Հոպոպ: թռչունների տեսակ

Հոպոպ (լատին․՝ Upupa epops), ալկիոնանմանների կարգի հոպոպների ցեղի թռչուն փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով։

Հոպոպ
Հոպոպ
Հոպոպ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Coraciimorphae
Կարգ Bucerotiformes
Ընտանիք Upupidae
Ցեղ Upupa
Տեսակ Հոպոպ (U. epops)
Միջազգային անվանում
Upupa epops
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Հոպոպ: Արտաքին կառուցվածք, Տարածվածություն, Սննդառություն
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արտաքին կառուցվածք

Հայտնի է հոպոպի միայն մեկ տեսակ, որը գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը՝ 68-72 գ, թևերի բացվածքը՝ 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։ Թևերը լայն են, ծայրերը բութ, որովայնը սպիտակավուն է, մնացած փետրավորումը՝ շիկավուն։ Տարածվում են տարբեր երկրներում։

Տարածվածություն

Լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Տարածված է նաև Հայաստանում։ Մեծաքանակ է և լայն տարածված։ Հանդիպում է բաց տարածություններում, այգիներում, թփուտային ծառատեսակների առկայության պայմաններում, նոսր անտառներում, բնակավայրերում, պուրակներում և նույնիսկ Երևան քաղաքում։

Բնադրում

Բույնը գավաթաձև է։ Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու։ Սովորաբար հանդիպում են զույգերով կամ առանձին անհատներով, աշնանն էլ կազմում են ոչ մեծ խմբեր։

Սննդառություն

Սնվում է հիմնականում որդերով, վնասատու միջատներով, թրթուրներով։ Օգտակար է վնասատուների ոչնչացման գործում։

Կենսակերպ

Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են։ Հանդիպում է նաև այգիներում։ Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա՝ որսալով միջատներ։ Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտեսական խոշոր վնասատուների (հատկապես՝ իշախառանչին)։ Թխսակալում է էգը՝ 15-18 օր, կարճ ժամանակով՝ նաև արուն։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը։

Հոպոպ: Արտաքին կառուցվածք, Տարածվածություն, Սննդառություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոպոպ» հոդվածին։
Հոպոպ: Արտաքին կառուցվածք, Տարածվածություն, Սննդառություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոպոպ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հոպոպներ» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հոպոպ: Արտաքին կառուցվածք, Տարածվածություն, Սննդառություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է հոդվածից «Հոպոպներ» Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հոպոպ: Արտաքին կառուցվածք, Տարածվածություն, Սննդառություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 546 Հոպոպ: Արտաքին կառուցվածք, Տարածվածություն, Սննդառություն 

Tags:

Հոպոպ Արտաքին կառուցվածքՀոպոպ ՏարածվածությունՀոպոպ ՍննդառությունՀոպոպ ԿենսակերպՀոպոպԼատիներենՀոպոպներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծ ՀայքՀայաստանի լեռներՆոյյան տապանԿապ (խոսքի մաս)Երկրապահ կամավորականների միությունԱրմեն Տիգրանյան (երգահան)Արյուն կղանքումԼեղապարկՄաշկ (մարդ)ԵնթակաԵրևանի վարչական բաժանումԵրազՄերկուրի (մոլորակ)ԷկզեմաԳայլերՍպիտակավոր վանքՀեշտոցՀովհաննես ԹումանյանՍերժ ՍարգսյանԻնդոնեզիաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Անուղղակի խնդիրՋաննի ՌոդարիԱրտակ ՄախսուդյանՄխիթարյան միաբանությունՇախմատԳառնու հեթանոսական տաճարՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)ԱրեգակԸնկուզենիՎանաձորՎիկտոր ՀամբարձումյանԱծխաթթու գազԲրեստ-Լիտովսկի պայմանագիրՀեպատիտ BԳլխավոր էջԴանթեական առասպելԹաթուլ ԿրպեյանՀերպեսԹուրք-հայկական պատերազմ (1920)ԴիվերսիֆիկացիաԵրիկամաքարային հիվանդությունԵղիշե ՉարենցԱնորոշ դերբայԳորիսՍումգայիթի ջարդերՀայաստանի առաջին հանրապետությունՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիԼյարդի ցիռոզԿարեն ԴեմիրճյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՇաղկապՈւիլյամ ՇեքսպիրՏրանսպորտԱստվածածնի վերափոխման տոնՁիրավի ճակատամարտԴերանունԱլեքսանդր ՇիրվանզադեԱլեքսանդր ԹամանյանՄարդու աչքԲուրգ (երկրաչափություն)Հակասնկային դեղերՎահան ՏերյանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ՍինգապուրՎիքիԱրցախյան շարժումՎերածնունդԱստվածաշունչՊետրոս ԴուրյանՀեպատիտԶուգահեռագիծԲաժանարարների աղյուսակԱրմավիրՄոմիկ🡆 More