Աբերդին

Աբերդին, քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիա, Հյուսիսային ծովի ափին, Դի գետի գետաբերանի մոտ։ Մեքենաշինության, սննդի արդյունաբերության կենտրոն, ձկնորսական բազա։ Աբերդինի մոտ կան գրանիտի հանքավայրեր։ 18-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը Աբերդինում շինությունները հիմնականում կառտուցվել են արծաթի պես փայլկտացող տեղական գրանիտից, և Աբերդինը բնութագրվել է որպես «գրանիտե քաղաք», «գորշ քաղաք», «արծաթափայլ քաղաք»։ Այն բանից հետո, երբ Հյուսիսային ծովում 1970-ական թվականներին նավթի հանքավայրեր հայտնաբերվեցին, Աբերդինը ճանաչվեց իբրև Եվրոպայի նավթային մայրաքաղաք կամ Եվրոպայի էներգետիկ մայրաքաղաք։

Բնակավայր
Աբերդին
անգլ.՝ Aberdeen
անգլա-շոտլ.՝ Aiberdeen
գաել.՝ Obar Dheathain
Դրոշ Զինանշան
Աբերդին Աբերդին

Աբերդին
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1175 թ.
Մակերես65,1 կմ²
Բնակչություն200 680 մարդ (2016)
Ժամային գոտիECG, UTC+0 և UTC+1
Հեռախոսային կոդ1224
Փոստային դասիչAB10-AB13 (parte), AB15, AB16, AB22-AB25
Պաշտոնական կայքaberdeencity.gov.uk(անգլ.)
Աբերդին (Միացյալ Թագավորություն)##
Աբերդին (Միացյալ Թագավորություն)
Աբերդին

Աբերդինի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել առնվազն ութ հազար տարի առաջ։

Շոտլանդիայի Դեյվիդ Առաջին թագավորը (1124–1153) նրան շնորհել է արքայական քաղաքի կարգավիճակ, որը նպաստել է Աբերդինի տնտեսության կտրուկ վերափոխմանն ու աննախադեպ աճին։ Ավանդական ձկնարդյունաբերությանը, թղթի արտադրությանը, նավաշինությանը նոր ժամանակներում գումարվել են նավթարդյունաբերությունը, ծովային նավահանգստի ու ուղղաթիռային օդակայանի ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, որոնք ամենաբանուկներից են համարվում ոչ միայն Շոտլանդիայում ու Մեծ Բրիտանիայում, այլև Եվրոպայում ու աշխարհում։

2015 թվականին Mercer խորհրդատվական ֆիրման Աբերդինն ընդգրկել է ապրելու տեսակետից աշխարհի ամենաբարենպաստ 100 բնակավայրերի ցանկում՝ հատկացնելով 57-րդ տեղը, իսկ Մեծ Բրիտանիայում այդ տեսակետից Աբերդինը ճանաչվել է չորրորդը։ 2012 թվականին HSBC բանկը Աբերդինը բնորոշել է որպես սուպեր քաղաք, որը Մեծ Բրիտանիայի տնտեսության ութ առաջատարներից մեկն է (ի դեպ, Աբերդինը շոտլանդական քաղաքներից միակն է, որ արժանացել է նման բնորոշման)։

Անվանում

Անվանումը (անգլերեն՝ Aberdeen, արտասանվում է նաև Էբերդին) նշանակում է «Դի գետի գետաբերան»։ Կելտական ճյուղի գաելական լեզուներում Aber նշանակում է «գետերի խառնարան»։

Աբերդին զարգացել է Դևանա գաղութի տեղում։ 12-14-րդ դդ. եղել է Շոտլանդիայի թագավորների աթոռանիստը։

Պատկերասրահ

Աղբյուրներ

Աբերդին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբերդին» հոդվածին։

Tags:

ԳրանիտԴիՀյուսիսային ծովՄեծ ԲրիտանիաՇոտլանդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾիծեռնակներԿրիաներՇունԾնեբեկԵզդիներՀեշտոցԲարդ ստորադասական նախադասությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀեպատիտ BԼոբիՔարտեզԷլեկտրական հոսանքԱնահիտ ՊարսամյանԱրևածաղիկՑեղասպանությունԺամՄարդու առնանդամՈրդան կարմիրՌափայել ՊատկանյանԱղվան ՎարդանյանԹոմաս ԷդիսոնՀին աստվածներ (դրամա)ՓիլիսոփայությունԸնտանիքՕրալ սեքսՍիամանթոԿենսաբանական դասակարգումՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԽոսրովի անտառ պետական արգելոցՎահանաձև գեղձի քաղցկեղՄայրիկ (ֆիլմ)Բագրատունիների թագավորությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԳևորգ ՉաուշԱրցախի ՀանրապետությունԱրյան ճնշումՀետգրությունՕսմանյան կայսրությունՓորլուծությունՀեշտոցի սնկային վարակԳրիգոր ՆարեկացիԳեղարդի վանքԿապ (խոսքի մաս)Սողոմոնի երգերըԱռիթմիաԷրիթրոցիտներԹթվածինԲուլինգԵրվանդ ՔոչարՐաֆֆիՏեսակարար ջերմունակությունՎլադիլեն ԲալյանՄողեսներԵրվանդունիների թագավորությունԱլմա-Աթայի հռչակագիրՂազարոս ԱղայանԱնիՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՈրոտանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայաստանի կենտրոնական բանկԵռանկյունԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայկական անմոռուկ (խորհրդանիշ)Սանահինի վանական համալիրՍեռական հարաբերությունՔանդակագործությունԷկոհամակարգՆաիրի ԶարյանԳորշ արջԱլեքսանդր ՊուշկինՎերք Հայաստանի (վեպ)Երկաթ պակասորդային սակավարյունությունՄագնեզիումՀայաստանի թռչունների ցանկԹբիլիսի🡆 More