Արթուր Ասատրյան: ալտահար, պրոդյուսեր

Արթուր Ասատրյան (մայիսի 30, 1960(1960-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ալտահար, պրոդյուսեր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2011 թվական)։

Արթուր Ասատրյան
Ծնվել էմայիսի 30, 1960(1960-05-30) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունԱրթուր Ասատրյան: ալտահար, պրոդյուսեր ԽՍՀՄ և Արթուր Ասատրյան: ալտահար, պրոդյուսեր Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1979) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985)
Մասնագիտությունվիոլինահար և պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

1967–79 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1985 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ալտի բաժինը։ 1985–87 թվականներին դասավանդել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն գյուղի երաժշտական դպրոցում, 1987–92 թվականներին՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։

1995-2019 թվականներին եղել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն։

Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ անցկացվել են «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում՝ «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը։ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է «Մենք վերանորոգում ենք մեր թատրոնը» վերնագրով 10 համերգ, հաշմանդամ երեխաների աջակցության համար կազմակերպել է «Փյունիկ» համերգաշարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված համերգ-միջոցառումներ։

1997 թվականից Հայաստանի պետական ջազնվագախմբի, նաև երգիչներ Ալլա Լևոնյանի, Շուշան Պետրոսյանի, Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Զարուհի Բաբայանի թատերականացված մենահամերգների, 2008 թվականից՝ Ինգա և Անուշ Արշակյանների պրոդյուսերն է, եղել է «Հայկական ջազը 70 տարեկան է» հասարակական կազմակերպության տնօրեն, մի շարք միջոցառումների և համերգների պրոդյուսեր՝ «Հայկական Ջազ 70», «Մարտին Վարդազարյան-70», համաշխարհային համբավ ունեցող աստղերի` Ջերի Բերգոնզիի, Ալ Ջերոյի, Նինո Քատամաձեի, Գեորգի Գարանյանի, Իգոր Բուտմանի, Ջորջ Բենսոնի, «Շակատակ» խմբի մենահամերգներ, «Կոստանտին Օրբելյան-80» և այլն։ 2010 թվականին կազմակերպել է Տիգրան Համասյանի մենահամերգը Երևանում։

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2011։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Արթուր Ասատրյան: ալտահար, պրոդյուսեր 

Tags:

1960ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄայիսի 30Պրոդյուսեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՂազախստանՔութեշՋրծաղիկՀայ գրերի գյուտԿրիպտոարժույթԱրմավիրԿաթնասուններՀաղպատի վանական համալիրՄիքայել ԱջապահյանԳորիսՇառլ ԱզնավուրՎիկտոր ՀամբարձումյանԶվարթնոցի տաճարՍասունցի ԴավիթՀայկական դրամԹրաֆիքինգՇնչառությունԿոմիտասՏարերային աղետներՏղամարդիկ (ֆիլմ)Տեղերի վանքԱնիԲյուզանդական կայսրությունԳեղանկարչությունԽնձորՆոյյան տապանԴաշտանԵրվանդ ՔոչարՀամո ՍահյանՓսորիազՎիտամին CՌոբերտ ԷմմիյանԱբաս ԱԵղիշե ՉարենցԲանաստեղծական կայուն ձևերԱռաջին համաշխարհային պատերազմԱյրին (նորավեպ)ՄշակույթԿյանքի ծագումՇնչառական համակարգՎարդգես ՍուրենյանցՈսկեպարԴերենիկ ԴեմիրճյանՀունաստանՄեծ Հայքի նահանգների ցանկՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՀամաստեղություններՄաշկաբորբՀայաստանի առաջին հանրապետությունԱլեքսանդր ԹամանյանՄարոկկոԼադանիվաՍասունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱռասպելԱրմավիրի մարզԱրևմտյան ՀայաստանԵգիպտոսԿանադաԳուրգեն ՄահարիԿարմիր գիրքՎիտամինՎարդան Ղուկասյան (Դոգ)Հայրենիք (հասկացություն)ՄակդիրՎիտամին B12 անբավարարությունՏաթևի վանքՀամաշխարհային օվկիանոսԷվերեստՏրդատ ԱԱռնո ԲաբաջանյանԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՉղջիկներՍմբատաբերդԿառավարում (տնտեսագիտություն)🡆 More