Վիկտոր Մաղաքյան

Վիկտոր Սարգիսի Մաղաքյան առավել հայտնի է Կապիտան Վիկտոր Տրանսպորտ Մաղաքյան անվամբ, (անգլ.՝ Victor Maghakian, դեկտեմբերի 30, 1915(1915-12-30), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 17, 1977(1977-08-17), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի անդամ, ԱՄՆ բանակի ամենատիտղոսավոր զինվորներից մեկը, ինչպես նաև Ամերիկայի ամենահայտնի զինվորներից մեկը, որը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտոր Մաղաքյան
դեկտեմբերի 30, 1915(1915-12-30) - օգոստոսի 17, 1977(1977-08-17) (61 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրարատ Գերեզմանատուն
ՔաղաքացիությունՎիկտոր Մաղաքյան ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ծովային հետևակի կորպուս
Կոչումcaptain?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Makin Island raid?, Guadalcanal campaign?, Battle of Kwajalein?, Mariana and Palau Islands campaign? և Battle of Saipan?
Պարգևներ
Արծաթե աստղ Բրոնզե աստղ Ռազմածովային խաչ Մանուշակագույն սիրտ և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Կենսագրություն

Ծնվել է Չիկագոյում, հայի ընտանիքում, եղել է չորս եղբայրներից և երեք քույրերից ավագը։ Մեծ պապը՝ Առաքել Մաղաքյանը Մերձավոր Արևելքում եղել է քարավանապետ, աչք է ընկել իր ռազմական քաջության համար, եղել է Արաբոյի զինակիցներից։ Ըստ որոշ աղբյուրների Առաքել Մաղաքյանը սպանել է իրենց թշնամի համարվող 112 թուրք զինվորի։ Վիկտորի հայրը՝ Սարգիսը աշխատել է պողպատի գործարանում, եղել է ինժեներ։ Սարգիս Մաղաքյանի ուսման ավարտից հետո ընտանիքը Մուշից տեղափոխվել է ԱՄՆ։ Սարգիսի քույրերն ու ավագ եղբայրը սպանվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության ժամանակ։

1916 թվականին Սարգիսը ԱՄՆ-ում ապրող հայերի հետ անդամագրվել է Ֆրանսիայի բանակի կազմում ձևավորված Հայկական լեգիոնի կազմում, բազմաթիվ անգամ վիրավորվելուց և ծանր ցնցումներից հետո վերադարձել է ընտանիքի մոտ։

Վիկտոր Մաղաքյան  Ընտանիքս ծագումով Մուշից է, մեծ պապս եղելէ զինվորական, իսկ մայրիկիս հորեղբայրը Անդրանիկի ջոկատում եղել է սպան։ Հայրս հաճախ էր խոսում այդ մասին, բայց չէր սիրում ասել, որ ինքն է մասնակցել Առաջին աշխարհամարտի ժամանակ ռազմական գործողություններին։ Ինձ համար նա իսկական հերոս էր, նրա պատմությունները ուժեղ ազդեցություն են թողել իմ կյանքի վրա, ես երազում էի մի օր դառնալ զինվորական, որ շարունակենք մեր ընտանիքի ավանդույթը »։
- Վիկտոր Մաղաքյան
Վիկտոր Մաղաքյան 

Վիկտորի մայրը երաժշտության դասեր ե տվել քաղաքի կոնսերվատորիայում։ Վիկտորն իր վրա է վերցրել իրենից փոքր եղբայրների և քույրերի դաստիարակության պատասխանատվությունը:2008 թվականին նրա քույրը նշել է, որ "նա լռակյաց և նվիրված մարդ է, միշտ հանդարտ էր, բացառությամբ պատերազմի ժամանակահատվածում։ " 1930 թվականին Մաղաքյան ընտանիքը տեղափոխվել է Սան Դիեգո՝ Կալիֆորնիա, որտեղ նա սկզբում ցանկացել է անցնել ծառայության՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Սակայն ճանապարհին կանգ է առել և գնացել է դիտելու "Ծովային հետևակի հպարտությունը" (1936) ֆիլմը՝ Չարլզ Բիկֆորդի մասնակցությամբ։ Ֆիլմից ոգեշնչվելով՝ Վիկտորը ծառայության է անցել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում։ Ինը տարի ապրելով Սան Դիեգոյում՝ Մաղաքյան ընտանիքը տեղափոխվել է Ֆրեզնո՝ Կալիֆորնիա, որտեղ նրանք բնակվել են գրող Վիլյամ Սարոյանի հարևանությամբ՝ Էմ սթրիթ և Ավենյու Մոնտերեյ փողոցներում գտնվող հին հայկական քաղաքում։

