Պարարտ Բջիջ

Պարարտ բջիջ (ինչպես նաև մաստոցիտ կամ լաբրոցիտ), շարակցական հյուսվածքի հիմնական բջիջ, որը պարունակում է հիստանմինով և հեպարինով հատիկներ։ Այն գրանուլոցիտ է, որն առաջանում է արյունաստեղծման միելոիդ ծլից և հանդիսանում է ինչպես իմուն, այդպես էլ նեյրոիմուն համակարգերի բաղադրիչ։ Պարարտ բջիջները հայտնաբերվել են Պոլ Էրլիխի կողմից 1877 թվականին։ Չնայած պարարտ բջիջները հայտնի են որպես ալերգիայի և անաֆիլաքսիայի միջնորդ, այս բջիջներն ունեն նաև կարևոր պաշտպանիչ գործառույթ՝ մասնակցելով վերքերի լավացմանը, անգիոգենեզին, իմուն պաշտպանությանը, պաթոգենների դեմ պաշտպանությանը, ինչպես նաև ուռուցքների անոթավորման խթանման մեջ։

Պարարտ բջիջ
Պարարտ Բջիջ
Տեսակբջջի տեսակ
Ենթադասdifferentiated hemal cell?
MeSHA11.329.427 և A15.382.652
Foundational Model of Anatomy66784
Terminologia HistologicaH2.00.03.0.01010
Պարարտ Բջիջ Mast cells Վիքիպահեստում

Պարարտ բջիջները շատ նման են բազոֆիլներին թե՛ իրենց տեսքով, թե՛ իրենց գործառույթով։ Բազոֆիլները լեյկոցիտների տարատեսակ են։ Ժամանակին կար կարծիք, որ պարարտ բջիջներնը նույն բազոֆիլներն են՝ տեղակայված որևէ հյուսվածքում, սակայն դա այդպես չէ։ Բազոֆիլները և պարարտ բջիջները առաջանում են տարբեր հեմոպոետիկ ծլերից, ինչի պատճառով էլ դրանք նույնը չեն կարող լինել։

Կառուցվածք

Պարարտ Բջիջ 
Անաֆիլաքսիայի ժամանակ պարարտ բջիջների դեգրանուլյացիա
Պարարտ Բջիջ 
Պարարտ բջիջ

Պարարտ բջիջները շատ նման են բազոֆիլ գրանուլոցիտների (լեյկոցիտի ենթատեսակ)։ Երկուսն էլ հատիկավոր բջիջներ են, որոնք պարունակում են հիստամին և հեպարին՝ հակամակարդիչ։ Կորիզային տարբերությունները կայանում են նրանում, որ բազոֆիլների կորիզը մասնատված է, իսկ պարարտ բջիջներինը՝ կլոր։ Իմունոգլոբուլին E(IgE) -ի Fc ֆրագմենտը կապվում է ինչպես բազոֆիլներին, այդես էլ պարարտ բջիջներին, և երբ E(IgE)-ն կապվում է անտիգենի հետ, հիստամինը և այլ բորբոքային միջնորդները այդ բջիջներից ձերբազատվում են։ Այս նմանությունները պատճառ էին հանդիսացել սխալ ենթադրության, որ պարարտ բջիջները հյուսվածքներում «տեղակայված» բազոֆիլներն են։ Բացի դրանից, նրանք երկուսն էլ ունեն նույն անտիգենը՝ CD34:

Բազոֆիլները հեռանում են ոսկրածուծից արդեն իսկ հասուն վիճակում, իսկ պարարտ բջիջները՝ տհաս վիճակում, և հասունանում են արդեն իսկ հյուսվածքներում։ Տեղը, որտեղ հանգրվանում է պարարտ բջիջը, հավանաբար, որոշում է իր հետագա առանձնահատկությունները։

Կրծողերի մոտ պարարտ բջիջները բաժանված են երկու տեսակների՝ շարակցահյուսվածքային տիպի պարարտ բջիջներ և լորձային տիպի պարարտ բջիջներ։ Վերջիններիս ակտիվությունը պայմանավորված է T-լիմֆոցիտներով։

