Տատրակներ

Տատրակներ (լատին․՝ Streptopelia), աղավնանմանների կարգի, աղավնազգիների ընտանիքի թռչունների ցեղ։

Տատրակներ
Տատրակներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Columbimorphae
Կարգ Columbiformes
Ընտանիք Աղավնազգիներ (Columbidae)
Ենթաընտանիք Columbinae
Ցեղ Տատրակներ (Streptopelia)
Bonaparte, 1855

Արտաքին կառուցվածք

Տատրակներ 
տատրակ

Աղավնիներից տարբերվում են փոքր չափերով (14-30 սանտիմետր), մետաղական փայլի բացակայությամբ։ Գունավորումը գորշից վարդագույն է։ Վզի վրա ունեն «վզնոց» կամ մուգ բծեր։ Պոչը երկար է։ Սնվում են սերմերով։

Հայաստանում հանդիպում են սովորական (Streptopelia turtur) և փոքր (S․ senegalensis) տատրակները։

Սովորական տատրակները բնադրում են գլխավորապես լեռնատափաստանային շրջանների անտառներում։ Մեծ քանակությամբ հանդիպում են Սևանա լճի ավազանի անտառներում։ Չվում են սեպտեմբեր-հոկտեմբերին և վերադառնում ապրիլին։ Ինչպես և բոլոր աղավնիները, դնում են սովորաբար 2 ձու, թխսում 16-17 օր։ Տարեկան տալիս են 2-3 սերունդ։ Ձագերին կերակրում են աղավնակաթով։

Տատրակներ 
Տատրակ

Փոքր տատրակները Հայաստանում (Երևանում) առաջին անգամ նշվել են 1977 թվականին։ Ունեն համեմատաբար երկար պոչ, կարճ թևեր, խամրած կարմրաշիկավուն են։ Նստակյաց են։ Թխսում են 14-15 օր։ Տարեկան տալիս են 3 և ավելի սերունդ։

Տատրակներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատրակներ» հոդվածին։
Տատրակներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատրակներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 603 Տատրակներ 

Tags:

ԱղավնազգիներԹռչունԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արշակ ԲՄարդու ատամԱնտանտՆար-ԴոսԵզդիներԽուստուփԳետային խեցգետիններՎիտամին AՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՈւղիղ խնդիրԷվոլյուցիաԽատուտիկԱրարատԿարտոֆիլՀավասարասրուն սեղանՀայաստանի Հանրապետության բնակչությունԴանթեական առասպելՕքսիդԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄարդու իրավունքներՀաստատուն բաղադրության օրենքՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՂըզըլհաջըլիԷյֆելյան աշտարակԿոչականՏիգրան ՊետրոսյանԹռչնագիրՀայկ և ԲելԱվարայրի ճակատամարտՓիղՀովհաննես ԹումանյանԱրյան խումբՅոհան ԳուտենբերգՆեպտունԻմ անունն Արամ էԷրեբունի ամրոցԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԷպիլեպսիաԲարդիՄեծ ՀայքՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԵրկաթՀաղթանակի օրՆատրիումի քլորիդԱՄՆ-ի նախագահների ցանկԴաշտանային ցիկլՀայերենՍակավարյունությունՇիկացման լամպԷլեկտրոլիզՀայկական դիցաբանությունՓսորիազՎերածնունդՆյութափոխանակությունՍարդարապատի հերոսամարտԱլյումինՄայրցամաքՇեղանկյունՍրտամկանի ինֆարկտՍպիտակի երկրաշարժԽորանարդՎիքիպեդիաԱռիթմիաՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ՀապավումԿիստաԵրվանդունիների թագավորությունՆոյԼուսանԱռնո ԲաբաջանյանՄագաղաթԱրմավիրԱնիՎիկտոր ՀամբարձումյանԲագրատունիների թագավորություն🡆 More