Ծովային հետևակում ծառայության անցնելուց հետո Վիկտորը 1936 թվականին մեկնել է Ասիա:] Չորս տարի բնակվել է Ֆիլիպիններում և Չինաստանում։ Ճապոնաչինական պատերազմի ժամանակ (1937—1945) նա Շանհայի արշավախմբի անդամ է եղել։ Աշխարհի շատ երկրներում, արտասահմանյան բազաներում լինելուց հետո ստացել է տրանսպորտ մականունը Այլ աղբյուրներ վկայում են, որ նրան այդպես են անվանել, քանի որ նա հրաշալի մեքենա վարել է իմացել։ 1939 թվականին Մաղաքյանը տուն է վերադարձել և Ֆրեզնոյում շերիֆ է աշխատել և որպես թիկնապահ է եղել "Էդիսոն" էներգետիկ ընկերությունում՝ Սիերա Նևադայում։ Լսելով Պեռլ Հարբորի վրա հարձակման մասին՝ Վիկտորը 1942 թվականի հունվարի 3-ին ծառայության է անցել ծավային հետևակում։ Նրա եղբայրները՝ Գարին և Մայքլը նույնպես զինված ուժերում են ծառայել։ Ծովային ռեյդերի 2-րդ և 4-րդ գնդերում ծառայելու ընթացքում Վիկտորը մասնակցել է յոթ խոշոր կռվի և երեք անգամ վիրավորվել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո Մաղաքյանը 60 տոկոս հաշմանդամություն է ունեցել։ Նա բուժվել է Վիրջինիա նահանգի Կուանտիկո ռազմածովային հոսպիտալում՝ 1945 թվականի հոկտեմբերին։ Հետագա բուժումն անցել է Ֆիլադելֆիայի ռազմածովային հոսպիտալում։ 1946 թվականին հեռացվել է զինված ուժերից, ունեցել է կապիտանի կոչում։ Վերադարձել է Ֆրեզնո, հետո մեկնել է Լաս Վեգաս, որտեղ 1954-ից 1974 թվականներին աշխատել է հյուրանոցի գործադիր տնօրեն և անվտանգության գծով խորհրդատու։ Եղել է նաև Նևադայի խաղերի վերահսկողության խորհրդի անդամ։

Հայկական «Հայրենիք» թերթին տված իր վերջին հարցազրույցում Մաղաքյանը հայտնել է. «Ես չկարողացա իրականացնել իմ երազանքը՝ տեսնել իմ պապերի հայրենիքը։ Իմ եղբայրն ու քույրը կարողացել են գնալ Հայաստան, ես առողջության բերումով չեմ կարողանում։ Բայց հոգով մենք երբեք մեր արմատներից չենք կտրվել, մեզ այդպես են դաստիարակել, այդպես ցանկացել է մեր հայրը։ Ես կարծում եմ, մենք արդարացրել ենք նրա հոււյսերը։ Ես վստահ եմ, որ իմ ժողովուրդը մեծ ապագա ունի։ Գլխավորը, որ երբեք չկտրվեն իրենց արմատներից։

1974 թվականին Վիկտորը վերադարձել է Ֆրեզնո, որտեղ էլ 1977 թվականի օգոստոսի 17-ին մահացել է՝ 61 տարեկան հասակում։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական Արարատ գերեզմանոցում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