Պարարտ բջիջները տեղակայված են գրեթե բոլոր հյուսվածքներում, առավելապես՝ անոթների, նյարդերի և ավշային անոթների հարևանությամբ։ Ինչպես նաև նրանք հիմնականում տեղակայված են այն մասերում, որոնք պատնեշ են հանդիսանում արտաքին և ներքին միջավայրերի միջև, օրինակ՝ մաշկը, կոկորդի լորձաթաղանթը, մարսողական ուղիները, կոնյունկտիվան և քիթը։

Գործառույթներ

Պարարտ Բջիջ 
Պարարտ բջիջների դերը գերզգայունության ռեակցիաների ժամանակ

Պարարտ բջիջները կարևոր դեր են խաղում բորբոքման մեջ։ Ակտիվանալաով պարարտ բջիջները կարող են ընտրողաբար դեգրանուլացվել (հատվածային դեգրանուլյացիա) կամ դեգրանուլացվել կտրուկ և ամբողջությամբ (անաֆիլակտիկ դեգրանուլյացիա)։ Դեգրանուլյացիայի արդյունքում «միջնորդանյութերը» ներքին պահեստներից դուրս են գալիս արտաքին միկրոմիջավայր։ Պարարտ բջիջները կարող են դեգրանուլացվել իմուն մեխանիզմով, արտաքին ֆիզիկական ներգործությամբ՝ DAMPs ընկալիչների միջոցով, մանրէային պաթոգենների՝ PAMPs ընկալիչներով, ինչպես նաև տարատեսակ միացություններով, որոնք կապվում են G- կախյալ սպիակուցների հետ (օր՝ մորֆինը՝ օպիումային ընկալիչներով) կամ իոնային անցուղիների հետ։ Կոմպլեմենտի սպիտակուցները նույնպես կարող են ակտիվացնել պարարտ բջիջները։

Պարարտ բջիջների միջնորդանյութեր

Յուրահատուկ ազդակներից պարարտ բջիջների գրանուլները ձերբազատում են։ Իրենք ներառում են հետևյալ միացությունները։

  • Սերինային պրոտեազներ, ինչպիսին են տրիպտազը և քիմազը
  • Հիստամին (2-5պիկոգրամ յուրաքանչյուրում)
  • Սերոտոնին
  • Պրոտեոգլիկաններ, առավելապես՝ հեպարին( որպես հակամակարդիչ) և խոնդրիոտիդին սուլֆատ պրոտեոգլիկաններ։
  • Ադենոզին եռֆոսֆատ (ԱԵՖ)
  • Լիզոսոմալ էնզիմներ
    • β-հեքսիզամինիդազ
    • β-գլյուկուրոնիդազ
    • Արիլսուլֆատազներ
  • տեղում սինթեզվող լիպիդային մեդիատորներ (էյկոզանոիդներ)։
    • Թրոմբոքսան
    • Պրոսդատլանդին D2
    • Լեյկոտրիեն C4
    • Թրոմբոցիտների ակտիվացման գործոն
  • ցիտոկիններ
    • ՈւՆԳ-α
    • Հասարակ ֆիբրոբլաստների աճի գործոն
    • Ինտերլեյկին-4
    • Ցողունային բջիջների գործոն
    • Քեմոկիններ, ինչպիսին են՝ էոզինոֆիլ քեմոտատկիկ գործոնը
  • Թթվածնի ագրեսիվ ձևեր
Պարարտ Բջիջ 
Հիստամինի կառուցվածքը

Հիստամինը լայնացնում է հետմազանոթային երակները, ակտիվացնում է էնդոթելիումը և մեծացնում արյունատար անոթների թափանցելիությունը։ Սա հանգեցնում է տեղային էդեմայի (այտուցի), ջերմության բարձրացմանը, կարմրությանը և բորբոքային բջիջների ներգրավվմանը դեպի այդ տարածք։ Այն նաև ապաբևեռացնում է նյարդային վերջավորությունները (առաջացնելով քոր կամ ցավ)։ Հիստամինի արտազատման մաշկային նշաններն են «բոցավառման և բշտիկի» ռեակցիան։ Մոծակի խայթոցից անմիջապես հետո առաջացած բշտիկն ու կարմրությունը այս ռեակցիայի լավ օրինակն են, որը տեղի է ունենում ալերգենով պարարտ բջիջը թիրախավորման ժամանակ։

