Ըմբշամարտը Հայաստանում

Ըմբշամարտը Հայաստանում ունի խորը պատմական արմատներ։ Ըմբշամարտը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից։ Հայերը ունեն իրեն սեփական նույնատիպ սպորտաձևը, որը անվանում են Կոխ։ Հայտնի է որ Տրդատ Գ թագավորը 281 թվականին ըմբշամարտում հաղթել է Հին աշխարհի Օլիմպիական խաղերը։ Խորհրդային ժամանակաշրջանում ըմբշամարտը դարձավ ամենապրակտիկ սպորտաձևը, իսկ Հայաստանի անկախությունից հետո դարձավ ամենատարածվածվածներից մեկը։ Վերջին երկու տասնամյակում հայ մարզիկները միջազգային հարթակներում բազմաթիվ մեդալներ են նվաճել։ Շատերը դարձել են Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ Հունահռոմեական և Ազատ ոճի ըմբշամարտերում։ Տասներկու օլիմպիական մեդալներից կեսը Հայաստանը նվաճել է ըմբշամարտով, այդ թվում միակ ոսկե մեդալը։

Պատմություն

Հին աշխարհ

265-րդ Օլիմպիական խաղերում (281 թվական) հայոց թագավոր Տրդատ Գ-ն (286–342 թվականներ), ով 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, դարձնելով Հայաստանը առաջին երկիրը, որը ընդրունել է քրիստոնեությունը, դարձավ օլիմպիական չեմպիոն ըմբշամարտ սպորտաձևով։

Ըմբշամարտը Հայաստանում 
1963 թվականի խորհրդային նամականիշ, որում պատկերված է հայկական ավանդական Կոխը:

Կոխ

Կոխը հայկական ազգային ըմբշամարտն է, հայտնի է վաղ միջնադարից։ Այն համարվում է ըմբշամարտի ամենավաղ տեսակներից մեկին։ Խորհրդային ժամանակներում այն միաձուլվել է Սամբո մարտարվեստին։

Հաղթող էր համարվում այն մարզիկը, ով առանց հրելու կամ ճնշելու գորգից դուրս էր շպրտում մրցակցին։ Գորգի շառավիղը 7-9 մետր էր։ Կոխը սովորաբար տևում էր 5-ից 10 րոպե։ Կոխի մրցույթները սովորաբար ուղեկցվում էին հայկական ժողովրդական երգերով, բացի այդ մինչև մարտի սկիզբը բոլորը պարում էին հայկական ժողովրդական պարեր։

Գոյություն ունեն Կոխի երկու տեսակ՝ Լոռու Կոխ և Շիրակի Կոխ։ Դրանց հիմնական տարբերությունը համազգեստն է։ Շիրակի Կոխում մարզիկները կրում են կիսավարտիք և թույլատրվում է բռնել մրցակցի ոտքերից։ Լոռու Կոխում մրցում են ազգային համազգեստով և մարզիկները կարող են բռնել մրցակցի շորերը նրան դուրս նետելու ժամանակ։ Մինչև 1980-ական թվականները Կոխը եղել է Հայաստանում օրինական սպորտաձև, եղել են նաև արհեստավարժ Կոխի մարզիկներ։ Ներկայումս մոտ 700 երեխա Հայաստանում մարզվում է Կոխով։

Խորհրդային ժամանակաշրջան

Սպորտը և հատկապես ըմբշամարտը հայաստանում սկսել է դառնալ հայտնի 1920 և 1930-ական թվականներին, սակայն միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո են խորհրդային մարզիկները մասնակցել միջազգային մրցաշարերին։ Սրագիս Վարդանյանը դարձել է Խորհրդային միության չեմպիոն երկու անգամ, 1940 և 1944 թվականներին։ Հաջորդ տարիներին հայ հունա-հռոմեական ըմբիշնռրը մեծ դեր ունեցան Խորհրդային միությունում։ Հայտնի մարզիկներից էին Արտեմ Տերյանը (Ըմբշամարտում առաջին օլիմպիական մրցանակակիր), Սուրեն Նալբանդյանը (1976 թվականի օլիմպիական չեմպիոն), Սանասար Հովհաննիսյանը (1980 թվականի օլիմպիական չեմպիոն), Նորայր Մուշեղյանը (1958 թվականի աշխարհի ճեմպիոն), Բենուր Փաշայանը (1982 և 1983 թվականների աշխարհի չեմպիոն), Լևոն Ջուլֆալակյանը (1986 թվականի աշխարհի չեմպիոն), Մնացական Իսկանդարյանը (1990, 1991, 1994 թվականների աշխարհի չեմպիոն).

Անկախ Հայաստան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիան և հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիան հիմնադրվել են 1992 թվականին և միացել են 1996 թվականին ՝ դառնալով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա։ Այն պետական կառույց է, որը վերահսկում է սպորտաձևը երկրում։ Ըստ Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար Ռազմիկ Ստեփանյանի 2009 թվականի դրությամբ Հայաստանի 10 մարզերում գործում են 25 մարզադպրոց, 304 մարզիչ 7.454 մարզիկ։

Ծանոթագրություններ

Tags:

Ըմբշամարտը Հայաստանում ՊատմությունԸմբշամարտը Հայաստանում ԾանոթագրություններԸմբշամարտը ՀայաստանումԱզատ ոճի ըմբշամարտԸմբշամարտՀայաստանՀայկական լեռնաշխարհՀունահռոմեական ըմբշամարտՏրդատ Գ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄԻԱՎԱծական անունԿոտայքի մարզԱլմա-Աթայի հռչակագիրՔութեշԱնմոռուկԿենսաբանական դասակարգումՍտեփան Զորյան (գրող)Հայկական ճարտարապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԳուսան ԱշոտՎարդՆշիկաբորբԹալեաթ ՄեհմեդՎիլյամ ՍարոյանՎանի թագավորության արքաների ցանկՀայկական խոհանոցԱրևմտյան ՀայաստանՍասունցի ԴավիթԹվաբանական պրոգրեսիաՕվկիանիաՌևմատոիդ արթրիտԲացահայտիչԿաթվածՀնդկաստանՊարբերական աղյուսակԷնվեր փաշաԱպրիլի 24Սեռական հարաբերությունԿասկադ համալիրՇեշտՊարույր ՍևակՇախմատԲացականչական նշանԲագրատունիներԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՊյութագորասի թեորեմԿույր աղիքԵվրոպական միությունՄատենադարանԿիրանց (Տավուշի մարզ)Եվրոպայի դրոշներԲանաստեղծությունԿենդանիներԼյարդՓիլիսոփայությունՀաղարծնի վանքԱնիՍասունԿտավատՍպիտակ ձին (պատմվածք)Դաունի համախտանիշՀայրենիք (հասկացություն)Ժառանգական հիվանդություններԲաժանարարների աղյուսակԾաղիկՀամեմատությունՍանահինի վանական համալիրՎանա լիճՎահանագեղձԱմերիկաԵրվանդունիների թագավորությունՍասնա ծռերում գործող անձանց անուններBooking.comԽնձորՆավթՀայերեն հայհոյախոսությունՀղիություն (մարդ)Կարմիր գլխարկԱրեգակնային համակարգԱռյուծՄրգաշատՄթնոլորտի աղտոտումՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրեքնուկԽրիմյան Հայրիկ🡆 More