Ճիմի Քարթըր (անգլերէն՝ Jimmy Carter), Ամերիկայի Միացեալ Նահանգներու 39-րդ նախագահը։ Այս պաշտօնը զբաղեցուցած է 20 Յունուար 1977-էն մինչեւ 20 Յունուար 1981։
Ճիմի Քարթըրի հայրը գետնանուշ կը բուծանէր։ Ունեցած է եղբայր մը՝ Պիլլին (1937-1988), եւ երկու քոյր՝ Կլորիան (1926-1990) եւ Ռութը (1929-1983)։
Աւարտած է Ճորճիա նահանգի արհեստագիտութեան հիմնարկը եւ ռազմածովային ակադեմիան:
Եօթը տարի Խաղաղական ովկիանոսի նաւատորմերուն մէջ ծառայած է իբրեւ սուզանաւի սպայ։
1945-ին ծանօթացած է Ռոզալին Սմիթին եւ Յուլիս 1947-ին ամուսնացած է անոր հետ։ Ունեցած են չորս զաւակ՝ Ճոն Ուիլիամ «Ճեք» (1947), Ճեյմս Ըրլ (1950), Տոննել Ճեֆրի (1952) եւ Էմի Լին (1967)։
1962 եւ 1964 թուականներուն ընտրուած է Ճորճիա նահանգին Սենատը։
1966-ին Ճորճիայի նահանգապետի ընտրութիւններուն թեկնածու եղած է, սակայն պարտութիւն կրած է։
1970-ին Քարթըր նահանգապետի պաշտօնին տիրացած է, ստանալով ձայներուն աւելի քան 59 տոկոսը։
12 Դեկտեմբեր 1974-ին Քարթըր 1976-ի ընտրութիւններուն Դեմոկրատական կուսակցութեան նախագահական ընտրարշաւին թեկնածու եղած է։
2 Նոյեմբեր 1976-ին ընտրուած է ԱՄՆ-ի նախագահ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ճիմի Քարթըր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.