Պարարտ բջիջների այլ ֆիզիոլոգիական գործառույթները շատ ավելի քիչ են ուսումնասիրվել։ Դրանք ի վիճակի են արտադրել կարևոր ցիտոկինների և այլ բորբոքային միջնորդների լայն տեսականի, ինչպիսիք են TNF-α։ Դրանք ունեն բազում «պատկերների թարգմանման ընկալիչներ», որոնք մասնակցում են լայն ոլորտի անտիգեններ ճանաչելու համար։

Պարարտ բջիջները կրում են բազում քանակության կենսաակտիվ քիմիկատներ։ Իրենց հատիկները կարող են տրանսգրանուլյացիայի ժամանակ ներթափանցել նյարդեր՝ պարարտ բջիջների պսևդոպոդիաների միջոցով։

Նյարդային համակարգում

Ի տարբերություն իմունային համակարգի այլ արյունաստեղծ բջիջների՝ պարարտ բջիջները նաև հանդիպում են մարդու ուղեղում, որտեղ նրանք փոխազդում են նեյրոիմունային համակարգի հետ։ Ուղեղի մեջ պարարտ բջիջները տեղակայված են մի շարք կառույցներում, որոնք միջնորդում են ներքին օրգանների զգայական (օրինակ ՝ ցավ) կամ նեյրոէնդոկրին գործառույթները։ Որոշները տեղակայված են արյուն–ուղեղային պատնեշի երկայնքով, ինչպես նաև գտվում են են հիպոֆիզի ցողունում, էպիֆիզում, կարծր ուղեղաթաղանքում՝ մենինգիեալ նոցիցեպտորների մոտ։ Պարարտ բջիջները մարմնում և կենտրոնական նյարդային համակարգում կատարում են նույն գործառույթները, ինչպիսիք են՝ ալերգիկ ռեակցիաների առաջացումը կամ կարգավորումը, բնածին և հարմարվողական իմունիտետը, աուտոիմունիտետը և բորբոքումները։

Աղիներում

Աղեստամոքսային համակարգում պարարտ բջիջները տեղակայված են լորձաթաղանթում՝ անմիջապես զգայական նյարթաթելերի հարևանությամբ։ Երբ պարարտ բջիջներն ապահատիկավորվում են, իրենք ձեռբազատում են միջնորդանյութեր, որոնք ակտիվացնում, սենսիբիլիզացնում և ուժեղացնում են նոցիցեպտորների էքսպրեսսիան (TRPV1): Վիսցերալ աֆֆերենտ նեյրոնների վրա, թիրախավորելով ընկալիչները (HRH1, HRH2, HRH3, PAR2, 5-HT3),իրենք կարող են առաջացնել նեյրոգեն բորբոքում։ Այս ամենի պատճառով առաջանում է վիսցերալ գերզգայունություն և աղիների մոտորիկայի խանգարում (խանգարված գալարակծկումներ)։

Ֆիզիոլոգիա

Պարարտ Բջիջ 
Պարարտ բջջի FcεR1-ի կառուցվածքը։ Այն տետրամեր է կազմված մեկ ալֆա (α) շղթայից, մեկ բետա (β) շղթայից և երկու նույնական դիսուլֆիդային գամմա (γ) շղթաներից: IgE-ն կապվում է α շղթայի հետ, ազդանշանը հաղորդվում է β և γ շղթաների ITAM մոտիվներով։

