Խոհարար, մարդ որի մասնագիտությունը ուտելիքի պատրաստումն է։ Կան նաև այդ մասնագիտության պաշտոններ տարբեր կազմակերպություններում, օրինակ՝ ավագ խոհարար, խոհարար հրուշակագործ և այլն։
Պատրաստում են ապուրներ, երկրորդ ճաշատեսակները և այլ ուտելիքներ։ Գիտեն, թե ինչպես ճիշտ պահեն մթերքը, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ ըստ բաղադրատոմսերի և կարողանում են կազմակերպել պատրաստումը։ Կազմակերպում է մթերքի պահպանումը, ըստ սանիտարահիգիենիկ կանոնների։ Չնայած նրան, որ խոհարարը պատրաստում է ուտելիքը ըստ բաղադրատոմսերի, նա նաև կարող է փոփոխություններ անել, կախված հումքի որակից և հաճախորդների քանակից։ Աշխատում է բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Խոհարարի մասնագիտություն կարող են ստանալ հատուկ քոլեջներում, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում։
Կազմակերպում է անհրաժեշտ մթերքի, հումքի և կիսաֆաբրիկատի ձեռք բերումը և պահեստում դրանք ճիշտ դասավարում, վերահսկում է դրանց պիտանելիության ժամկետը և նմուշակազմը։ Ուսումնասիրում է հաճախորդի պատվերները և կազմում ճաշացուցակը։ Վերահսկում է աշխատակիցների ճաշատեսակները պատրաստելու տեխնիկան, նրանց անձնական հիգիենան և սանիտարական պահանջները։ Կազմակերպում է խոհարարների ու արտադրության այլ աշխատակիցների տեղաբաշխումը և նրանց գրաֆիկը։ Կազմում է պատրաստի ուտելիքի խոտանորոշումը։
Խոհարար հրուշակագործ
Մասնագիտացված է հրուշակեղենի պատրաստման մեջ։
Խոհարար տեխնոլոգ
Կազմակերպում է պատրաստման գործընթացը։ Որոշում է հումքի որակը, հաշվարկում է ուտելիքի պատրաստման համար դրա անհրաժեշտ քանակը, դրանց կալորիականությունը, կազմում է ճաշացուցակը և գնացուցակը։ Պատրաստում է նոր ճաշատեսակներ և կազմում դրանց տեխնոլոգիական քարտերը։ Վերահսկում է ծախսված և ստացած ֆինանսը։
Վարպետ խոհարար
Կազմում է ճաշացուցակը, ուտելիքի պատվերները, պատրաստում է ճաշատեսակները, կատարում է զտումը, խառնումը, մանրացումը, կաղապարումը, լցոնումը, վերահսկում է ջերմաստիճանը, որոշում է ուտելիքի ուտելիքի պատրաստ լինելը, ըստ հոտի, արտաքին տեսքի, գույնի և համի և դրանք ձևավորում է գեղարվեստական կերպով։
Հայտնի խոհարարներ
Ջադա Դե Լաուրենտիս (ծնվ.՝ 1970), իտալիա-ամերիկացի խոհարար։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոհարար կատեգորիայում։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Խոհարար, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.