Կառլ Լիննեյ կրտսեր (շվեդ.՝ Carl von Linné d.y., լատին․՝ Carolus Linnaeus filius, հունվարի 20, 1741(1741-01-20), Falu Kristine church parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա - նոյեմբերի 1, 1783(1783-11-01), Ուպսալա, Շվեդիա), շվեդ բժիշկ և բնագետ (բուսաբան)։
Կառլ Լիննեյ Կրտսեր շվեդ.՝ Carl von Linné d.y. | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1741 Falu Kristine church parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա |
Մահացել է | նոյեմբերի 1, 1783 (42 տարեկան) Ուպսալա, Շվեդիա |
Գերեզման | Ուփսալայի Մայր տաճար |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | բուսաբան, համալսարանի դասախոս, սնկաբան և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Ուփսալայի համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | շվեդերեն |
Եղել է գիտական ղեկավար | Ուլոֆ Պետեր Սվարց |
Հայր | Կառլ Լիննեյ |
Մայր | Սարա Էլիզաբեթ Մորեա |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | L.f. |
Carl von Linné the Younger Վիքիպահեստում |
Կառլ Լիննեյի (շվեդ.՝ Carl Linné, Carl von Linné, լատին․՝ Carolus Linnaeus, 1707-1778) որդին։
Կառլ կրտսեր առաջին Կառլ Լիննեյի և նրա տիկնոջ՝ Սառայի Մորեի (շվեդ.՝ Sara Elisabeth Moraea, 1716-1806) առաջին երեխան էր (նրանց ընտանիքում կար յոթ երեխա)։
Նա ընդգրկված էր Ուպսալայի համալսարանում, երբ ընդամենը 9 տարեկան էր և սովորում էր մնացած ուսանողների հետ միասին, որոնց դասավանդել է նրա հայրը։ Կառլ Լիննեյի Առաջադրանքով նրա որդու մասին հոգ էին տանում լավագույն ուսանողները՝ ապագայում հայտնի բուսաբան Պեր Լյոֆլինգը (շվեդ.՝ Pehr Löfling, 1729-1756), Դանիել Սուլանդերը (շվեդ.՝ Daniel Solander, 1733-1782) և Յոհան Պետեր Ֆալկը։ 10 տարեկանում նա արդեն գիտեր Ուպսալայի հին բուսաբանական այգու (Լիննեյի Պարտեզում) բույսերի մեծ մասը։
18 տարեկանում հոր հովանու ներքո նա աշխատել է Ուպսալայի բուսաբանական այգում։ 1762 թվականին տպագրվել է նրա առաջին աշխատանքը՝ Plantarum Rariorum Horti Upsaliensis, որում նա նկարագրել է բուսաբանական այգու առավել հազվագյուտ հանդիպող բույսերին։ 1763 թվականին լույս է տեսել այդ աշխատանքի երկրորդ մասը։
1763 թվականին, քսաներկու տարեկանում, նա նշանակվել է Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր՝ բուսաբանության ամբիոնի գործնական բժշկության բաժնում։ Նրա նշանակումը պրոֆեսորի պաշտոնում "առանց քննությունների կամ ատենախոսության պաշտպանության" առաջացրել է իր գործընկերների վրդովմունքը, այդ պատճառով մինչև 1765 թ. նա Սամուել Աուրիվիլիուսի (1721-1767) ղեկավարությամբ գրել է դոկտորական ատենախոսություն և միայն նրա պաշտպանությունից հետո կարողացավ կարդալ սեփական դասախոսությունները։ Դոկտորական աստիճանը նրան շնորհվել է 1765 թվականին արքայազն Գուստավ (ապագա թագավոր Գուստավ III) կարգադրությամբ։ Հաստիքային պրոֆեսոր նա դարձել է միայն 1777 թվականին, իր հոր մահից ոչ շատ առաջ։
