Անիբալե Կարաչի

Անիբալե Կարաչի (իտալ.՝ Annibale Carracci), նոյեմբերի 3, 1560, Բոլոնիա, Պապական մարզ - հուլիսի 15, 1609(1609-07-15), Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, Բոլոնիայի դպրոցի քանդակագործ, նկարիչ Ագոստինո Կարաչիի եղբայրը։

Անիբալե Կարաչի
իտալ.՝ Annibale Carracci
Անիբալե Կարաչի
Ծնվել էնոյեմբերի 3, 1560
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել էհուլիսի 15, 1609(1609-07-15)[…] (48 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունԱնիբալե Կարաչի Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող և գրաֆիկական դիզայներ
Ոճբարոկկո
Ժանրպատմական գեղանկարչություն, ժանրային նկարչություն և դիմանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներCorpse of Christ?, The Choice of Hercules? և Resurrection of Christ?
ՈւսուցիչՊրոսպերո Ֆոնտանա
ԱշակերտներԱնտոնիո Մարցիալե Կարաչի
ԱզգականներԱնտոնիո Մարցիալե Կարաչի
ստորագրություն
Изображение автографа
Անիբալե Կարաչի Annibale Carracci Վիքիպահեստում

Կենսագրություն

Պասերոտոյի և իր երկպորտ եղբոր` նկարիչ Լյուդովիկ Կարաչիի աշակերտը, Անիբալը արվեստի դասեր է վերցրել Կորեջիոյից, Տինտորետտոյից, Պաոլո Վերոնեզեից, Ռաֆայելից ու Միքելանջելոյից։ Այս վարպետներին նմանակելու ձգտումը վառ արտահայտված է նրանց վաղ ստեղծագործություններում։ 1582 թվականին Անիբալե և Ագոստինո Կարաչիները հիմնել են սեփական դպրոցը, որն արդյունքում ստացել է «Ակադեմիա դելի Ինկամինատի» անվանումը։ Անիբալեն գործուն մասնակցություն է ունեցել Ակադեմիայի մանկավարժական ու գեղարվեստական գործունեությանը։ 1597 թվականին Անիբալե Կարաչին հրավիրվել է Հռոմ կարդինալ Ֆարնեզեի կողմից` առասպելաբանական թեմատիկայով ձևավորելու Պալացցո Ֆարնեզեի պատերը։ Այդ աշխատանքը նրանից, իր եղբայր Ագոստինոյից ու աշակերտներից խլել է 8 տարի։ Նրանց կողմից ստեղծված որմնանկարները նշանակալի են իրենց հաջող դիրքերով, համադրությունների իմաստավորումով և բազմապիսությամբ ու նկարչի հաջողված նկարներին բնորոշ գույների թարմությամբ։ 1602 թվականին Անիբալե Կարաչին պատվեր է ստանում որմնանկարելու հռոմական Էրերա դե Սան Ջակոմո դելի Սպանիոլի կապելան։ 1605 թվականից սկսած դաժան հոդացավերը թույլ չեն տալիս նկարչին սբաղվել գեղանկարչությամբ։ Չնայած համընդհանուր ճանաչմանը, Անիբալեն Կարաչին մահացել է 49 տարեկան հասակում, աղքատության մեջ և թաղվել է Պանթեոնում, Ռաֆայելի կողքին` ըստ մահից առաջ հայտնած իր ցանկության։

Ստեղծագործություն

Կարաչիի գեղարվեստական ստեղծագործությունների արժանիքները կայանում է համադրության արվեստում, խելամտորեն հաշվարկված կերպարներում և գույների թարմության մեջ:Սակայն քննադատները նաև նշում են իրականության բացակայությունը նրա աշխատանքներում։ Անիբալե Կարաչիի կրոնական կոմպոզիցիաները տիպիկ արտացոլումն է իր ժամանակների սենտիմենտալ և անիրական աստվածատկերման։ Բացի հոգևոր, դիցաբանական և այլաբանական բովանդակության նկարներից, պատկերել է նաև բնանկաներ։

Հիմնական աշխատանքներ

  • «Աստվածամայրը սրբերի հետ» (1592);
  • «Քրիստոսի հարությունը»
  • «Սուրբ Ռոխ»
  • «Բաքոսուհին և սատիրը»
  • «Քրիստոսը և սամարացին»
  • «Մանուկների ծեծ»
  • «Սուրբ ընտանիք»
  • «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին»
  • «Մահացած Քրիստոսը»

Իր փորագրություններում Անիբալե Կարաչին ստեղծել է գրեթե բացառապես սեփական համադրություններ («Խաչելություն», «Յուպիտերը և Անտիոպան», «Քրիստոս» և այլն)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Annibale Carracci» (անգլերեն). Artble. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  • Аннибале Карраччи. Картины
Անիբալե Կարաչի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիբալե Կարաչի» հոդվածին։

Tags:

Անիբալե Կարաչի ԿենսագրությունԱնիբալե Կարաչի ՍտեղծագործությունԱնիբալե Կարաչի Հիմնական աշխատանքներԱնիբալե Կարաչի ՊատկերասրահԱնիբալե Կարաչի ԾանոթագրություններԱնիբալե Կարաչի Արտաքին հղումներԱնիբալե Կարաչի15601609d:Q7824ԲոլոնիաԻտալացիԻտալերենՀուլիսի 15ՀռոմՆոյեմբերի 3Պապական մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անահիտ ՊարսամյանԿապանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԲառարանՀապավումՀին աստվածներ (դրամա)Կարմիր գլխարկSWOT վերլուծությունԼիտրՀնձանՊյոտր ՉայկովսկիՀայոց լեզվի պատմությունԱնկլավ և էքսկլավՕվկիանիաՏեսակարար ջերմունակությունԱնորոշ դերբայՀովհաննես ԲաղրամյանԵրկրորդ համաշխարհային պատերազմՄիլանՀայաստանԴերենիկ ԴեմիրճյանԵգիպտոսՊարզ թիվԵլակԼեհաստանԿատուներՊեպոՄխիթարյան միաբանությունԴարձվածքՎիտամինԵռանկյունՍրտամկանի ինֆարկտՈւսուցման մեթոդներԻնքնաթիռԱվարայրի ճակատամարտՀեպատիտ BՀեշտոցԾաղկեվանք (Արա լեռ)Գոյական անունԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՍումգայիթի ջարդերԸնտանիքՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱլբերտ ԱզարյանՌոբերտ ՔոչարյանԿոտայքի մարզՎինսենթ վան ԳոգԱրմավիրԱրամ ԱՍուրբ Յոթ ՎերքԿույր աղիքԴեռահասի հոգեբանությունԴվինՆյարդային համակարգԹմրամիջոցՀայկական գորգԹթվածինԹուրք-հայկական պատերազմ (1920)ՖուտբոլՖրանսիաԵրիցուկՈրոտանի կիրճՀիսուսի ծնունդԴեղանյութերՓիղՄուտացիաՏուբերկուլոզՄաշկաբորբԱնրի ՎեռնոյՄագնեզիումՎահանագեղձԲադերԵվրոպայի դրոշներԴավիթ ՄուրադյանԲաժանարարների աղյուսակԱլգորիթմԹուրքիա🡆 More