Մազոխիզմ (գերմ.՝ Masochismus), նվաստացումից, բռնությունից կամ խոշտանգումներից հաճույք ստանալու միտում է։ Դա կարող է լինել բնավորության գիծ կամ վարքագծի շեղում։ Տերմինը ներմուծվել է հոգեբույժ և նյարդաբան Ռիչարդ ֆոն Կրաֆտ-Էբինգի կողմից 1886 թվականին իր («Psychopathia sexualis») մենագրության մեջ և անվանվել է գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի պատվին, որի վեպերն ու պատմվածքները նկարագրում են նմանատիպ միտումներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեռական մազոխիզմը սեռական վարքի ձև է, որի դեպքում զուգընկերոջ պատճառած տառապանքը գրգռվածություն և հաճույք ստանալու միջոց է։ Այս դեպքում մարդը, սեռական սենսացիաների և դրդապատճառների հիման վրա, ցանկանում է ստրկանալ մեկ այլ անձի կամքով, ցանկանում է, որ այդ անձը իրեն վերաբերվի որպես ստրուկի ՝ ամեն կերպ նվաստացնելով և տրտմելով նրան։
Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի (DSM-5) վերջին հրատարակության մեջ կա «մազոխիստական սեռական խանգարում» (անգլ.՝ sexual masochism disorder) և ծածկագրված է 302.83 (F65.51): Այս ախտորոշումը կատարելու համար պետք է լինի առնվազն 6 ամիս կրկնվող և ինտենսիվ սեռական գրգռում նվաստացման կամ ծեծի գործողությունից, որը դրսևորվում է հորդորներով, վարքով և երևակայություններով։ Այս դեպքում սեռական մղումները, վարքագիծը կամ ֆանտազիաները պետք է առաջացնեն կլինիկական նշանակալի խանգարումներ սոցիալական, աշխատանքային կամ գործունեության այլ կարևոր ոլորտներում։
Մազոխիստական անհատականության խանգարումը հոգեբույժների կողմից առաջարկվել է բժշկական դասակարգմանը ավելացնելու համար, սակայն ներկայումս այն բացակայում է ինչպես <<Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում>>, այնպես էլ Հիվանդությունների միջազգային դասակարգում - ում։
Հիվանդությունների միջազգային դասակարգում հոգեբուժության մեջ 'անհատի բնավորության կառուցվածքի և վարքագծային հակումների խիստ խախտումն է:DSM-III-R-ն ներկայացրել է այնպիսի չափանիշներ մազոխիստական (ինքնավնասող) անհատականության խանգարման համար, ինչպիսիք են՝ մերժել այլ մարդկանց օգնությունը, սեփական հաջողությունները բացասաբար վերաբերվել, ինքնազոհաբերության ցանկությունը, մերժել այն մարդկանց, ովքեր հետևողականորեն լավ են վերաբերվում այս մարդուն և այլն։
Ամերիկացի հոգեբույժները որոշել են այս ախտորոշումը չներառել հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում։
Տես՝ մազոխիզմ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մազոխիզմ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.