Մեծ աֆինություն ունեղող IgE-ш ընկալչի կառուցվածքը, FcεR1

FceR1-ը բարձրաֆինային IgE ընկալիչ է, որը գտվում է պարատ բջիջների մակերեսին։ FceR1-ը տետրամեր է, որը բաղկացած է մեկ ալֆա (α) շղթայից, մեկ բետա (β) շղթայից և երկու նույնական դիսուլֆիդային գամմա (γ) շղթաներից։ IgE-ի համար միացման կայքը ձևավորվում է α շղթայի արտաբջջային հատվածում, որը պարունակում է Ig-ին համանման երկու տիրույթ։ Մեկ տրանսմեմբրանային տիրույթը պարունակում է ասպարտաթթվի մնացորդ, իսկ մյուսը ՝ կարճ ցիտոպլազմային պոչ։ Ցիտոպլազմատիկ հատվածում β-շղթան պարունակում է մեկ իմունորեցեպտոր՝ թիրոզինայինակտիվացմամբ մոտիվ՝ ITAM։ Յուրաքանչյուր γ շղթա ցիտոպլազմային շրջանում ունի մեկ ITAM: Ընկալիչից ազդանշանային կասկադը սկսվում է այն ժամանակ, երբ β և γ-շղթաների ITAMs-ի թիրոզինային հատվածները ֆոսֆորիլացվում են։ Այս ազդանշանը անհրաժեշտ է պարարտ բջիջների ակտիվացման համար։ 2-րդ տիպի օգնական T բջիջները (Th2) և բջիջների շատ այլ տեսակներ զուրկ են β շղթայից, ուստի ազդանշանների փոխանցումը միջնորդվում է միայն γ շղթայով։

Գերզգայունության ռեակցիա

Ալերգեններով միջնորդված FcεR1 խաչաձև ազդանշանումը շատ նման է նմանատիպ ազդանշանմանը լիմֆոցիտներում։ Lyn-թիրոզին կինազը կապված է FcεR1-ի β շղթայի ցիտոպլազմատիկ հատվածի հետ․ Անտիգենները, կապվելով FcεR1 մոլեկուլների հետ խթանում է, որ Lyn-թիրոզին կինազը ֆիսֆորիլացնի ցիտոպլազմայում գտնվող FcεR1 β շղթան։ Ֆոսֆորիլացումից հետո Syk-թիրոզին կինազը ը միանում է γ շղթաների վրա տեղակայված ITAMs-ին։ Սա առաջացնում է Syk-թիրոզին կինազի ակտիվացում ՝ ֆոսֆորիլացնելով իրեն։ Syk-ը գործում է որպես ազդանշան, որը մեծացնում է կինազի ակտիվությունը ՝ շնորհիվ այն բանի, որ այն թիրախավորում է բազմաթիվ սպիտակուցներ և ակտիվացնում իրենց։ Այս անտիգենի կողմից խթանված ֆոսֆորիլացումը առաջացնում է այլ սպիտակուցների ակտիվացում FcεR1-ի միջնորդությամբ ազդանշանային կասկադի խթանմամբ։

Դեգրանուլյացիա և միաձուլում

Syk-ի ֆոսֆորիլացման փուլում ակտիվացված կարևոր ադապտերային սպիտակուցը՝ T բջիջների ակտիվացման հղիչն է (LAT): LAT-ը կարող է փոփոխվել ֆոսֆորիլացման միջոցով՝ նոր կապման կայքեր ստեղծելու համար։ Գամմա ֆոսֆոլիպազ C-ն (PLCy) ֆոսֆորիլացվում է LAT-ին կապվելուց հետո, այնուհետև օգտագործվում է ֆոսֆատիդիլինոզիտոլբիսֆոսֆատի քայքայումը կատալիզացնելու համար՝ առաջացնելով ինոզիտոլտրիսֆոսֆատ (IP3) և դիացիգլիցերոլ (DAG): IP3-ը բարձրացնում է կալցիումի մակարդակը, իսկ DAG-ն ակտիվացնում է պրոտեին կինազ C (PKC): Դա PKC-ի առաջացման միակ միջոցը չէ։ Թիրոզին կինազ FYN-ը ֆոսֆորիլացնում է Grb2 կապված կապող սպիտակուց 2 (Gab2), որը կապվում է PKC ակտիվացնող ֆոսֆոինոզիտիդ-3-կինազի հետ։ PKC-ն հանգեցնում է միոզինի թեթև շղթայի ֆոսֆորիլացման հատիկների շարժուման ակտիվացմանը, ինչը հանգեցնում է ակտին-միոզինի կամպլեքսների քայքայմանը՝ թույլ տալով, որ հատիկները շփվեն պլազմային թաղանթի հետ։ Պարարտ բջիջների հատիկներն այդքանից կարող են միաձուլվել պլազմատիկ թաղանթի հետ։ Rab3 գուանոզին տրիֆոսֆատազները և Rab-կ կինազները և ֆիսֆատազները կարգավորում են հատիկների և թաղանթների միաձուլումը հանգիստ պարարտ բջիջներում։

