Կարապետ Մելիք-Օհանջանյան: հայ բանասեր, թարգմանիչ

Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան (մարտի 4, 1893(1893-03-04), Կալեր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 22, 1970(1970-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ։ Պրոֆեսոր (1935), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։

Կարապետ Մելիք-Օհանջանյան
Ծնվել էմարտի 4, 1893(1893-03-04)
Կալեր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 22, 1970(1970-02-22) (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան
ՔաղաքացիությունԿարապետ Մելիք-Օհանջանյան: Կենսագրություն, Աշխատություններ, Կոչումներ Ռուսական կայսրություն և Կարապետ Մելիք-Օհանջանյան: Կենսագրություն, Աշխատություններ, Կոչումներ ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, հայագետ, արևելագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԼազարյան ճեմարան (1914) և HU Berlin (1917)
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կենսագրություն

Կարապետ Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1893 թվականի մարտի 4-ին Մեղրու շրջանի Կալեր մելիքանիստ գյուղում, Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի տոհմիկ բազմանդամ իշխանական տոհմում։ Նախնիները գաղթել են Ղարադաղից և հաստատվել Կալերում։

Նախնական կրթությունն ստացել է Գանձակում, ընդունվել Տղայոց գիմնազիա, այնուհետև 1903 թվականին տեղափոխվել է Մոսկվա և սովորել է Լազարյան ճեմարանում։ 1911 թվականին, ավարտելով ճեմարանի դասարանական բաժինը, նա 1912 թվականին ընդունվել է մասնագիտական լսարանների արևելագիտական բաժինը։ 1913 թվականի հունվարին հայ գրերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ ճեմարանում կազմակերպված գիտական նստաշրջանում Կարապետ Մելիք-Օհանջանյանը հանդես է եկել ընդարձակ զեկուցումով՝ նվիրված հայ տպագրության պատմությանը։ Իսկ 1914 թվականին, պրոֆեսոր Կ. Կոստանյանի հանձնարարությամբ, նա գրել է «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոս Բուզանդի Հայոց պատմության» անդրանիկ գիտական հետազոտությունը։ Լազարյան ճեմարանի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914 թվականին գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915-1917 թվականներին եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1920 թվականին վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ որպես կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ Միաժամանակ Հայաստանի ժողովրդական համալսարանում դասավանդել է հայ գրականություն և գերմաներեն։ 1921 թվականին գլխավորել է Հայաստանի գիտական ինստիտուտը Էջմիածնում, 1922-1925 թվականներին դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1930-1937 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական կուլտուրայի պատմության, կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ։

Կարապետ Մելիք-Օհանջանյան: Կենսագրություն, Աշխատություններ, Կոչումներ 
Կարապետ Մելիք-Օհանջանյանին նվիրված հուշատախտակ Երևանի Կիևյան փողոցում

1937 թվականի հուլիսի 25-ին Կարապետ Մելիք-Օհանջանյանին ձերբակալում են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ, որն ակտիվ աշխատանք է կատարում խորհրդային կարգերի դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, խորհրդային իշխանությունը տապալելու և դաշնակցական ազգային-բուրժուական կառավարությունը վերականգնելու նպատակով։ 1941 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և աքսորով։ 1944 թվականի վերջերից, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու միջնորդությամբ, Կ. Մելիք-Օհանջանյանը բնակություն է հաստատել Երևանում։ 1946 թվականին Մելիք-Օհանջանյանը դարձյալ արտաքսվել է Երևանից և միայն Արտեմ Միկոյանին հղած դիմումից հետո և վերջինիս պաշտոնական կարգադրությամբ է, որ նրան իրավունք է տրվել վերջնականապես հաստատվելու Երևանում։

1946 թվականին Կ. Մելիք-Օհանջանյանն աշխատանքի է ընդունվել ԳԱ գրականության ինստիտուտում ավագ գիտաշխատողի պաշտոնով, միաժամանակ, համատեղության կարգով դասախոսություններ է կարդացել Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտում։

Կարապետ Մելիք-Օհանջանյանը վախճանվել է Երևանում, 1970 թվականի փետրվարի 22-ին, 77 տարեկան հասակում։

Աշխատություններ

Մելիք-Օհանջանյանը զբաղվել է բանագիտությամբ, հայ հին գրականությամբ և հայ ժողովրդի պատմությամբ, արևելագիտությամբ, համեմատական տեքստաբանությամբ, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի» (1947), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» (1964), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» աշխատությունները։ Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։ Մեծ է Մելիք-Օհանջանյանի վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում («Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին» (ռուսերենով, 1962), «Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց» (1961), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966)։ Արևելագիտական-հայագիտական արժեքավոր ուսումնասիրություն է նրա «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության մեջ»։ Ռուսերեն է թարգմանել Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948) 1-ին հատորը։

