Հակոբ Ասլանյան: պատգամավոր

Հակոբ Արսենի Ասլանյան (օգոստոսի 1, 1954(1954-08-01), Ջրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Հակոբ Ասլանյան
Դիմանկար
Հակոբ Ասլանյանը 2017 թվականին
Ծնվել էօգոստոսի 1, 1954(1954-08-01) (69 տարեկան)
ԾննդավայրՋրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀակոբ Ասլանյան: Կենսագրական տվյալներ, Քաղաքական գործունեություն, Պատմական թեզիսներ Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրական տվյալներ

Հակոբ Ասլանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում։

1974-1976 թվականներին պարտադիր զիվորական ծառայության է անցել խորհրդային բանակում։

Կրթություն

Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որի պատմություն-իրավունք ֆակուլտետն ավարտել է 1988 թվականին։

Աշխատանքային գործունեություն

1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։ 1972-1974 թվականներին և 1977-1978 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորումում։ 1987-1994 թվականներին Երևանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։ 1994-2002 թվականներին մանկավարժի աշխատանքը շարունակել է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել է պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երևանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։

2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։ 2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։ 2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։ 2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։

Մասնակցել է արցախյան երեք պատերազմներին[փա՞ստ]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Քաղաքական գործունեություն

Հակոբ Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում Հակոբ Ասլանյանը եղել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու։

2020 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը Հակոբ Ասլանյանը եղել է Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից։ Որպես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր՝ եղել է Ազգային ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր։

Պատմական թեզիսներ

2022 թվականի ապրիլի 15-ին հարցազրույցի ընթացքում Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»։ Նրա հնչեցրած այս արտահայտությունը մեկնաբանվել է մի շարք լրատվամիջոցների կողմից։

Պարգևներ և մրցանակներ

  • «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» մրցանակ (1997 թվական)
  • «2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշան (2019 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» շքանշան (2007)
  • «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշան (2016)
  • «Մայրական երախտագիտություն» (2007)
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)
  • «Մարտական ծառայության» մեդալ (2016)
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ (2013)
  • «Զինվոր հայրենյաց» մեդալ (2013)
  • «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալ (2012)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Հակոբ Ասլանյան Կենսագրական տվյալներՀակոբ Ասլանյան Քաղաքական գործունեությունՀակոբ Ասլանյան Պատմական թեզիսներՀակոբ Ասլանյան Պարգևներ և մրցանակներՀակոբ Ասլանյան ԾանոթագրություններՀակոբ Ասլանյան Արտաքին հղումներՀակոբ Ասլանյան1954Իմ քայլը դաշինքԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների ցանկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀոկտեմբերյանի շրջանՋրաշեն (Արմավիրի մարզ)Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունՕգոստոսի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀՄոնթե ՄելքոնյանՄայիսյան հերոսամարտերՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԴարձվածքՂազախստանՆապոլեոն ԲոնապարտՈւսուցման մեթոդներ և հնարներՀավերժության հայկական նշանԱրցախյան շարժումԹթվածինՊապ թագավորՀին ՀունաստանՎբեթԼուսինե ԿիրակոսյանSaudi AramcoԱուտիզմԱնհանգիստ ոտքերի համախտանիշԼյարդի հիվանդություններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հռոմի թագավորության պատմությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԳարեգին ՆժդեհԳրիգոր ԶոհրապՎանԲրազիլիաԵրևանի վարչական բաժանումՀիվանդությունԷնդոմետրիոզԱրտաշեսյանների թագավորությունԿիլիկիայի հայկական թագավորությունՀայկ նահապետՏասնաբանյաՏիգրան ԱվինյանՀայկական մշակույթՄաշկի սնկային հիվանդություններԱրեգակՀայկյան տոմարՈրովայնային ցավԱտոպիկ մաշկաբորբԵռանկյան բարձրությունՄեքսիկաԿաթոլիկ եկեղեցիՎիտամինԵրազՇվեյցարիաԲնությունՎարդանանք (պատմավեպ)Գլխավոր էջԲառակապակցությունԿենդանակերպի նշաններՖրանսիայի քաղաքներՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀայ ֆիդայիներՀրազդան մարզադաշտՍատուրն (մոլորակ)Փափուկ ուժՍև անգղԿալցիումՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՊապ թեստԻսրայելԻրանՎլադիմիր ԳասպարյանԳործակալ 044ԳարունՍև արագիլԹոքերՎիտամին B12 անբավարարությունՕդի ջերմաստիճանՖիդայական շարժումՎագինիզմԵրկիրԱստվածային կատակերգությունՄետրոպոլիտՆԱՏՕՍտատուտ (այլ կիրառումներ)🡆 More