Սպորտային Խաղեր

Սպորտային խաղեր, խաղային մրցաձևեր, որոնց հիմքում ընկած են մրցության ընթացքում զանազան մարզական առարկաներով (սովորաբար գնդակ) որոշակի նպատակակետը (մրցակցի դարպասը, հրապարակը, այլ) խոցելու տեխնիկական և տակտիկական տարբեր հնարքներ։ Սպորտային խաղերի բովանդակությունը և կազմակերպումը կարգավորվում է պաշտոնական կանոններով։ Խաղերի մեծ մասը բնական շարժումների, ֆիզիկական վարժությունների (վազք, թռիչք, նետում և այլն) համալիր է, որ կատարում է խաղացողը մենակ կամ խաղընկերների համագործակցությամբ՝ ձգտելով ստեղծել հաղթանակի համար նպաստավոր խաղային իրավիճակ։

Սպորտային Խաղեր
NBA-ի բոլոր աստղերի հանդիպումը «Կովբոյս» ստադիոնում (2010)

Սպորտային խաղերում մարզիկները անմիջական, մերձավոր պայքարի մեջ են մտնում միմյանց հետ։ Խաղերի լայն տարածումը պայմանավորված է նրանց մատչելիությամբ, բովանդակությամբ և կազմակերպման հարաբերական պարզությամբ, մասնակիցների և հանդիսատեսների վրա ներգործության ուժով։

Կարող են լինել թիմային (վոլեյբոյ, ֆուտբոլ, հոկեյ և այլն), անհատական (շախմատ, շաշկի են) և թիմային-անհատական (բադմիտոն, սեղանի թենիս, գոլֆ են)։ Մրցում են տարբեր տարիքի և սեռի անձինք։

Սպորտային խաղերի կանոնները մշակում են համապատասխան միջազգային ֆեդերացիաները, ազգային սպորտային խաղերինը (ամերիկյան ֆուտբոլ, գորոդկի, ռուսական շաշկի և այլն)՝ ազգային ֆեդերացիաները։ Անցկացվում են սպորտային խաղեր աշխարհի, մայրցամաքների, առանձին երկրների առաջնություններ։

Սպորտային խաղերը մտնում են օլիմպիական խաղերի, Ասիական խաղերի, Պանամերիկյան խաղերի, սպարտակիադաների և այլ միջոցառումների ծրագրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 82 Սպորտային Խաղեր

Tags:

Տեխնիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նարցիստիկ անձնային խանգարումՀայաստանի թռչունների ցանկՄարդու պապիլոմավիրուսՄթնոլորտի աղտոտումԷկոլոգիաԱվետիք ԻսահակյանՎարդգես ՍուրենյանցԹմրամիջոցԷվոլյուցիաԵռանկյան մակերեսՎերաբերական (խոսքի մաս)Լյարդի հիվանդություններԲագրատունիներՆախադաշտանային համախտանիշՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայաստանի Հանրապետության բնակչությունՀամաչափությունԱշխարհի բնակչությունԵռանկյան բարձրությունՁվարանի կիստաՌուսաստանի քաղաքների ցանկԱծխաթթու գազԾնեբեկԲառարանՌևմատոիդ արթրիտԵվրոպաԴիվերսիֆիկացիաԶապել ԵսայանԽաչակրաց արշավանքներՍտեփանավանի դենդրոպարկՔաոս (վեպ)ԱֆրիկաԱդենոմիոզԱրտույտների ագարակըՄետաղԵղինջԱծանցԵղջերուՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱրշակունիների թագավորությունՁիրավի ճակատամարտՎինսենթ վան ԳոգՄովսես ԽորենացիԱրտիստը (Շիրվանզադե)Արցախի պատմությունԻբուպրոֆենՄիջին ականջի բորբոքումՀիսուսի ծնունդՀարավային ԿորեաԱրարատի մարզԳերմանիաԳևորգ ՄկրտչյանՀայաստանի Կարմիր գիրքԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Ռափայել ՊատկանյանՄիգրենԼևոն ՄութաֆյանԱրևմտյան ՀայաստանԵգիպտոսՔառօրյա պատերազմՈւղղանկյուն եռանկյունՄարդու աչքԽորանիստ երակների թրոմբոզԿոտայքի մարզՀայկական ազգային հագուստ (տարազ)Երվանդունիների թագավորությունԱրաքսՖեյսբուքԱնտարկտիդաՄայրիկ (ֆիլմ)ԱծանցյալՀաղպատի վանական համալիրՀաղարծնի վանքՈւղիղ խնդիր🡆 More