1942 թվականին Վիկտոր Մաղաքյանը դիմում է ներկայացրել երկրորդ ծովային ռեյդերական գումարտակում ծառայության անցնելու նպատակով, որը գլխավորել է գնդապետ Էվանս Կառլսոնը։ Վիկտորն ադեն ծանոթ էր Կառլսոնի հետ՝ ծովային հետևակում ծառայելու ընթացքում։ Գումարտակը հայտնի էր իր խստությամբ, ընդունվում էին միայն լավագույնները՝ 15000 թեկնածուից միայն 900-ը, Վիկտորը դրանցից մեկն էր։ Գումարտակում իրականացվում էր դաժան վարժանքներ, լեռնագնացություններ, լող, մարտարվեստ և օրական 30-ից 50 կմ քայլ։

Կռիվ՝ Մակին կղզու համար

Գումարտակի առաջին խնդիրը ճապոնացիներին խաբելն էր, որպեսզի նրանք ենթադրեն, որ ամերիկյան զորքի մեծ մասը ցանկանում է ներխուժել Մակին կղզի։ Այս իրադարձությունը հետագայում հայտնի դարձավ՝ որպես կռիվ Մակին կղզու համար։ Գումարտակի 900 զինվորից Վիկտորն ընտրվել է այն 222 զինվորականների շարքում, որոնք մասնակցել են այդ գործողությանը։ Գործողությունը սկսվել է 1942 թվականի օգոստոսի 17-ին, Վիկտոր Մաղաքյանը գլխավորել է դեսանտի հետ գրոհը դեպի մարտահենադաշտ, սակայն ուսի հատվածում վիրավորվել է։ Կռիվը շարունակվել է, Վիկտորի ուսը վիրակապել են, նա ամբողջ ուերը լարել է, որպեսզի չկորցնի գիտակցությունը։ Նրան հաջողվել է հետ մղել նռնակներով և սվիններով զինված ճապոնացի զինվորների գրոհը։ Ճակատ է վերադարձել առաջին բուժօգնություն ստանալուց 15 րոպե անց և միայն բժշկի ցուցումով անցել թիկունք։ Կռվի ընթացքում գործադրած ջանքերի համար Վիկտորը պարգևատրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմածովային խաչով, որն իր նշանակությամբ երկրորդն է կռվի ժամանակ ցուցաբերած հերոսության և քաջության համար շքանշանների թվում։

Կռիվ՝ Գուադալկալանի համար

Վիկտոր Մաղաքյան 
Ամերիկացի դեսանտայինները ժամանում են Պեռլ Հարբոր, Հավայներ, 26 օգոստոսի 1942թ. Նաուտիլուս սուզանավի վրա՝ Մակին կղզու համար կռվից հետո:

Կռվից հետո Վիկտորն այլ զինծառայողների հետ բուժվել է Պեռլ Հարբորում։ Նրա անունը ներառվել է այն ցուցակի մեջ, որտեղ նշված անուններով զինծառայողները պետք է տուն վերադառնային։ Երբ Վիկտոր Մաղաքյանն իմացել է Գուադալկալանի համար կռվի պլանավորման մասին, կապվել է Էվանս Կառլսոնի հետ և ցանկություն է հայտնել միանալու կռվի մասնակիցներին։ Մեկ ժամվա ընթացքում Մաղաքյանը ներգրավվել է խմբի մեջ։ Չնայած նրա ձեռքը դեռ վիրակապված է եղել, նա երկու շաբաթ անց ուղևորվել է Գուադալկանալ։

