Սարգիս Քամալյան: հայ բանահավաք, թարգմանիչ, ուսուցիչ, գրող

Սարգիս Ավետիքի Քամալյան (մայիսի 25, 1860(1860-05-25), Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանահավաք, գրող, թարգմանիչ, մանկավարժ։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Քամալյան
Ծնվել էմայիսի 25, 1860(1860-05-25)
ԾննդավայրՇուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1934
Վախճանի վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, բանահավաք, ուսուցիչ և գրող
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1880), Տարտուի համալսարան, HU Berlin և Ենայի համալսարան
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց

Կենսագրություն

1880 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1898—1903 թվականներին սովորել Դորպատի, Բեռլինի, Ենայի համալսարաններում։ Շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժությամբ՝ 1904—1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, տարբեր տարիների՝ Կողբ գյուղում (Նոյեմբերյանի շրջանում), Գանձակում, Թիֆլիսի Հովնանյան (Մարիամյան–Հովնանյան) օրիորդաց դպրոցում)։ 1896 թվականին, հայկական դպրոցների փակման կապակցությամբ, Քամալյանը ֆելիետոն է տպագրել «Արձագանք»-ում և, կայսրական իշխանությունների հետապնդումից ազատվելու համար, անցել է Գերմանիա։

Ստեղծագործություններ

Քամալյանի բանահավաքչական ու գրական գործունեության մեջ մեծ տեղ ունեն հեքիաթների, առակների մշակումները («Հեքիաթներ», 1892 թ., «Ծովինար», 1893 թ., «Շեն թագավորի աղջիկը», 1894 թ., «Հողածին և անմեռ աշխարք», 1897 թ., «Ազգային առակներ», 1907 թ., Ժողովածուներ և առանձին գրքույկներ), նշանավոր գրական երկերի համառոտ վերապատումները («Սասունցի Հովնան», 1900 թ., «Սիրելի հերոս», 1905 թ.)։ Քամալյանը գրել է նաև պատմվածքներ ու զրույցներ, որոնցում օգտագործել է հայոց պատմությունից առնված նյութեր («Խուլ Խաչիկ», 1894 թ., «Գալո Ափո», 1895 թ., «Աստված չճանաչող», 1895 թ., «Վարդանանց և Ղևոնդյանց մասին», 1910 թ.)։ Կատարել է թարգմանություններ–փոխադրություններ՝ գերմաներենից (Հոֆման, «Ժամանակը՝ ոսկի», 1904 թ., վեպ), ռուսերենից, ֆրանսերենից («Արտաշահ բաներ», 1911 թ., ժողովրդական)։ «Եզոպոսի կյանքը» (1915 թ.) Մաքսիմոս Պլանուդի «Եզոպոսի կենսագրությունը» աշխատության թարգմանություն–փոխադրությունն է։ Քամալյանը թողել է բանահյուսական, ազգագրական ու բանասիրական հարուստ ժառանգություն (անտիպ), որը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Երկեր

