Դանիա-Նորվեգական Ռազմագործողություն

Նորվեգական օպերացիա, «Վեզերյուբունգ» գործողություն (գերմ.՝ Unternehmen Weserübung, 1940 թ․ ապրիլի 9-ից հունիսի 10), Երկրորդ համաշխարհային պատերազմի Նորվեգական ռազմագործողության շրջանակում Նացիստական Գերմանիայի հարձակումը Դանիայի և Նորվեգիայի վրա։

Դանիա-Նորվեգական Ռազմագործողություն
Ֆաշիստական զորքերը Բագնի հարավում (Նորվեգիա)

Դանիայի ռազմական ուժերը կազմում էին՝ Փոքրաթիվ կազմով 5 դիվիզիա և ոչ մեծ ռազմածովային նավատորմ, Նորվեգիայինը՝ 6 դիվիզիա (15,5 հազար մարդ, հետագայում՝ 50—55 հազար), 4 զրահակիր, 30 ականակիր, 9 սուզանավ և 190 ինքնաթիռ։ Դանիայի դեմ գործում էին գերմանական 2 դիվիզիա և 1 բրիգադ, Նորվեգիայի դեմ՝ 6 դիվիզիա (հետագայում ավելացավ ևս մեկ դիվիզիա), ընդամենը՝ 140 հազար մարդ, 1300 ինքնաթիռ և նավատորմի գլխավոր ուժերը։

1940 թվականի ապրիլի 9-ի առավոտյան գերմանական ցամաքային զորքերը, հանկարծակի ներխուժեցին Դանիա, միաժամանակ իջեցրին ծովային դեսանտներ։ Դանիական զորքերը չդիմադրեցին և հանձնվեցին։ Դրան հետևեց Նորվեգիայի ռազմակալումը, իբր որպես կանխարգելիչ խուսանավում ընդդեմ Նորվեգիայի՝ պլանավորված և բացահայտ քննարկվող ֆրանս-բրիտանական օկուպացիայի («Ռ-4 պլան»)։ Նորվեգիայում գերմանական զորքերը հանդիպեցին դիմադրության, նորվեգական առափնյա ուժերը զգալի կորուստներ պատճառեցին գերմանական նավատորմին։ Ապրիլի 10-ից սկսվեց գերմանական ցամաքային զորքերի հիմնական ուժերի տեղափոխումը ծովով և օդով։ Գերմանական զորքերը գրավեցին Հյուսիսային Նորվեգիայի մեծ մասը։ Անգլիայի ծովային հաղորդակցության ուղիներին սպասվող սպառնալիքը (Նորվեգիայի գրավման դեպքում) ստիպեց ֆրանս-բրիտանական հրամանատարությանը օգնել Նորվեգիային․ ուղարկելով 4 դիվիզիա, սակայն, նրանց հարձակումն ավարտվեց անհաջողությամբ։ Կենտրոնական Նորվեգիայում գործող նորվեգական զորքերը մայիսի 3-ին հանձնվեցին, Հյուսիսային Նորվեգիայում մարտերը փոփոխակի հաջողություններով շարունակվեցին մինչև հունիսի 8-ը։ Հունիսի 8—10-ին հանձնվեցին նորվեգական զորքերի մնացորդները, և Նորվեգիան ամբողջովին օկուպացվեց։ Նորվեգիայի գրավումով Նացիստական Գերմանիան ձեռք բերեց ստրատեգիական ամուր հենակետ Եվրոպայի հյուսիսում։

Գերմանական կողմը Դանիայի և Նորվեգիայի կառավարություններին հայտնեց, որ Վերմախտը եկել է պաշտպանելու երկրների չեզոքությունը ֆրանս-բրիտանական ագրեսիայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 385 Դանիա-Նորվեգական Ռազմագործողություն
Դանիա-Նորվեգական ՌազմագործողությունՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիա-նորվեգական ռազմագործողություն» հոդվածին։

Tags:

ԳերմաներենԴանիաԵրկրորդ համաշխարհային պատերազմՆացիստական ԳերմանիաՆորվեգական ռազմագործողությունՆորվեգիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գետային խեցգետիններՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄոմիկՀայոց ցեղասպանությունԱղիների բորբոքային հիվանդությունՍատուրն (մոլորակ)Անուղղակի խնդիրՀրանտ ՄաթևոսյանՀայաստանի ձկների ցանկԱրցախի ՀանրապետությունՖեռնան ՄագելանՀեշտոցի սնկային վարակԳլխուղեղՀայաստանի տնտեսությունԸնտանիքՍասունԿապ (խոսքի մաս)ՇեշտՓոքրիկ իշխանըՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Յուրի ՎարդանյանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱմերիկայի հայտնագործումԱրջերԱվարայրի ճակատամարտՄանրանկարչությունՋրծաղիկՊյութագորասԳառնու հեթանոսական տաճարԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԳրիգոր ՆարեկացիԵգիպտոսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԷպիլեպսիաՆեպտունԹթուներԷլեկտրական հոսանքՍեղան (երկրաչափություն)Հենրիխ ՄխիթարյանԴատաԼեքսԳայլերՍերմՄեջքի ցավԼոբիՀեկտարԱռիթմիաԱրցախյան ազատամարտՀղիություն (մարդ)Պապ թագավորԳյումրիԱրման ԾառուկյանՍևանավանքՔարային շինանյութերՀունաստանՍահմանական եղանակԱլերգիաՄարդ բանականԵրկկենցաղներՀայոց լեզվի պատմությունՓոշոտումՀայաստանի Հանրապետության բնակչությունՄերկուրի (մոլորակ)Աբովյան (քաղաք)Լևոն ՇանթՀայերենԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱնրի ՎեռնոյԼեոնիդ ԵնգիբարյանԱրամ ԽաչատրյանՎարդան ՄամիկոնյանՈւսուցման մեթոդներՌուբեն ՍևակՄետաղՏորք ԱնգեղԱլյումին🡆 More