Կռվի ընթացքում Վիկտորն ու այլ ծառայողներ հայտնվել են ճապոնացիների դիպուկահարների և ծուղակում։ Հակառակորդը կարողացել է մահացու խոցել Վիկտորի ընկերոջը՝ Ջեք Միլերին։ Հետո Մաղաքյանը դիտավորյալ սկսել է կրակել թշնամիների ուղղությամբ, որպեսզի նրանք դուրս գան իրենց թաքստոցներից։ Երբ ճապոնացիները դուրս են եկել թաքստոցներից, ծովային հետևակի զինվորները նրանց բոլորին ոչնչացրել են։ Վիկտորը երկրորդ անգամ է վիրավորվել ձեռքից, ձնրա ձեռքի ժամացույցի դետալները խրվել են ոսկորների մեջ։ Կռվից հետո Վիկտոր Մաղաքյանը երկու ամիս բուժվել է Օկլենդի հոսպիտալում՝ Կալիֆորնիա:Այս ընթացքում ամուսնացել է Վերա Կարաօղլանյանի հետ (29 հունիսի 1916 – 20մարտի 1984)։

Կռիվ Կվաջալեյնի համար

1944 թվականի հունվարին Վիկտորին կանչել են մասնակցելու Մարշալյան կղզիախմբում գտնվող Կվաջալեյն կղզու համար մղվելիք գրոհին, որը հետո անվանել են կռիվ Կվաջալեյնի համար։ Հունվարի 31-ին ծովային հետևակն ափ է իջել և մեկ ժամվա ընթացքում նրանց հաջողվել է սպանել ճապոնացի 18 զինվոր և գերի վերցնել երկուսին։ Վիկտորին են վերագրում վերջին հինգ զինվորների սպանությունը, որոնք տեղակայվել էին կղզու հյուսիսային խրամատում։ Երբ թշնամին ոչնչացվել էր, Մաղաքյանն ասել է. "Սա հասարակ աշխատանք էր, ինչպես ձկներին տակառում սպանելը։ Ես ուղղակի իմ զենքից օգտագործեցի 30 փամփուշտ և ական նետեցի, և վերջ։ Հետաքրքիր չէր":

Կռիվ Էնիվետոկի համար

Վիկտոր Մաղաքյան 
Սերժանտ Վիկտոր Մաղաքյանը 1944 թվականի հուլիսին՝ ճապոնացի զինվորի և նրա ընտանիքի հետ:Նա նրանց հայտնաբերել է քարանձավում թաքնված և ուղեկցի հետ նրանց ուղարկել է Չամորո՝ Սայպանում գտնվող ծովային հետևակի ստորաբաժանման մոտ:

Կվաջելեյնի հաջողությունից հետո Վիկտոր Մաղաքյանն ու ծովային հետախույզները կանգ են առել Էնիվետոկ կղզում՝ Կվաջելեյնից  350 միլ դեպի հյուսիս՝ 1944 թվականի փետրվարին։ Հետախույզները մի կղզուց անցել են մյուսը՝ իրենց վերահսկողության տակ առնելով 6 կղզի։ Շուտով հրաման է գալիս գրավելու ավելի մեծ թվով կղզիներ՝ հարավում։ Երբ հետախույզները առավոտյան հսկում էին կղզիները, հանկարծ ծխի հոտ է գալիս, բայց այդ հոտը տարբերվում է ռազմածովային նավատորմի կողմից օգտագործվող զինատեսակի ծխի հոտից։ Շարժվելով դեպի ծուխը՝ դասակը արմավենիների տակ հրետակոծության տակ է ընկնում ճապոնացիների կողմից։ Մաղաքյանն իր կարաբինով կարողանում է փրկել թակարդն ընկածներին։ Կռիվների ընթացքում Վիկտորը Մելու կղզում ոչնչացնում է վերջին չորս ճապոնացի զինվորներին։ Կռվի ժամանակ Վիկտորը փրկում է ամերիկացի դերասան Մարվին լիի կյանքը։ Գիշերվա ընթացքում մեծաթիվ ճապոնացի զինվորներ ձգտել են հակագրոհ ձեռնարկել, սակայն անօգուտ, ճապոնացի 17 զինվորներ ոչնչացվել են։ Վիկտոր Մաղաքյանը կարողացել է սպանել 12 ճապոնացի զինվորի՝ Էնիվետոկի համար մղված կռվի ընթացքում։

