Աննա Լինդ

Իլվե Աննա Մարիա Լինդ (շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh, հունիսի 19, 1957(1957-06-19), Enskede-Årsta parish, Շվեդիա - սեպտեմբերի 11, 2003(2003-09-11), Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), շվեդ քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1998-2003 թվականներին եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։

Աննա Լինդ
շվեդ.՝ Anna Lindh
Աննա Լինդ
Դրոշ
Դրոշ
Շվեդիայի արտաքին գործերի 39-րդ նախարար
հոկտեմբերի 7, 1998 - սեպտեմբերի 11, 2003
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 19, 1957(1957-06-19)
Ծննդավայր Enskede-Årsta parish, Շվեդիա
Վախճանի օր սեպտեմբերի 11, 2003(2003-09-11) (46 տարեկան)
Վախճանի վայր Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց
Թաղված Katarina kyrkogård
Քաղաքացիություն Աննա Լինդ Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh
Հայր Staffan Lindh?
Ամուսին Bo Holmberg?

Կենսագրություն

Աննա Լինդը ծնվել է 1957 թվականի հունիսի 19-ին Ստոկհոլմի Էնշեդ շրջանում։ Քաղաքական կյանք է մտել 12 տարեկանում՝ մասնակցելով Վիետնամական պատերազմի դեմ ցույցերին և Շվեդիային Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգայի աշխատանքին։ 1982 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Ուփսալայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նույն թվականին ընտրվել Պառլամենտի անդամ։ 1984 թվականին ղեկավարել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգան, իսկ 1991-1994 թվականների ընթացքում եղել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ։

1994 թվականին Լինդն Ինգվար Կարլսոնի կառավարությունում ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ 1998 թվականին երկրի նոր վարչապետը՝ Յորան Պերսոնը, նրան նշանակել է արտաքին գործերի նախարար։ Լինդը դատապարտել է Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրաքում, ինչպես նաև քննադատել է Արիել Շարոնի և Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ նա ԵՄ ընդլայնման ակտիվ կողմնակից էր և պաշտպանել է Շվեդիայի մուտքը Եվրամիություն ու եվրոյի գոտի։

Աննա Լինդն ամուսնացել է 1991 թվականին, ունեցել է 2 որդի։

Մահ

2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող սուպերմարկետում Աննա Լինդի դեմ մահափորձ է իրականացվել։ Հարձակվողը մի քանի անգամ դանակահարել է նրան, այնուհետև անհետացել։ Լինդը տեղափոխվել է Կարոլինայի հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Սակայն սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան նա մահացել է ստացած վերքերից։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Hurriyetdailynewscom. (2016). Hurriyetdailynewscom. Retrieved 16 May 2016
  • Pantti, M. (2005). Mourning Olof Palme and Anna Lindh in Finnish Newspapers . Finnish Newspapers, 6(3), 357-377

Արտաքին հղումներ

Աննա Լինդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լինդ» հոդվածին։

Tags:

Աննա Լինդ ԿենսագրությունԱննա Լինդ ԾանոթագրություններԱննա Լինդ ԳրականությունԱննա Լինդ Արտաքին հղումներԱննա Լինդ19572003d:Q1734280d:Q3438599Հունիսի 19ՇվեդերենՇվեդիաՇվեդներՍեպտեմբերի 11

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սրտային անբավարարությունՄարդու ատամԿոկորդաբորբԼեյկոցիտԼոգիստիկաԱզոտԵվրոպայի դրոշներՍինգապուրԼիտրՄատյան ողբերգությանՄհեր ՄկրտչյանԱստվածՀաշվապահական հաշվառումՀարադրությունՄոմիկԱրցախյան ազատամարտԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՇվեյցարիաՄեսրոպ ՄաշտոցՔրիստոնեությունՊորտուգալիաԼոռու մարզSourԱռաջնախաղՊյութագորասի թեորեմՀավասարասրուն սեղանԱլբերտ ԱյնշտայնՆոր ԿտակարանԷդուարդ ՍպերցյանՎրաստանՎաղարշապատՎագրՍասնա ծռեր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՊետրոս ԴուրյանԵրուսաղեմԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայկական մուֆլոնԹվական անունՄեծապատիվ մուրացկաններԵրևանի թանգարանների ցանկԿալցիումԳեղամ ՍարյանՄեքքաԱրշակունիներՀայկական իժԲրայան ԻնոԿենդանիների հատկանիշների ցանկԵրիկամՄԻԱՎԱդոլֆ ՀիտլերՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԵրազների մեկնաբանությունԾաղիկԿաթվածԱնտառային կատուՔինգսման։ Գաղտնի ծառայությունՆար-ԴոսԱբովյան (քաղաք)Մեջքի ցավԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՍպիտակուցներՆիկոլ ՓաշինյանՀայաստանի անտառներԱրաբական Միացյալ ԷմիրություններՎիժում (հղիության կրելախախտ)Հաշվապահական հաշվեկշիռԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԱրյան խումբՎիտամին B12 անբավարարությունՀայկական մշակույթՉինական մեծ պարիսպԱրագիլանմաններԹթուներՄեծ ՀայքՂազարոս ԱղայանՍևանա լիճՊատմություն Հայոց (Խորենացի)Նելսոն Ստեփանյան🡆 More