Պարարտ բջջի MRGPRX2 ընկալիչ

Մարդկանց պարարտ բջիջները պարունակում են G-սպիտակոից կախյալ MRGPRX2 ընկալիչ, որը ունի մեծ նշանակություն պաթոգեն-կախյալ մոլեկուլային պատկերների (PAMPs) ճանաչման մեջ, ինչպես նաև հակաբակտերիալ ազդեցության խթանման գործում։ MRGPRX2-ը ունակ է կապվել կոմպետնտությունը խթանող պեպտիդի հետ (CSP), քվորում զգայուն մոլեկուլի հետ (QSM)․ որոնք սինթեզվում են գրամ-գրական բակտերիաների կողմից։ Դա բերում է G-սպիտակուղ կախյալ եղանակով պարարտ բջիջների ակտիվացմանը։ Ինչի արդյունքում արտաքին միջավայր է դուրսբերվում հակամանրէային միջնորդներ (ԹԱՁ,ՈՒՆԳ-α, ԹԱԳ), ինչի արդյունքում խթանցում են այլ իմուն բջիջները և բերում բակտերիաների ընկճմանը կամ մահվանը։ Բացի դրանից այդ ընկալիչները կարող են խթանվել նույնիսկ գրամ-բացասական մանրէների ազդանշաններով։ Դրա ակնհայտ օրինակ է բարտոնելլա հիվանդությունը, որի ժամանակ մարդկանց մոտ նկատվում է տիպիկ ախտաբանություն, որը նկատվում է պարարտ բջիջների ակտիվացման համախտանիշի ժամանակ։ Դա առաջանում է քվորում զգայուն մոլեկուլի անհայտ մոլեկուլի միջոցով (գուցե հենց բազալ հիստամինի՞)։

Դեղաբանական միջոցով հնարավոր է թիրախավորել MRGPRX2-ընկալիչը, դա իրականացվում է 48/80 բակտերիալ բաղադրիչի ագոնիստների օգագործմամբ։ Այս հիվանդները հակված են սննդի անհանդուրժողականության, որը պայմանավորված է այլ, IgE-անկախ ալերգանման ռեակցիայի առաջացման պատճառով, որն առաջանում է MRGPRX2- ընկալիչների դրդման պատճառով։ Այս հիվանդների մոտ կա նաև մաշկի ցիկլային պաթոլոգիա և դերմոգրաֆիզմ, որոնք առաջանում են ամեն անգամ, երբ բակտերիան դուրս է գալիս ներբջջային տարածությունից՝ արտաբջջային։

Էնզիմներ

Enzyme Function
Lyn-թիրոզին կինազ Ֆոսֆորւլացնում ցիտոպլազմի FcεR1 β և γ շղթաների ITAMS-էրը։ Ինչի արդյունքում ֆոսֆորիլացնելով ակտիվանում է Syk թիրոզին կինազը
Syk-թիրոզին կինազ Թիրախավորում է տարբեր սպիտակուցներ և ակտիվացնում իրենց
Ֆոսֆոլիպազ C Կատալիզում է ֆոսֆատիֆիլինոզիտոլ 4,5-երկֆոսֆատը
Ինոզիտոլ եռֆոսֆատ Բարզրացնում է կալցիումի մակարդակը
Դիացիլգլիցեռոլ Ակտիվացնում է պրոտեինկինազ C
FYN Ֆոսֆորիլացնում է GAB2
GAB2 Կապվում է ֆոսֆոինոզիտիդ-3-կինազի հետ
Ֆոսֆոինիզիտիդ-3-կինազ Ակտիվացնում է պրոտեինկինազ C
Պրոտեին կինազ C Ակտիվացնում է միոզինային թեթև շղթաների գրանուլների շարժումը, ինչի արդյունքում քանդվում է ակտին-միոզինային կոմպլեքսը
Rab-կախյալ կինազներ և ֆոսֆոլիպազներ Կարգավորում է գրանուլների և մեմբրանների միաձուլումը հանգիստ պարարտ բջիջներում

