Լիճ Վինիպեգ: լիճ Մանիթոբա նահանգում, Կանադա

Վինիպեգ, (Ուինիփեգ՝ Winnipeg, հնդկացի կրի ցեղի լեզվով՝ «պղտոր ջուր»), խոշոր լիճ Կանադայի Մանիթոբա նահանգում, Վինիպեգ քաղաքից մոտ 55 կմ հյուսիս։ 1990-ական թվականներից Վինիպեգի ջրամբարի կազմում է։ Այն Կանադայի ամենամեծ հարավային լիճն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 217 մ է։

Լիճ Վինիպեգ: Աշխարհագրություն, Պատմություն, Տնտեսական օգտագործում
Վինիպեգ լիճ
en/Lake Winnipeg
Լիճ Վինիպեգ: Աշխարհագրություն, Պատմություն, Տնտեսական օգտագործում
Վինիպեգի լիճը
Կոորդինատներ
Երկարություն 416 կմ
Լայնություն 100 կմ
Ավազանի մակերեսը 984200 կմ²
Միջին խորությունը 12 մ
Թափվող գետերը Վինիպեգ (գետ)
Սկիզբ առնող գետերը Նելսոն (գետ)
Լիճ Վինիպեգ: Աշխարհագրություն, Պատմություն, Տնտեսական օգտագործում
Վինիպեգ լիճը

Աշխարհագրություն

Լիճ Վինիպեգ: Աշխարհագրություն, Պատմություն, Տնտեսական օգտագործում 
NASA Վինիպեգ լիճ

Վինիպեգ լիճը Կանադայում տարածքով հինգերորդ ամենամեծ քաղցրահամ լիճն է, սակայն նա համեմատաբար փոքր է, միջին խորությունը ընդամենը 12 մ է, բացառությամբ լճի հյուսիսային և հարավային հատվածները նեղ ու 60 մ խորությամբ իրար միացնող ջրանցքի։ Վինիպեգ լիճը աշխարհում քաղցրահամ ջուր ունեգող լճերի շարքում տարածքով 12-րդն է։ Լճի արևելյան մասում տարածվում է տայգան և շատ գետեր են հոսում, այս տարածքը հնարավոր է մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ։ Լճի ձևը երկարավուն է, երկարությունը հարավից հյուսիս կազմում է 416 կմ։ Լիճը երկար ավազի ափեր ունի, խոշոր կրաքարային ժայռեր և չղջիկներով շատ քարանձավներ։ Լճի վրա կան մի քանի հարյուր կղզիներ, որոնց մեծ մասը չյուրացված ու անմարդաբնակ են։ Լճի ջրհավաք ավազանի մակերեսը մոտ 984200 կմ² է, որն իր մեջ ներառում է Կանադայի նահանգներն ու տարածքները՝ Ալբերտան, Սասկաչևանը, Մանիթոբան, Օնտարիոն, ինչպես նաև ԱՄՆՄինեսոտա, և Հյուսիսային Դակոտա նահանգները։

Լիճ Վինիպեգ: Աշխարհագրություն, Պատմություն, Տնտեսական օգտագործում 
Լճի ջրահավաք ավազան

Մի քանի գետեր, որոնք թափվում են Վինիպեգ լիճ՝ Սասկաչևան, Ռեդ Ռիվը (գետ, որը թափվում է Վինիպեգ լիճ) (որոշ աղբյուրներում կիրառում են թարգմանությունը՝ Կարմիր գետ), Վինիպեգ, Բլադվեյն, Պոպլար, Մանիգատոգան, Բերենս, Մուկուտավա, Բլեք Ռիվը։ Լճի ափին գտնվող բնակավայրերն են՝ Գրանդ Ռապիդսը, Բերենս Ռիվը,Գրանդ Մարեն,Հեկլան, Հիմլին, Ջեկհեդ Հարբորը։

Պատմություն

Ենթադրվում է, որ առաջին եվրոպացին, ով 1690 թվականին, առաջին անգամ այցելել է լճի ափ մորթու վաճառական Հենրի Քեսլին է եղել:Նա պահպանեց լճի տեղական հնդկական անունը՝ wīnipēk, որը նշանակում է «պղտոր ջրեր»։ Վինիպեգի առաջին ամրոցը կառուցվել է 1730-ական թվականներին։ Հետագայում Կարմիր գետի գաղութը, որը գտնվում էր ամրոցից հարավ, սկսվեց կոչվել Վինիպեգ և դարձավ Մանիթոբա նահանգի մայրաքաղաքը։

