Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Ուզբեկական ԽՍՀ, ՈւզԽՍՀ ուզբ.՝ Ўзбекистон Совет Социалистик Республикаси, ժամանակակից ուղղագրությամբ՝ O’zbekiston Sovet Sotsialistik Respublikasi), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Միջին Ասիայի կենտրոնական և հյուսիսային մասում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 447,4 հզ․ կմ², բնակչությունը 1984 թվականի դրությամբ կազմել է 1 749 600 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ ուզբեկներ՝ 10569, կարակալպակներ՝ 298, ռուսներ՝ 1666, թաթարներ՝ 649, ղազախներ՝ 620, տաջիկներ՝ 595, կորեացիներ՝ 163 և այլք։ Բնակչության միջին խտությունը քառակուսի կիլոմետրի հաշվով կազմել է 38,1 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Տաշքենդ (1985 հզ․ բն․, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Սամարղանդը, Նամանգանը, Անդիժանը, Բուխարան, Ֆերգանան, Կոկանդը, Մարգիլանը։ Ուզբեկական ԽՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1939, 1956, 1980), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։

      Այս հոդվածը վերաբերվում է «ՈւզԽՍՀ» եզրույթին. չշփոթել «ՈւԽՍՀ» (Ուկրաինական ԽՍՀ) եզրույթի հետ:

Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ўзбекистон Совет Социалистик Республикаси
Узбекская Советская Социалистическая Республика
 Թուրքեստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության
 Բուխարայի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
 Խորեզմի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
հոկտեմբերի 27, 1924 - դեկտեմբերի 26, 1991 Ուզբեկստանի Հանրապետություն 
Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քարտեզ

Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բուխարա (1925)
Սամարղանդ (1925–1930)
Տաշքենդ (1930–1991)
Լեզու Ռուսերեն, ուզբեկերեն
Հիմն Ўзбекистон Совет Социалист Республикасининг давлат мадҳияси
"Ուզբեկական ԽՍՀ պետական օրհներգ"

Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ ՈւզԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
Օրենսդրություն Ուզբեկական ԽՍՀ Սահմանադրություն
Պատմություն

Խորհրդայնացման շրջանը տևել է 1917 թվականի նոյեմբերից մինչև 1918 թվականի մարտը։ Տարածքի հիմնական մասը մտել է Թուրքեստանի ԻԽՍՀ կազմի մեջ։ 1918—20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին կարմիր բանակի օգնությամբ աշխատավորները ջախջախել են սպիտակգվարդիականների և բասմաչների հիմնական ուժերը։ Մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում (1941-1944)։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են եղել բամբակագործությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը և այլն։

1990 թվականի հունիսի 20-ից Ուզբեկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ինքնիշխանության հռչակագիրը։ Հանրապետության առաջին նախագահը դարձավ Իսլամ Քարիմովը։

1991 թվականի օգոստոսի 31-ին Ուզբեկական ԽՍՀ-ն վերանվանվեց Ուզբեկստանի Հանրապետություն և հռչակից իր անկախությունը Խորհրդային Միության լուծարումից երեք ամիս առաջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 184 Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Tags:

ԲուխարաԹաթարներԽՍՀՄԿարակալպակներԿոկանդԿորեացիներՂազախներՄարգիլանՆամանգանՈւզբեկերենՈւզբեկներՌուսներՍամարղանդՏաջիկներՖերգանա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍպիտակուցներՇիզոֆրենիաԴաշտանային ցիկլՇաքարային դիաբետԿանադաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԿաթվածԱրենիի քարանձավԱրագածՀայաստանԻսպանիաՀայաստանի կենդանական աշխարհՄետաղԱռաջավորասիական ընձառյուծՄարտի 28ՄարտԵրիկամԱրաբոՀայկական ֆիլմերի ցանկԷրիթրոցիտներՊրոտամին սուլֆատՍիֆիլիսՍտորոգյալԱլբերտ ԱզարյանԲելառուսՇրջակա միջավայրSWOT վերլուծությունԱռիթմիաԲրազիլիաԽալազիոնԱզատի ջրամբարՀայաստանի թռչունների ցանկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀռոմՉեխիաՈւսուցման մեթոդներՀին աստվածներ (դրամա)Ամբոխները խելագարվածԱստվածՄիգրենԵրազՀայաստանի զինանշանՀայկ նահապետՄարդու ատամՀասարակ հերպեսԲրյունետ (երգչուհի)ՀամանուններԿարեն ԴեմիրճյանՍտեփան Զորյան (գրող)Միզուղիների ինֆեկցիաներՌապոնեԳեղարքունիքի մարզՎանաձորԱտոպիկ մաշկաբորբԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄարդու առնանդամՆորավանքԵնթակաՌամադան (ամիս)ՉինաստանՀոլոքոստԿիպրոսՍիսիանԻմպրեսիոնիզմՀեռուստատեսային կենտրոնՖիմոզԻոսիֆ ՍտալինՀայաստանի դրոշՀայաստանի բուսական աշխարհՀենրիխ ՄխիթարյանՔաոս (վեպ)Նյարդային համակարգԱնտարկտիդաԱնիԳուրգեն ՄահարիՀայկական թատրոնՈրոնողական ռոբոտ🡆 More