Կռիվ Տինիանի համար

Խովային հետևակի 2-րդ և 4-րդ գումարտակին հրահանգ է տրվել գրավել Տինիան կղզին։ Կռիվը հայտնի է՝ որպես կռիվ Տինիանի համար (24 հուլիսի – 1 օգոստոսի 1944 թվական), կղզին հսկողության տկ առնելու համար պահանջվել է 10 օր։ Վիկտորը մասնակցել է կռվին և կղզին գրավելուց հետո բարձրացրել է Ամերիկայի դրոշը։

Կռիվ Սայպանի համար

Մաղաքյանը Սայպանում ափ է իջել ծովային հետևակի 3-րդ կամ 4-րդ խմբի հետ։ Ափ իջնելիս ուժեղ հրետակոծություն է եղել։ Ծովային հետևակայինները ամբողջ օր ու գիշեր կռիվ են մղել։ Կղզու հարավային հատվածում գտնվող օդանավակայանն ու ինքնաթիռները շուտով հաջողվել է գրավել, դա տեղի է ունեցել 26-րդ օրը։ Մաղաքյանը մեկ ամգամ ևս ուղարկվել է ԱՄՆ՝ բուժվելու նպատակով։

Պարգևներ և մեդալներ

Վիկտոր Մաղաքյանի զինվորական պարգևներն ու մեդալները

Վիկտոր Մաղաքյան 
Վիկտոր Մաղաքյան  Վիկտոր Մաղաքյան  Վիկտոր Մաղաքյան 
Վիկտոր Մաղաքյան  Վիկտոր Մաղաքյան  Վիկտոր Մաղաքյան 

Ծանոթագրություններ

Tags:

Վիկտոր Մաղաքյան ԿենսագրությունՎիկտոր Մաղաքյան Երկրորդ համաշխարհային պատերազմՎիկտոր Մաղաքյան Պարգևներ և մեդալներՎիկտոր Մաղաքյան ԾանոթագրություններՎիկտոր Մաղաքյան19151977ԱՄՆ ծովային հետևակի կորպուսԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 30ԻլինոյսԿալիֆոռնիաՉիկագոՕգոստոսի 17Ֆրեզնո (Կալիֆոռնիա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇաղկապենաբորբՎիկտոր ՀամբարձումյանՖինլանդիաԱղավնիներՄոտիվացիաԿաթոլիկ եկեղեցիՀիդրոցեֆալիաԿատարԱվարայրի ճակատամարտԼյարդի ցիռոզԿոնՀայաստանի դրոշՄարտի 28Քառակուսի մետրԱրյան ընդհանուր հետազոտությունՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԱրաբոԱնուղղակի խնդիրԱրենիի քարանձավՄադամ ԲատերֆլայՄիացյալ ԹագավորությունՌոմանոս ՄելիքյանԱլեն ՍիմոնյանԱրա ՀարությունյանՓափուկ ուժԽմելու ջուրԱնուշեհ ԱնսարիԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀնդկաստանՕհմի օրենքՖրեդերիկ ԲանտինգԱրտաշատՀովհաննավանքՄետրոնիդազոլՀրազդան (քաղաք)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՈւղեղի ցնցումՖուտԵռանկյան բարձրությունԱրշակունիներԲրոնխաբորբՍրբանային սեքսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍիամանթոԿրծքավանդակի ցավՀինգերորդ շարասյունԼյարդի հիվանդություններՇունԴաշտանադադարՄարքեթինգԱլեքսանդր ՄակեդոնացիՍև անգղՁվարանի կիստաԿիպրոսի դրոշԹոքի քաղցկեղԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԳեղամ ՍարյանԿույր աղիքՎահե ՇահվերդյանՄեգաբատԱշոտ Ա ՄեծԱտոմԽաչքարՍուրբ Յոթ ՎերքՄարդու իրավունքներՈղնաշարՍթրեսՑորենՓոքրիկ իշխանըԱղասի ԱյվազյանՀաղպատի վանական համալիրՄոմիկՊակիստանՋրծաղիկԱրտաշեսյանների թագավորությունԱգաթա ՔրիստիՎրաստան🡆 More