Տնտեսական օգտագործում

Նելսոն գետի վրա կառուցված է «Նելսոն գետի ջրաէլեկտրակայանի կասկադը[en]»: Նելսոն գետը սկիզբ է առնելով լճից էլեկտրաէներգիայով բավարարում է նահանգի բնակչությանը։ Կասկադի էլեկտրակայանի ամենաբարձր պատնեշը` Ջենփեգը (Jenpeg), կառուցվել է Խորհրդային ինստիտուտի « Հիդրոպրոյեկտի» կողմից։ Հագեցված լինելով խորհրդային նույն արտադրանքի տուրբիններով, պահպանվում է լճի մակարդակը,փաստորեն այն վերածելով ջրամբարի, նման Բայկալ լճի վրա կառուցված Իրկուտսկի ջրաէլեկտրակայանին։ Սիրողական ձկնորսությունը՝ մասնագիտացված է սուդակի, հյուսիսային գայլաձկան և լճային թառափի ձկնորսությամբ,ինչպես նաև որսում են դեղին պերկես։

Բնապահպանություն

Լճի ափին կան երկու բնապահպանական որսարգելավայրեր և գավառական զբոսայգիներ։ Լճի արևելյան ափին` Պոպլար որսարգելավայրն է՝ Նանովյան գետերի արգելոցը։ Լճի կենտրոնական մասում է գտնվում Ֆիշը Բեյ որսարգելավայրը, որը գտնվում է համանուն ծոցի և կղզիների վրա։ Լճի հարավային հատվածում Հեքլա Գրինգստոն գավառական պարկն է։

Գրականություն

  • «Виннипег, озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

Tags:

Լիճ Վինիպեգ ԱշխարհագրությունԼիճ Վինիպեգ ՊատմությունԼիճ Վինիպեգ Տնտեսական օգտագործումԼիճ Վինիպեգ ԲնապահպանությունԼիճ Վինիպեգ ԳրականությունԼիճ Վինիպեգ ԾանոթագրություններԼիճ ՎինիպեգԼիճԿանադաՄանիթոբա (նահանգ)Վինիպեգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սև արագիլԹմրամիջոցԳլխուղեղի բորբոքումԵրկրորդ համաշխարհային պատերազմԻոսիֆ ՍտալինԵրիկամային անբավարարությունՈւղղանկյուն եռանկյունԱնանուխՊելեՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎերածնունդԼյարդԴանիել ՎարուժանԱրցախի ՀանրապետությունՍպիտակուցներՎայոց ձորի մարզԼիմֆոմաԲնական թիվԹվական անունՎազգեն ՍարգսյանՄովսես ԽորենացիԹաիլանդՓորլուծությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԽաղաղ օվկիանոսԿենդանակերպԲառարանՍիլվա ԿապուտիկյանՄարս (մոլորակ)Ալբերտ ԱյնշտայնSaudi AramcoԽպիպAlexa InternetՀայաստանի ձկների ցանկՄարդու խորիոնային գոնադոտրոպինԹռչուններԺենգյալով հացԼիոնել ՄեսսիՌուբեն Գրիգորյան (գործարար)Ուսուցման մեթոդներԿոնքի բորբոքային հիվանդությունԼեոնարդո դա ՎինչիԱնուղղակի խնդիրԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայերեն հայհոյախոսությունՈւիլյամ ՇեքսպիրՀայաստանի կենդանական աշխարհԱտոմԲույսերԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀրանտ-Լեոն ՌանոսՀավասարասրուն սեղանՊրոլակտինՀին ՀռոմՍերմնահեղուկՀաղպատի վանական համալիրՍտորոգյալՄետրոնիդազոլԱբովյան (քաղաք)ՖրանսիաՊատվաստումներՁկներՈրոշիչՔութեշՀայաստանի լեռներՀայրենական մեծ պատերազմԶատիկԿիլիկիայի հայկական թագավորությունՄայրցամաքՀայ ֆիդայական շարժումՁիԲուդդայականությունԿուսակցությունՔարերի սիմֆոնիաԴիֆթերիաԳլաուկոմաՀիսուսՄիջուկային զենքՎեներա (մոլորակ)🡆 More