1778 թ. հունվարին, մահանում է Կառլ Լիննեյ ավագը։ Նա թողել է հսկայական հավաքածու, որում ընդգրկված էին երկու չորացրած բույսերի հավաքածու, միջատների և հանքային նյութերի հավաքածու, ինչպես նաև մեծ գրադարան։ Երկար ընտանեկան տարաձայնություններից և հակառակ Կառլ Լիննեյի գրավոր լքված ցուցումներին ամբողջ հավաքածուն բաժին է հասել իր որդուն, որը Խամերբյու թանգարանից տեղափոխել է իր տուն և վերին աստիճանի ջանասիրությամբ աշխատել է դրանց պահպանմամբ։ Անգլիացի բնագետ Ջոզեֆ Բանքսը առաջարկել է իրեն վաճառել հավաքածուն, բայց նա հրաժարվել է։
1781 թվականի գարնանը Կառլ Լիննեյ կրտսերը մեկնել է երկար բուսաբանական ճամփորդության Արևմտյան Եվրոպայում։ Ճանապարհորդության նպատակներից էր նախապատրաստումը նոր գրքին և նրա հրատարակմանը։
1781 թվականի մայիսից մինչև 1782 թ. օգոստոս նա ապրում էր Անգլիայում՝ բնագետ Ջոզեֆ Բանքսի տանը, Թագավորական հասարակությունում (1778-1820)՝ զբաղվելով ուսումնասիրությամբ։
Դրանից հետո նա այցելել է Բելգիա, Նիդերլանդներ, եղավ Փարիզում (որտեղ թագավոր Լյուդովիկոս XVI-ի կողմից արժանացել է նրա ընդունելությանը), Համբուրգում, որտեղ հյուրընկալվել էր Պաուլին Դիտրիխա Գիզեկին), Կոպենհագեն։
Օգտվել իր ճամփորդության արդյունքներից նա չի հասցրել. դեռ Լոնդոնում գտնվելու ժամանակ նա հիվանդացել է հեպատիտով և շուտով՝ հայրենիք վերադառնալուց հետո, նոյեմբերի 1-ին 1783 թ., հանկարծամահ է եղել (այլ տվյալներով ՝ նա մահացել է ինսուլտից).
Կառլ Լիննեյ կրտսերի գիտական ձեռքբերումները շատ ավելի համեստ են, քան նրա հոր։ Վերջինիս առավել հայտնի աշխատանքներից Supplementum Plantarum systematis vegetabilium (1781) համալրել է Կառլ կրտսերի բուսաբանական նկարագրությունները, որոնք գրված էին Կառլ Լիննեյ ավագի, նրա աշակերտների և հետևորդների կողմից։
Կառլ Լիննեյ կրտսերը երեխաներ չի ունեցել։ Շուտով նրա մայրը վաճառել հավաքածուն անգլիացի բնագետ Ջեյմս Էդվարդ Սմիթին։
Կառլ Լիննեյ կրտսերի սեփական միակ չորացրած բույսերի հավաքածուն, որը կոչվում է "Փոքր հավաքածու" (լատին․՝ Herbarium parvum), ներառում է բույսերի, իր կողմից հավաքագրված, ինչպես նաև կրկնօրինակների այն նմուշները, որոնք մտել են հավաքածուն նրա հոր կողմից։ Այս միակ չորացրած բույսերի հավաքածուն պահպանվել էր բարոն Կլաս Ալստրյոմերի (շվեդ.՝ Clas Alströmer, 1736-1894)՝ Կառլ Լիննեյի աշակերտի մոտ՝ որպես գրավ։ Նա Կառլ Լիննեյ կրտսերին տրամադրել էր փոխառություն, որպեսզի ճանապարհորդեր Եվրոպայում. Ավելի ուշ այդ միակ չորացրած բույսերի հավաքածուն նվիրել էր Շվեդական գիտությունների Թագավորական ակադեմիային և այժմ պահվում է Ստոկհոլմում.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Լիննեյ Կրտսեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Լիննեյ Կրտսեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կառլ Լիննեյ Կրտսեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.