Կլինիկական կարևորությունը

Մակաբուծային վարակներ

Պարարտ բջիջներն ակտիվանում են ախտաբանական մակաբույծների կողմից, որոնցից են՝ հելմինթները և պրոտոզոաները։ Ակտիվացումը IgE- խթանված է։

Պարարտ բջիջների ակտիվացման հիվանդություններ

Պարարտ բջիջների ակտիվաղման հիվանդություններ (MCAD) իմուն հիվանդությունների խումբ, որոնք կաված չեն ախտաբանական վարակների հետ, սակայն ներառում են նույն ախտանիշները Պարարտ բջիջների դեգրանուլյացիայի պատճառով։ Սակայ տարբերվում են իրենք ախտաֆիզիոլոգիայով, բուժման եղանակով և յուրահատուկ ախտանիշներով։ Այս հիվանդությունների դասակարգումը սահմանվել է 2010թ․ին։

Գերզգայունության հիվանդություն

Ալերգենները կապվում են IgE-ի հետ, ինչը խթանում է պարարտ բջիջների ապահատիկավորումը։ Չնայած հնարավոր է IgE անկախ ապահատիկավորում ՝«ալերգանման»։ Դա իրագորվոծվում է պարարտ բջիջների MRGPRX2 - կողմից ( մկանաապալարիչներով, օպիոիդներով, իկատիբանտներով և ֆլուրոքվինոլոններով)։

Մաշկի և լորձաթաղանթների գերզգայունության ռեակցիաների մեծ մասը խթաված են պարարտ բջիջներով։ Իրենք կենտրոնական դեր ունեն ասթմայի, էկզեմայի, ալերգիկ ռինիտների, ալերգիկ շաղքապենաբորբերի և քոսի զարգացման մեջ։ Հակահիստամինային դեղերով բուժման ժամանակ արգելակվում է հիստամինի ազդեցությունը նյարդային վերջավորությունների վա։ Կրոմոգլիկատների հիմքով դեղերը (նատրիումի կրոմոգլիկատ, նեդոկրոմիլ) պաշարում են կալցիումական անցուղիները, որոնք անհրաժեշտ են պապարտ բջիջների ապահատիկավորման համար։ Ինչի արդյունքում կայունացնում են իրենց և կանխում հիստամինի ձերբազատումը։ Լեյկոտրիենների անտագոնիստները (մոնտելուկաստ, զաֆիրլուկաստ) պաշաչում են լեյկոտրիենների ազդեցությունը և գնալով ավելի հաճախ են օգևտագորվծում գերզգայունության ռեակցնաիների բուժման ժամանակ։

Նատրիումի ֆտորիդի ազդեցության ներքո, կալցիում կախյալ մեծանիզմով տեղի է ունենում պարարտ բջիջներից հիստամինի ձերբազառում։ Արտազառման գորշնթացը կարելի է բաժանել երկու քայլի՝ ֆտորիդային ակտիվացում և կալցիում կախյալ արտազատում։ ֆտորիդային ակտիվացման փուլը ւրագորվում է ցիկլիկ ադենոզին մոնոֆոսֆատ (ցԱՄՊ)-ով միջնորդված։ Նկատվել է, որ կատեխոլամինների ազդեցությունը չի ազդում է ֆտորիդային հիստամինային ձերբազատուման վրա։ Բացի դրանից բացահայտվել է, որ հիստամինի ձերբազատման երկրորդ փուլը հնարավոր է ընկճել թեոֆիլինով։ Անոթալայնացումը պայմանավորված է ինչպես H1 այնպես էլ H2 ընկալիչների խթամամբ։ Հիստամինի ձերբազատումը խթանում է հիստամին (H2) զգայուն ադելիատ ցիկլազ կախյալ պարիետալ բջիջները, ինչի արդյունքում մեծանում է ներբջջային ցԱՄՊ-ի մակարդակը և ակտիվանում է H+ իոնների տրանսպորտը։

