Ալեքսանդր Սերաֆիմովիչ

Ալեքսանդր Սերաֆիմովիչ (հունվարի 7 (19), 1863, Նիժնե Կուրմոյարսկայա, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1949(1949-01-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Ալեքսանդր Սերաֆիմովիչ
Ալեքսանդր Սերաֆիմովիչ
Ծնվել էհունվարի 7 (19), 1863
ԾննդավայրՆիժնե Կուրմոյարսկայա, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 19, 1949(1949-01-19)[…] (86 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և արձակագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունԱլեքսանդր Սերաֆիմովիչ Ռուսական կայսրություն և Ալեքսանդր Սերաֆիմովիչ ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերպատմվածք, վիպակ, վեպ և ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
Ալեքսանդր Սերաֆիմովիչ Alexander Serafimovich Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Դոնի զորքի յասավուլի ընտանիքում։ Ալեքսանդր Սերաֆիմովիչը 1883-1887 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում։ Ձերբակալվել է Ուլյանովի ու մյուսների գործի (1887 թվականին) կապակցությամբ և աքսորվել Արխանգելսկի նահանգ։ Վերադառնալով Դոն (1890 թվական)՝ կապեր է հաստատել սոցիալ-դեմոկրատական խմբակների հետ։ Վաղ շրջանի ստեղծագործությունները («Սառցաբեկորի վրա», 1899 թ., պատմվածք և այլն) գրված են աքսորի տպավորությունների տակ։ 1901 թվականին հրատարակվել է Սերաֆիմովիչի «Ակնարկներ և պատմվածքներ» առաջին գիրքը։ 1902 թվականին փոխադրվել է Մոսկվա, մտել «Չորեքշաբթի» գրական խմբակի մեջ, ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ, աշխատակցել «Գիտելիք» հրատարակչությանը։ «Գիշերվա կեսին»,«Ջարդ», «Պրեսնյայում» և այլ ակնարկներում ու պատմվածքներում արտացոլված են 1905-1907 թվականների հեղափոխության իրադարձությունները։ Հեղափոխությունից հետո Սերաֆիմովիչի ստեղծագործության մեջ ուժեղացել է պատմականությունը։ «Քաղաք տափաստանում» (1912 թվական) վեպը ռուսական արդիական կապիտալիզմի ընդհանրացված պատմությունն է։ Սերաֆիմովիչի 1914-1918 թվականներին գրած ակնարկներն ու պատմվածքները աչքի են ընկնում ժողովրդի թշվառության խոր ըմբռնումով, արտացոլում են հակապատերազմական և հեղափոխական տրամադրությունների աճը ժողովրդի մեշ։ Սերաֆիմովիչին ողջունել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները։ Որպես «Պրավդա»-ի զինթղթակից եղել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Գրողի զինվորական հրապարակախոսությունը բարձր է գնահատել Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայկական հրատարակչություն 1927 թվական) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ 1930-ական թվականներին Սերաֆիմովիչը հրատարակել է «Դոնի տափաստաններով» (1931 թվական) ակնարկաշարը, աշխատել ինքնակենսագրական ստեղծագործության վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ Սերաֆիմովիչը խմբագրել է «Օկտյաբր» («Октябрь», 1926-1929 թվականներ) ամսագիրը։ ԽՍՀՄ գրողների միության կազմակերպիչներից է։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ալեքսանդր Սերաֆիմովիչ 
Ալեքսանդր Սերաֆիմովիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սերաֆիմովիչ» հոդվածին։

Tags:

18631949d:Q19906685d:Q4128058d:Q72858d:Q734901ԳրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունվարի 19ՄոսկվաՌուսՌուսական կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մուսա լեռան հերոսամարտՍուր բրոնխիտՊարբերական հիվանդությունԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներՂարաքիլիսայի ճակատամարտՊարագաներՀայոց ցեղասպանության ժխտումՄիացյալ ԹագավորությունՊյութագորասԹվաբանական պրոգրեսիաՇաքարային դիաբետՍև խոռոչiga2bՕրգազմՆախադաշտանային համախտանիշՄյունխհաուզենի համախտանիշՀայերԵռանկյան միջնագիծԽորանարդԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԵրաժշտական գործիքներԵրիկամաքարային հիվանդությունԳարեգին ԲԵրկկենցաղներՏեղերի վանքՄթնոլորտի աղտոտումՆեպտունՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀին ՀունաստանԱպրիլի 24Արյան ճնշումՊատվի համար (դրամա)Հյուսիսային ԱմերիկաՄովսես ԽորենացիԱրարատ (ֆիլմ)Միխայիլ ԼոմոնոսովՕլիմպիական խաղերՎիտամին D-ի անբավարարությունՎահագն ԴավթյանՀայոց պատմությունԱլեքսանդր ՄակեդոնացիԿրիաներԽատուտիկՄիջատներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱնուղղակի խնդիրԳարեգին Ա ՔեսաբցիՁայնավորներԵզդիներԽաչակրաց արշավանքներՀայոց ցեղասպանության ճանաչումԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)Երվանդ ՔոչարՏավուշի մարզԷլեկտրոնիկի արկածներըԵփրատՔամիՂազախստանՉակերտներԳագիկ ԱՏաշիրՎանա լիճՄիսաք ՄանուշյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի դրոշԿոկորդաբորբԱրագիլներԱրյունՄարիխուանաԻբուպրոֆենՄազաթափությունՎիկտոր ՀամբարձումյանՀեշտոցի սնկային վարակԱրիստոտելԱրագածոտնի մարզԿանադա🡆 More