Սինթետիկ Կենսաբանություն

Սինթետիկ կենսաբանություն (անգլ.՝ synthetic biology), նոր գիտական ուղղություն կենսաբանությունում, որը զբաղվում է նմանը չունեցող բնության մեջ, տրված հատկություններով և ֆունկցիաներով կենսաբանական համակարգերի նախագծմամբ և ստեղծմամբ։

Սինթետիկ կենսաբանությունը զարգացնում է գենային ինժեներիան, շարժվելով օրգանիզմների միջև մի քանի գեների տեղափոխումից մինչև արհեստական գենոմի ստեղծմանը։ 2003 թվականից սկսած այս թեմայով գիտական հրապարակումների թիվը արագ աճում է։ Երկարաժամկետ հեռանկարում այս ուղղությունը թույլ է տալիս ջրիմուռներից, բակտերիալ էլեկտրականությունից, ախտորոշիչ պատրաստուկներից, սինթետիկ պատվաստանյութերից, բակտերիաֆագներից և պրոբիոտիկներից ստանալ բիովառելիք, ինֆեկցիաների դեմ պայքարելու, բույսերի և կենդանիների արտադրողականությունը և կայունությունը բարձրացնելու համար։

Բացի սինթետիկ կենսաբանության արդյունքների գործնական գնահատականից, գոյություն ունի էթիկական հարց, թե արդյոք անձը իրավունք ունի իրականացնելու արհեստական էվոլյուցիա (միլիոնավոր անգամ արագացված, ի տարբերություն բնական էվոլյուցիայի), հաշվի առնելով այն, որ առկա չէ հետևանքների կանխատեսման բավարար մակարդակ։

Սինթետիկ Կենսաբանություն
Վիզուալ նշանների չափանիշ

Պատմություն

1980 թ.-ին գերմանացի կենսաքիմիկոս Բարբարա Հոբը օգտագործեց «սինթետիկ կենսաբանություն» տերմինը, հաղորդելով, վերամիավորիչ ԴՆԹ֊ի տեխնոլոգիանն օգտագործելով ստացված տրանսգենային բակտերիայի մասին։ Ավելի ուշ, այդ տերմինը հանդիպել է 1990-ականների կեսերի մի շարք աշխատությունների մեջ, ինչպիսիք են Կլաուս Կոնցելմանի և Մաթիաս Շնելի աշխատությունները՝ նմանը չունեցող սինթետիկ գենոմային միաշղթա ՌՆԹ կատաղության վիրուսի մասին։

21-րդ դարում սինթետիկ կենսաբանության զարգացման առաջատար դերը խաղում է ամերիկյան գենետիկ Քրեյգ Վենթերն ու նրա անվան ամերիկյան գիտական ինստիտուտը։ 2010 թ․ վերջում Քրեյգ Վենթերի ինստիտուտում ստեղծվեց առաջին սինթետիկ գենոմով մանրէն, որը կոչվում էր Mycoplasma mycoides JCVI-syn 1.0 կամ "Synthia":

Տեխնոլոգիաներ

Սինթետիկ կենսաբանության առաջին հաջողությունները, կապված են մազանոթների սեկվենացման մեթոդի հետ, բայց հետագայում օգտագործվեցին նոր սերնդի սեկվենացման մեթոդները, որոնք թույլ են տալիս ավելի արագ և ավելի էժան վերծանել գենոմը։ Իսկ մյուս կողմից, քիմիական-ֆերմենտային օլիգոնուկլեոտիդների սինթեզի մեթոդը՝ տրված հաջորդականությամբ, թույլ տվեց ստեղծել գեներ տրանսգենային միկրոօրգանիզմների համար։ Պոլինուկլեոտիդային շղթաներից արհեստական գենոմի հավաքման տեխնոլոգիան թույլ է տալիս չօգտագործել նյութապոխանակություն համակարգը խմորասունկի բջջում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սինթետիկ Կենսաբանություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինթետիկ կենսաբանություն» հոդվածին։

Tags:

Սինթետիկ Կենսաբանություն ՊատմությունՍինթետիկ Կենսաբանություն ՏեխնոլոգիաներՍինթետիկ Կենսաբանություն ԾանոթագրություններՍինթետիկ Կենսաբանություն Արտաքին հղումներՍինթետիկ ԿենսաբանությունԱնգլերենԲնությունԿենսաբանությունՖունկցիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՌուսաստանԱզատի ջրամբարՀայաստանի կենդանական աշխարհՎիքիպահեստՀասարակ հերպեսԱրյան շրջանառությունՌիտա ՀեյուորթԿիպրոսԵրուսաղեմԳլխուղեղի բորբոքումՎիլյամ ՍարոյանԱնգլիաՀարավային ԱմերիկաՀոգնակի թիվՁկներՔինգսման։ Գաղտնի ծառայությունՄկաններԻոսիֆ ՍտալինՄուրացանԽոսրովի անտառ պետական արգելոցՌաֆայել ՍանտիԿոսովոյի հուշարձաններՊակիստանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՏասնաբանյաՇագանակագեղձԱվստրալիայի ճարտարապետությունԵվրոպական միությունՀամանուններՍինուսիտՀին ՀռոմՄուտացիաԵրիկամԼիոնել ՄեսսիԱնթառամԵռանկյունԳաստրիտԲրուցելոզՀեպատիտ BՀայաստանի Ազգային ժողովԱլբերտ ԱյնշտայնԱռաջնախաղՆախադասության գլխավոր անդամներԿոմիտասՍիամանթոՍպիտակի երկրաշարժՈւղեղի ցնցումԹաիլանդՎիժում (հղիության կրելախախտ)Արարատի մարզԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԱսորեստանՀայաստանի զինանշանՍուր բրոնխիտԿրիշտիանու ՌոնալդուAlexa InternetՀայկ նահապետՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՀինդուիզմՖրանսիայի քաղաքներԼիտվաՍերմնահեղուկՏիգրան ՄեծՀայաստանի տնտեսությունՍիրտՀրազդան (քաղաք)ԳենետիկաԱրագածԱռնանդամի գլխիկՀայաստանի կենտրոնական բանկԱնտառային կատուԳարեգին ՆժդեհՀայաստանՀիսուսի հարությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԵրիկամաքարային հիվանդությունԼեղապարկ🡆 More