Սոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան

Ալեքսանդր II-ի հուշարձան, Ազատարար կայսեր հուշարձան (բուլղար․՝ Паметник на Цар Освободител), ձիարձան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ նվիրված ռուս կայսր Ալեքսանդր II-ին, ով 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիան ազատագրել է Օսմանյան տիրապետությունից։

Սոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան
Ալեքսանդր II-ի հուշարձան
Սոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործArnoldo Zocchi?
ԵրկիրՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան Բուլղարիա
ՔաղաքՍոֆիա
ԲնակավայրՍոֆիայի համայնք
Շինության ձևՊետական հուշարձան
Ներկա վիճակԿանգուն
Սոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան Monument to the Tsar Liberator Վիքիպահեստում

Պատմություն

Նեոդասական հուշահամալիրի հեղինակը իտալացի քանդակագործ Առնոլդո Ձոքին է, ով 19-րդ դարի վերջում շահել է հուշարձանի ստեղծման նախագիծը 12 երկրներից հայտ ներկայացրած 90 արվեստագետներից։ Հուշարձանի ճարտարապետական նախագիծն իրականացրել է բուլղարացի ճարտարապետ Նիկոլա Լազարովը։ Հուշարձանի հիմնարկեքը եղել է 1901 թվականի ապրիլի 23-ին՝ Սուրբ Գևորգի օրը, Բուլղարիայի իշխան Ֆերդինանտ I ներկայությամբ, կառուցումն ավարտվել է 1903 թվականի սեպտեմբերի 15-ին։

Ֆերդինանտ I ներկա է գտնվել նաև 1907 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի բացման արարողությանը Բուլղարիայի իշխան Բորիս III-ի, արքայազն Կիրիլի, Վլադիմիր Ալեքսանդրովիչի, կնոջ, որդու, ինչպես նաև այլ ակնառու անձնանց հետ միասին։

Հուշարձանը կառուցվել է Վիտոշայից բերված գրանիտից, բաղկացած է 3 մասից՝ պատվանդան, ֆիգուրներով պատված միջին հատված, Ալեքսանդր II-ի քանդակ։ Պատվանդանի ներքևի հատվածի բրոնզե դափնեպսակը Ռումինիան նվիրաբերել է պատերազմում զոհված ռումինացի զինվորներին։

Հուշարձանի մեջտեղի հատվածի բրոնզե քանդակաշարը ներկայացնում է ռուս և բուլղարացի զինվորներին՝ ծնկաչոք դեպի հաղթանակի աստվածուհին (Նիկեն՝ հունական դիցարանում, Վիկտորիան՝ հռոմեական), ով իր սուրը դեպի վեր է ճոճում։ Խմբին շրջապատել են Նիկոլաս Նիկոլաևիչի, Նիկոլայ Իգնատևի, Իոսիֆ Գուրկոյի և Միխայիլ Սկոբելևի դիմաքանդակները։ Մյուս հարթաքանդակներում պատկերված են Stara Zagora-ի ճակատամարտը, Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումը, Վելիկո Տիռնովոյում Բուլղարիայի խորհրդարանի բացումը, ինչպես նաև Պետկո Ռաչև Սլավեյկովի, Ստոյան Զաիմովի, Իվան Վազովի և Իվան Ստամբոլովի դիմաքանդակները։

Հուշարձանը գտնվում է Ազատարար կայսեր բուլվարում, Բուլղարիայի խորհրդարանի դիմաց։ Հուշարձանի հետևի կողմում է գտնվում Radisson SAS հյուրանոցը։

Հեղինակներ

Տես նաև

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Енциклопедия на изобразителните изкуства в България, том 2, Издателство на БАН, София, 1986 (բուլղ.)

Tags:

Սոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան ՊատմությունՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան ՀեղինակներՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան Տես նաևՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան ՊատկերասրահՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան ԾանոթագրություններՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի Հուշարձան ԱղբյուրներՍոֆիա Ալեքսանդր Ii-Ի ՀուշարձանԱլեքսանդր IIԲուլղարերենԲուլղարիաՌուս-թուրքական պատերազմ (1877-1878)Սոֆիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի ազգային հերոսԿառավարում (տնտեսագիտություն)ԲարդիՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Շիկացման լամպԷվերեստԿապույտ հազԱծական անունԲնական թիվՍննդային ալերգիաԲագրատ ԳալստանյանԱկսել ԲակունցՍմբատաբերդՀղիություն (մարդ)ՊեպոԱղբյուր ՍերոբՇնչառությունՇուշիի ազատագրումՄուշեղ ԳալշոյանՆախադասության գլխավոր անդամներԻրանՎահագնՕձունի տաճարՇունԹոնդրակյաններՎանաձորԲացահայտիչԾնեբեկՇառլ ԱզնավուրԱմենայն Հայոց ԿաթողիկոսՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՄագնեզիումՖուտբոլՀայաստանի առաջին հանրապետությունԳեղարդի վանքԲանաստեղծական կայուն ձևերԽոսքի մասերԽոսրովի անտառ պետական արգելոցՎբեթՍառը պատերազմԵռանկյունՎարդանանք (պատմավեպ)ԲագրատունիներՎանՌևմատոիդ արթրիտՍպիտակի երկրաշարժԲանակում (հեռուստասերիալ)ՄակերեսՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՕհմի օրենքԴավիթ Բեկtgpa2ԿունիլինգուսՀայկական լեռնաշխարհԹռչուններՀրանտ ՄաթևոսյանԽորանարդԿոորդինատային համակարգԷնվեր փաշաԱրարատի մարզՎինի ԹուխԼևոն ԲԳոյական անունԿրծքավանդակի ցավՀովհաննես ԲաղրամյանԳլխավոր էջՀաղարծնի վանքoginhԽաղաղ օվկիանոսՈսկեպարԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Որդան կարմիրԼեհաստանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՉակերտներԿիլիկիայի հայկական թագավորությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզ🡆 More