, որի համար սովորաբար պահանջում է ավելի քան մեկ օր։

Զայրացած փեսացուն սպառնում է սպանել Աշուղ Ղարիբին։ Որպեսզի ապացուցի իր ճշմարտացիությունը, Աշուղ Ղարիբը հարսանիք է բերում իր կույր մորը՝ սրտաբեկ կնոջը, որը հավատացել էր իր որդու մահվանը։ Աշուղ Ղարիբը անց է կացնում սպիտակ թաշկինակը մոր չտեսնող աչքերի մոտով և նրան վերադարձնում տեսողությունը։

Վարկաբեկված հակառակորդը փախչում է, իսկ Աշուղ Ղարիբը սպիտակ հագուստով հաղթանակն է նշում՝ պատրաստվելով իր հարսանիքին վերագտած հարսնացուի հետ։

Դերերում

  • Յուրի Մգոյան - Աշուղ ղարիբ
  • Սոֆիկո Ճիաուրելի - մայր
  • Ռամազ Չխիկվաձե - Ալի-աղա
  • Կոնստանտին Ստեպանկով - ուսուցիչ
  • Վարվարա Դվալիշվիլի - քույր
  • Վերոնիկա Մետոնիձե
  • Դավիթ Աբաշիձե
  • Թտամազ Վաշակիձե
  • Դավիթ Դովլաթյան
  • Նոդար Դուքլաձե
  • Լևան Նատրոշվիլի
  • Գևորգ Հովակիմյան
  • Վյաչեսլսվ Ստեփանյան

Ստեղծագործական խումբը

  • նկարիչներ - Շոթա Գոգոլասշվիլի, Գեորգի Ալեքսի-Մեշիշվիլի, Նիկոլայ Սանդուկելի
  • հնչյունային օպերատոր - Գառի Կունցեվ
  • Երգերի կատարումը - Ալիմ Գասըմով
  • Խորեոգրաֆիա - Ս. Ալեքսիձե

Ֆիլմը նկարահանվէլ է Բաքվում և Շեքիյում։

Մրցանակներ

  • 1988 - Մրցանակ "Felix-88» - ֆիլմի նկարիչներ Գ. Ալեքսի-Մեշիշվիլի, Ն. Սանդուկելի, Շ. Գոգոլասշվիլի
  • 1989 - Ստամբուլի միջազգային կինոփառատոն - Ժյուրիի հատուկ մրցանակը (Ս. Փարաջանովին)
  • 1990 - Մրցանակ «Նիկա-89» - լավագույն խաղարկային ֆիլմի ռեժիսոր, օպերատոր, զգեստները ձևավորող (Ս. Փարաջանով)։ «Աշուղ ղարիբը» երկու ոչ-ռուսերեն ֆիլմերից մեկն էր, որը ստացել «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակը։

Ծանոթագրություններ

Արտաքին Հղումներ

Tags:

Ֆիլմ Աշուղ Ղարիբը ՍյուժենՖիլմ Աշուղ Ղարիբը ԴերերումՖիլմ Աշուղ Ղարիբը Ստեղծագործական խումբըՖիլմ Աշուղ Ղարիբը ՄրցանակներՖիլմ Աշուղ Ղարիբը ԾանոթագրություններՖիլմ Աշուղ Ղարիբը Արտաքին ՀղումներՖիլմ Աշուղ Ղարիբը1988Անդրեյ ՏարկովսկիՄիխայիլ ԼերմոնտովՍերգեյ Փարաջանով

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿուսությունԱռաքյալներԱրյան շրջանառությունՀայաստանի ազգային հերոսՍասնա ծռերԱնդրանիկ ՕզանյանՀուլիոս ԿեսարԿաթոլիկ եկեղեցիԴաշտանՄեդիագրագիտությունՕլիմպիական խաղերՄիգրենՀռոմեական կայսրությունՀրանտ ՄաթևոսյանՔեթի ՓերրիԱրագածոտնի մարզՎիտամին B6Շտերնի անվան կոնսերվատորիաՎահե ՇահվերդյանԱստիգմատիզմԱուտոիմուն թիրեոիդիտՀենրիխ ՄխիթարյանԱրշակ ԲՕգյուստ ՇառլուաԶատիկը ՀայաստանումՀարցական նշանՇրթունքի հերպեսՎանի թագավորության արքաների ցանկՀատկացուցիչՀոլանդերեն ՎիքիպեդիաՎարդանանք (պատմավեպ)ՎիետնամՊարբերական հիվանդությունՄիզոպրոստոլԵզդիներՄարդու անատոմիաԲելլեԴաունի համախտանիշԱրաբական Միացյալ ԷմիրություններՎի (երգիչ)Արմավիրի մարզՊորտուգալիաՍասունցի ԴավիթԿարմրախտՊարզ թիվՀին աստվածներ (դրամա)Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՖարինգիտԳրիգոր ԼուսավորիչԱդրբեջանԳերմանիաՄխիթարյան միաբանությունԴերբայական դարձվածԲերանաբորբՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀնդկաստանՀայաստանի Կարմիր գիրքԴեռահասի հոգեբանությունԱբորտԻրաքՏրիպոֆոբիաԵրկրաշարժՀունգարիաԲնությունԱՄՆ-ի նախագահների ցանկՔեոփսի բուրգԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԱբեղախոտԿրիաներՄարիամ ԱստվածածինՕսմանյան կայսրությունՄեծ ՀայքՄարտի 27Հայաստանի առաջին հանրապետությունՄիզուղիների ինֆեկցիաներԲրուցելոզՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԹվական անուն🡆 More