Այտանա Բոնմատի: իսպանացի ֆուտբոլիստ

Այտանա Բոնմատի Կոնկա իսպ.՝ Aitana Bonmatí Conca.

Իսպաներեն արտասանություն՝ [ajˈtana βommaˈti]; հունվարի 18, 1998(1998-01-18), Սան Պեդրո դե Ռիբաս, Garraf), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնությանը մասնակցող «Բարսելոնա» թիմի և Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կիսաապաշտպան։

Այտանա Բոնմատի: իսպանացի ֆուտբոլիստ
Այտանա Բոնմատի
կատ.՝ Aitana Bonmatí i Conca
Այտանա Բոնմատի: իսպանացի ֆուտբոլիստ
Քաղաքացիությունը Այտանա Բոնմատի: իսպանացի ֆուտբոլիստ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18) (26 տարեկան)
Ծննդավայր Սան Պեդրո դե Ռիբաս, Garraf
Հասակ 1,61 մետր
Դիրք կիսապաշտպան

Այտանան 14 տարեկանից խաղացել է «Բարսելոնա»-ի պատանեկան թիմում, 2015-2016 մրցաշրջանի ավարտին ընդգրկվել է այդ ակումբի առաջին թիմի կազմում։

2019 թ. մայիսի 23-ին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2022 թվականը։

Հաջողությամբ հանդես է եկել նաև Իսպանիայի մինչև 17, ապա՝ մինչև 19 և 20 տարեկան աղջիկների հավաքականների կազմում, 2017 թ. նոյեմբերից ընդգրկվել ազգային հավաքականում և մասնակցել աշխարհի առաջնության որակավորման ու եզրափակչ փուլերի խաղերին։

Այտանան խոստովանել է, որ իր ֆուտբոլային կուռքերը Խավին և Անդրես Ինիեստան են։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհու գործունեությանը զուգընթաց՝ նա սովորում է Ռամոն Լիուլի անվան համալսարանում։

Մարզական նվաճումներ

    «Բարսելոնա 2» թիմի կազմում
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի երկրորդ խմբի՝ Segunda División-ի առաջնության 2015–16 մրցաշրջանի հաղթող
    «Բարսելոնա ՖԱ» թիմի կազմում
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնության հաղթող - 2019–20, 2020–21, 2021–22 մրցաշրջաններ
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2020–21
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2017, 2018, 2020, 2021
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության հաղթող - 2019–20, 2021–22
  • Կատալոնիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2016, 2017, 2018, 2019
    Իսպանիայի աղջիկների ֆուտբոլի հավաքականների կազմում
  • FIFA U-20 գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2018
  • FIFA U-17 գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2014
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2015, ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2014
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2017, ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2016
    Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում
  • Կիպրոսի գավաթի խաղարկության հաղթող - 2018

Անհատական ձեռքբերումներ

  • ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2022
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2015
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության ամենաարժեքավոր խաղացող - 2019-20
  • Կատալոնիայի «Տարվա լավագույն խաղացող» - 2019
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցախաղի ամենաարժեքավոր խաղացող - 2021
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի անդամ - 2020–21
  • Բարսայի լավագույն խաղացողի մրցանակ 2020–21

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այտանա Բոնմատի: իսպանացի ֆուտբոլիստ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտանա Բոնմատի» հոդվածին։


Tags:

1998d:Q15354ԻսպանացիներԻսպաներենԻսպանիաՀունվարի 18Միջազգային հնչյունական այբուբենՍան Պեդրո դե ՌիբասՖուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՕվկիանոսԹբիլիսիՎիտամինԳետային խեցգետիններԲրոնխիալ ասթմաԷկզեմաԿիստաԼիտրԴավիթ ԲեկՀայկական մշակույթՍանահինի վանական համալիրԿոստանդնուպոլիսՄարդու ատամՀայաստանի դրոշՄեջքի ցավ44-օրյա պատերազմՎիրուսներՋրծաղիկՊարույր ՍևակՀայաստանի Կարմիր գիրքԿաթվածԶվարթնոցի տաճարՄանկական և պատանեկան հանրագիտարաններԿիլիկիաՀարցական նշանԱշոտ Բ ԵրկաթՀամանուններԼեոնիդ ԱզգալդյանԲրոնխաբորբՕքեյԺողովրդավարությունԿարմիր գիրքՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Սասնա ծռերում գործող անձանց անուններՀայերենՆիդերլանդներԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՅոհան ԳուտենբերգՏավուշի մարզՄարդու առնանդամՓայծաղՄատյան ողբերգությանԵզդիներԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԳետՍողոմոնի երգերըՕվկիանիաԳևորգ Մարզպետունի (վեպ)Ձվարանի կիստաՍինդրիկԱյրին (նորավեպ)ՔաղցկեղՀոմանիշՊատվի համար (դրամա)ՓորլուծությունՎիլհելմ ՍտեյնիցՍիլվա ԿապուտիկյանՍմբատաբերդՕրգազմԴիկլոֆենակԳագիկ ԲՄագնեզիումՄիրհավ (պատմվածք)Ալեքսանդր ՄակեդոնացիՉարլզ ԴարվինՔրիստոնեությունԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՄարտիրոս ՍարյանԹաթուլ ԿրպեյանԻնքնաթիռԱշոտ Ա ՄեծՀայկական ազգային հագուստ (տարազ)Ալեն ՍիմոնյանՀարադրությունԳարեգին ԲՆար-Դոս🡆 More