Անաֆիլաքսիա

Անաֆիլաքսիան ( ուժեղ համակարգային ռեակցիա որոշակի ալերգենների հանդեպ, օր՝ ընդեղեն, մեղվի խայթ, դեղեր) ընդհանուր օրգանիզմով գնացող դեգրանուլյացիայի ռեակցիա է, որը առաջացնում է անոթալայնացում և, եթե այն սուր է, կարող է առաջացնել կյանքին սպառնացող շոկ։ Արտազատվող գլխավոր անոթալայնիչը հիստամինն է։

Աուտոիմուն ռեակցիաներ

Պարարտ բջիջները կարող են մասնակցել աուտոիմուն բորբոքային հոդերն ախտահարող հիվանոդությունների զարգացմանը։ Իրենք մասնակցում են ջլերում բորբոքային բջիջների ներգրավմանը (օր՝ռևմատոիդ արթրիտ), կուտակումը կարող է լինել նաև մաշկում (օր՝ բուլյոզ պեմֆիգոիդ)։ Պարարտ բջիջների գործունեությունը կախված է հակամարմիններից և կոմպլեմենտի բաղադրիչներից։

Մաստոցիտոզ և կլոնալ հիվանդություններ

Մաստոցիտոզը հազվադեպ կլոնալ գիվանդություն է, որի ժամանակ նկատվում է չափից ավել պարարտ բջիջների ավելացում, ինչպես նաև այլ CD34+ պարարդ բջիջբերի նախորդների ավելացում։ Մուտացիան կապված է c-Kit-ի հետ։

Նեոպլաստիկ հիվանդություններ

Մաստոցիտոմաները, կամ նույն պարարտ բջիջների ուռուցքները սինթեզում և ձերբազատում են չափից շատ քանակության գրանուլներ։ Իրենք ավելի հաճախ հանդիպում են շների և կատուների մոտ։ Այլ նեոպլաստիկ հիվանդությունները, որոնք կապված են օարարտ բջիջների հետ, ներառում են՝ պարարտբջջային սառկոման և պարարտբջջային լեյկեմիան։

Պարարտ բջիջների ակտիվացման համախտանիշ

Պարարտ բջիջների ակտիվացման համախտանիշը իդիոպաթիկ իմուն հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է չափից ավել արտահակտված դեգրանուլյացիա։ Ախտանիշներով նման է այն հիվանդությունների, որոնց ժամանակ նույնպես դեգրանուլյացիա է խթանվում։ Ախտորոշումն իրականացվում է դիտարկելով բուժման հանդեպ զգայունթյունը․ապտանիշները, տարբերակիչ ախտորոշումը և բիոմարկերների հայտնաբերումը, որոնք առաջանում են դեգրանուլյացիայի ժամանակ։

Պատմություն

Կայմ բջիջները առաջին անգամ նկարագրվել են Փոլ Էրլիխի կողմից 1878 թվականին իր դոկտորական թեզի մեջ՝ հիմնվելով դրանց յուրահատուկ ներկման բնութագրերի և խոշոր հատիկների վրա։ Այս հատիկները նաև նրան հանգեցրին այն սխալ համոզմունքին, որ դրանք գոյություն ունեն շրջապատող հյուսվածքը սնուցելու համար, ուստի նա նրանց անվանեց Mastzellen: Նրանք այժմ համարվում են իմունային համակարգի մաս։

Հետազոտություններ

Աուտիզմ

Որոշ հետազոտություններ առաջարկում են տեսակետ, որտեղ աուտիստիկ սպեկտրի հիվանդություն (ԱՍՀ) ունեցող երեխաների մոտ առկա են ալեգանման խնդիրներ, որոնք արտահայտվում են առանց արյան շիճուկում IgE-ի ավելացման, ինչպես նաև քրոնիկ եղնջաղան։ Դա պայմանավորված է պարարտ բջիջների ոչ ալերգիկ ակտվացումով, որը կարող է լինել արտաքին միջավայրի խթանների ազդեցության ներքո։ Այս պարարտ բջիջների ակտիվացումը կարող է ուղեղում առաջացնել բորբոքում ինչպես նաև նյարդային համակարգի զարգացման խնդիրներ։