  • Ծովինար։ Հէքեաթ։ Թիֆլիս։ Ի. Մարտիրոսեանց, 1893։
  • Խուլ Խաչիկ։ Պատմական վէպիկ։ Թիֆլիս։ Մ. Շարաձէի, 1894։
  • Աստուած չճանաչող։ (Թանղրի թանմազ)։ Թիֆլիս։ Մ. Շարաձէի, 1895։
  • Աստուած աղքատի կերպում։ Զրոյց։ Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1895։
  • Երկասիրութիւններ։ Թիֆլիզ։ Մ. Մարտիրոսեանցի, 1896։
  • Հողածին եւ անմեռ աշխարք։ Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1897։
  • Ժամանակը ոսկի։ Պատկերազարդ [վիպակ]։ Թիֆլիզ։ Հերմէս, 1904։
  • Սիրելի հերոս։ Հասան խանի ժամանակի պատմութիւն։ Թիֆլիս։ Հերմէս, 1905։
  • Սիրտ։ Գրքից ինն պատմութիւն։ (10 պատկերով)։ Թիֆլիս։ Հերմէս, 1906։
  • Գալօ Ափօ եւ Խաչան։ [Պատմվածք], Թիֆլիս։ Հերմէս, 1906։
  • Ազգային առակներ։ Թիֆլիս։ տպ. Ն. Աղանեանցի, 1907։
  • Երկու զրոյց։ (Հայ ծերունուց լսած)։ Թիֆլիս։ Ն. Աղանեանցի, 1907։
  • Ինչու էր հերսոտել։ X հարուստը մախաթի ծակում։ Փոքրոգի բարեկամներ։ Թիֆլիս։ Ն. Աղանեանի, 1907։
  • Վարդանանց եւ Ղեւոնդեանց մասին։ (Զրոյց հայ ժողովրդի համար)։ Տփղիս։ Էպօխա, 1910։
  • Սրտաշահ բաներ։ [Պատմվածքներ]։ Թարգմանված և փոխադրած ռուսերենից, գերմաներենից, ֆրանսերենից։ Թիֆլիս։ Էպօխա, 1911։
  • Շէն թագաւորի աղջիկը։ Պատկերազարդ զրոյց։ Թիֆլիս։ Էպօխա, 1912։
  • Ոսկեթեւիկ։ Հեքիաթներ։ Թիֆլիս։ Էպօխա, 1912։
  • Կեցցէ համբերութիւնը։ Պատմվածք։ Թիֆլիս։ տպ. Էպօխա, 1914։
  • Հայը Յովբի օրում։ Մխիթար երէցի զրոյցը ժողովրդի համար։ Թիֆլիս։ Պրօգրէս, 1917։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Սարգիս Քամալյան: Կենսագրություն, Ստեղծագործություններ, Երկեր 

Tags:

Սարգիս Քամալյան ԿենսագրությունՍարգիս Քամալյան ՍտեղծագործություններՍարգիս Քամալյան ԵրկերՍարգիս Քամալյան ԾանոթագրություններՍարգիս Քամալյան18601934d:Q12864947Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունԹբիլիսիԹիֆլիսի նահանգԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿովկասի փոխարքայությունՄայիսի 25Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան)Ռուսական կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էքստրավերսիա-ԻնտրովերսիաՆեմեսիս (դիցաբանություն)ՍիրամարգQR-կոդԴաշտանադադարԱլավերդիՍայաթ-ՆովաԱստղԱրգենտինաԳևորգ ՉաուշՏավուշի մարզԱրամ ԵրկանյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայաստանի դրոշԱրաքսՀեմոգլոբինՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԿիլիկիայի հայկական թագավորությունՄարմնի ջերմաստիճանԳերճնշումՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԳլաուկոմաԱնդրանիկ Հարությունյան (դերասան)Գարեգին ՆժդեհԳյումրիՔրիստինե ՊեպելյանԹութակներ (ընտանիք)Վայոց ձորի մարզՊատարագ (եկեղեցական)Կարսի պայմանագիրԱռաջին օգնությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսՀայաստանի առաջին հանրապետությունՔաղցկեղՎահանագեղձՄակդիրԱրշիլ ԳորկիՄարդու կմախքԻլոն ՄասկՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՄարքեթինգՀաստ աղիքների բորբոքումՌեջեփ Թայիփ ԷրդողանԿատաղությունԱրագածոտնի մարզMercedes-BenzԲնությունԳոռ ՍահակյանԵրերույքի տաճարՀարաբերական ածականներՄխիթարյան միաբանությունՀաղպատի վանական համալիրԾաղիկԿարմիր գիրքՀաղթանակի օրԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԾրագրավորումՖուտբոլԳրիգոր ԶոհրապՀիպոթիրեոզԴաունի համախտանիշՍյունիքի մարզԿենդանակերպի նշաններԱՄՆ-ի նախագահների ցանկՌևմատոիդ արթրիտԿեսարյան հատումՊետրոս ԴուրյանՀայկական ատոմային էլեկտրակայանԹաիլանդԼյարդի հիվանդություններՎանաձորԾավալՀովհաննես ԱյվազովսկիՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)ԱսիաՖիմոզԱվելուկ🡆 More