Ֆուրունկուլ

Մկնոռ, ֆուրունկուլ (լատին․՝ furunculus) (թարախապալար, խոցապալար, խսկց.

չիբան), մազապարկի և շրջապատող շարակցական հյուսվածքի սուր թարախամեռուկային բորբոքում։

Ֆուրունկուլ
Ֆուրունկուլ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9680.9
ՀՄԴ-10L02
Ֆուրունկուլ Furuncles Վիքիպահեստում

Հարուցիչները թարախածին բակտերիաներն են, հատկապես ոսկեգույն ստաֆիլակոկը։ Առաջացմանը նպաստում են մաշկի անմաքրությունը, մանր վնասվածքները, գերքրտնա- և ճարպարտադրությունը, նյութափոխանակության խանգարումները և այլն։ Մկնոռին բնորոշ է մաշկի վրա կարմիր ցավոտ հանգույցի առաջացումը, որի կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում։ Ֆուրունկուլն առավել հաճախ առաջանում է պարանոցի վրա, ծոծրակին, դեմքին, թիկունքին և այլն։ Դեմքի ֆուրունկուլ կարող է առաջացնել ծանր բարդություններ (թարախային մենինգիտ, արյան վարակում)։ Բազմաթիվ ֆուրունկուլների առաջացումը կոչվում է մկնոռախտ (ֆուրունկուլյոզ), իսկ մաշկի և մազապարկերն ու ճարպագեղձերը շրջապատող ենթամաշկային ճարպաբջջանքի թարախամեռուկային բորբոքումը՝ կարբունկուլ։

Բուժումը կատարվում է հակաբիոտիկներով մաշկի ախտահանմամբ, հիվանդությունը կանխարգելվում է անձնական հիգիենայի պահպանմամբ, մաշկի մանր վնասվածքների ժամանակին մշակումով։

Մկնոռը չի կարելի սեղմել, ծակել, խորհուրդ չի տրվում օգտագործել տաքացնող կոմպրես, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, ինչպես նաև հարևան մազապարկերի վրա բորբոքման տարածման և կարբունկուլի առաջացման։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ֆուրունկուլ 

Tags:

Լատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆորավանքՀասարակ հերպեսԵրաժշտական գործիքներԱրարատի մարզՏավուշի մարզՀայկյան տոմարՄոլորակՍեքսիզմՊապ թագավորԼևոն ՇանթՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱյծեղջյուրՕլիմպիական խաղերԳրիգոր ԶոհրապՍևանա լիճՖուտբոլի աշխարհի առաջնությունՎարդանանց պատերազմԱլպիական մանուշակՍիրտԲրուցելոզՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԴեռահասի հոգեբանությունԱրյունահոսությունՀայ գրերի գյուտՔարերի սիմֆոնիաՊաբլո ԷսկոբարՏուն ջրվեժի վերևումԷրեկտիլ դիսֆունկցիաԳորտերՀարցական նշանԱլեքսանդր ՇիրվանզադեՀամախառն ներքին արդյունքԿոնքի բորբոքային հիվանդությունԱՄՆ-ի նախագահների ցանկՍուրբ Յոթ ՎերքՄանուշակԿտավատՍատուրն (մոլորակ)ՆշիկաբորբՔիմիական տարրերի ցանկԱրշակունիների թագավորությունԷլեկտրական հոսանքՉինաստանՍասունցի ԴավիթՆեմեսիս գործողությունՍրտամկանի ինֆարկտՄարդու կմախքՄինետՓարիզՓորլուծությունՄարմնի զանգվածի ինդեքսԲույսերՈւղեղի ցնցումԵրկրաշարժԳրիգոր ԼուսավորիչՄարտի 29Վահան ՏերյանԱնգլերենԼուիզիանաՍրբանային սեքսՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍիրիաԿրիշտիանու ՌոնալդուՆապոլեոն ԲոնապարտՍրտի ռիթմի խանգարումներՊապ թեստՖաշիզմԳարեգին ՆժդեհԲիթքոյնԲրազիլիաՍաուդյան ԱրաբիաՄարդու խորիոնային գոնադոտրոպինԿելտական խաչԱնիՆար-ԴոսԳեղամ ՍարյանՀրանտ-Լեոն ՌանոսՏիեզերքՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրք🡆 More