Կոչումներ

1935 թվականին Հայաստանի լուսժողկոմատին առընթեր պետական գիտխորհուրդը Կարապետ Մելիք-Օհանջանյանին շնորհել է գիտահետազոտական ինստիտուտների իսկական անդամի և պրոֆեսորի կոչում։

1962 թվականին Կարապետ Մելիք-Օհանջանյանին շնորհվել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 1963 թվականին նա պարգևատրվել է Հայկական ԽԱՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, իսկ 1965 թվականին, մի խումբ հայ մտավորականների ջանքերով, նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Երկեր

  • Միթրա-Միհրը "Սասնա ծռերի" մեջ, Երևան, 1946, [30] էջ
  • Տիրան-Տրդատի վեպն ըստ Փավստոս Բուզանդի, Երևան, 1947, [16] էջ

Մամուլ

  • Հոդվածների մատենագիտություն։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ղանալանյան Ա., Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան, Երևան, 1978 (Նյութեր Հայկական ԽՍՀ գիտնականների կենսամատենագիտության, համար 23)։

Աղբյուրներ

  • Բանասիրական գիտությունների դոկտոր Ս. Բ. Հարությունյան «Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1994, էջ 100-114
Կարապետ Մելիք-Օհանջանյան: Կենսագրություն, Աշխատություններ, Կոչումներ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Մելիք-Օհանջանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 394 Կարապետ Մելիք-Օհանջանյան: Կենսագրություն, Աշխատություններ, Կոչումներ 

Tags:

Կարապետ Մելիք-Օհանջանյան ԿենսագրությունԿարապետ Մելիք-Օհանջանյան ԱշխատություններԿարապետ Մելիք-Օհանջանյան ԿոչումներԿարապետ Մելիք-Օհանջանյան ԵրկերԿարապետ Մելիք-Օհանջանյան ԾանոթագրություններԿարապետ Մելիք-Օհանջանյան ԳրականությունԿարապետ Մելիք-Օհանջանյան ԱղբյուրներԿարապետ Մելիք-Օհանջանյան18931935196219651970ԱկադեմիկոսԵլիզավետպոլի նահանգԵրևանԶանգեզուրի գավառԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿալեր (Մեղրու շրջան)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄարտի 4ՊրոֆեսորՌուսական կայսրությունՓետրվարի 22

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նար-ԴոսՄիավորված ազգերի կազմակերպությունՋուրՆոր ԿտակարանՖուտբոլի աշխարհի առաջնությունՓիլիսոփայությունՎինսենթ վան ԳոգԿոկորդաբորբSourԳլխուղեղի ուռուցքՊապ թագավորԲուդդայականությունՊրոլակտինՄայր Հայաստան հուշահամալիրՄԻԱՎԱրջերԱդրբեջանՀոգեկան հիվանդություններՀարադրությունՄարդու գլխուղեղՈչ վերբալ հաղորդակցությունՈւղիղ խնդիրԱրևմտյան ՀայաստանՇաքարային դիաբետՎագրՄակերեսԱտոմՀակոբ ՊարոնյանՄեգաբատՍողուններԼյարդի հիվանդություններՀայկական դրամԽորանարդԲառակապակցությունՀամանուններՄեր հայրենիքՎատիկանԳեղամ ՍարյանԵրիկամային անբավարարությունԱռաջնախաղՓինք ՖլոյդԼոգիստիկաՓսորիազՎիժում (հղիության կրելախախտ)Արգիշտի ԱՕլիմպոսի աստվածներԼյարդի ցիռոզՀավերժության հայկական նշանԷդուարդ ՍպերցյանՄայիսյան հերոսամարտերԴերբայական դարձվածԴանթեական առասպելՈւկրաինաՊետրոս ԴուրյանՄեջքի ցավԵռանկյան բարձրությունԹութակներ (ընտանիք)ՖեյսբուքՊարզ նախադասությունՍեպսիսՌուսական կայսրությունՔարերի սիմֆոնիաՈղնաշարՀարրի Փոթեր (վիպաշար)ՀիդրոցեֆալիաՄուտացիաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայերԵզդիներՍասնա ծռերՀայաստանի զինված ուժերԳոշավանքՎանՆախադասության գլխավոր անդամներԿարբոնաթթուներ🡆 More