Հյուսվածաբանական ներկում

Տոլուիդին կապույտ՝ ամենահիմնական ներկերից մեկն է, որը ներկում է թթու մուկոպոլիսախարիդները ինչպես նաև գլիկոզամինոգլիկանները։ Այդ բաղադրիչները պարարտ բջիջների հատիկների մաս են։

Բիսմարկ շականակագույն՝ ներկում է պարարտ բջիջների հատիկները շականակագույն։

Մակերեսային մառկերներ․ պարարտ բջիջների մակերեսային մառկերները քննարվել են Հենեբերգի կողմից, որն ասում էր, որ պարարտ բջիջների որոշ մաշը կարող է դասվել ցողունային բջիջների՝ քանի որ իրենք կրում են CD34 հակածինը։ Դասական պարարտ բջիջը ունի բարձր խնամակցությամբ IgE, CD117 (c-Kit), CD203c (պարարտ բջիջների հիմնական պոպլույացիայի համար) ընկալիչներ։ Մոլեկուլների ակտիվացման ընթացքում իրենց սինթոզվող միացությունները կարող են փոխվել։

Այլ օրգանիզմներ

Պարարտ բջիջները և էնտերոքրոմաֆինային բջիջները կրծողների ստամոքսում սերոտոնինի հիմնական աղբյուրն են։

Ծանոթագրություններ

Tags:

Պարարտ Բջիջ ԿառուցվածքՊարարտ Բջիջ ԳործառույթներՊարարտ Բջիջ ՖիզիոլոգիաՊարարտ Բջիջ Կլինիկական կարևորությունըՊարարտ Բջիջ ՊատմությունՊարարտ Բջիջ ՀետազոտություններՊարարտ Բջիջ Այլ օրգանիզմներՊարարտ Բջիջ ԾանոթագրություններՊարարտ ԲջիջԱլերգիաԱնաֆիլաքսիաԳրանուլոցիտներՀեպարինՀիստամինՇարակցական հյուսվածք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի լեռներԵռանկյան միջնագիծԱրջերՓիղՀաղորդակցային գործընթացՈւթոտանիներՍյունիքի մարզՆահապետ (ֆիլմ)ԹլպատումԲանաստեղծությունՄուրացանՀունաստանԶինվորական կոչումներՄիացյալ Թագավորությունiga2bԱլեքսանդր ՄակեդոնացիՍեղան (երկրաչափություն)ԹռչուններԱրամ ԵրկանյանՎբեթSourԳորշ գայլՍամվել (վեպ)Աղբյուր ՍերոբԹոքերՍեռական հերպեսԿաթվածԱրյունՀաղթանակի օրՀովհաննես ԱյվազովսկիԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանԴեղաբույսերՍերժ ՍարգսյանԱնրի ՎեռնոյՈրովայնային ցավԲաշ-Ապարանի ճակատամարտԽոստումը (ֆիլմ, 2016)Հայաստանի Հանրապետության նախագահՇառլոտ լը ԲոնՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄետաղՌիշար ԲերիՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀրամայական եղանակԿոմիտասԸղձական եղանակՍահմանական եղանակԿանաչ դաշտը (պատմվածք)ԹանաԻսպանիաԱրյան շրջանառությունԲեզոարյան այծՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԳառնու հեթանոսական տաճարՎարդգես ՍուրենյանցՀայաստանի կենդանական աշխարհԳոյական անունՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Հայկական անմոռուկ (խորհրդանիշ)ՆարցիսիզմՀամաստեղություններԽատուտիկ սովորականՆոր ԶելանդիաՎիտամին D-ի անբավարարությունԾիծեռնակներՎիտամին DԱշտարակ (քաղաք)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԿարսՄարդու պապիլոմավիրուսԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ադոլֆ ԱնդերսենԼուսինՍմբատաբերդԲանաստեղծական կայուն ձևերՄխիթարյան միաբանություն🡆 More