Ալերգիա Գետնանուշից

Գետնանուշից ալերգիան- օրգանիզմի ալերգիկ պատասխանն է գետնանուշում պարունակվող նյութերի հանդեպ։ 1990-ականներին՝ ԱՄՆ-ում և այլ անգլալեզու երկրներում այն դարձել էր սուր սոցիալական խնդիր; մեծաքանակ մարդիկ կարծում էին, որ ունեն ալերգիա գետնանուշից։ Չնայած նրան, որ բժշկական վիճակագրությունը չէր հաստատում ալերգիայի նման մեծաքանակ տարածվածության մասին, ԶԼՄ-ները հատկացրեցին գերուշադրություն այս թեմային և դա բերեց գետնանուշ պարունակող մթերքների արտադրման վիճելի արգելքների՝ բազմաթիվ բժշկական և ուսումնական հաստատություններում։

Ալերգիա Գետնանուշից
Գետնանուշից ալերգիայի զգուշացում

Գետնանուշը համարվում է ամենածանրամարս և ալերգեն մթերքներից։ Օրգանիզմի ալերգիկ պատասխանի նշաններից են՝ քոր, ցան, էկզեմա, դեմքի այտուց, փռշտոց, ասթմա, ցավ որովայնում, զարկերակային ճնշման իջեցում, սրտի կանգ, անաֆիլաքսիա։ Գետնանուշային ալերգիան համարվում է սննդային անաֆիլաքսիայի ամենատարածված պատճառը։ Անաֆիլաքսիայի բուժման մեթոդ է համարվում էպինեֆրինի ներարկումը։

Վիճակագրություն

Համաձայն 1997 թվականի, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դիտվել են գետնանուշից ալերգիայի մեծաքանակ դեպքեր, հատկապես՝ երեխաների մոտ, ինչը համաճարակաբանների համար բավականին զգոն լինելու պատճառ է, քանի որ գետնանուշային մթերքներն ունեն բավականաչափ մեծ տարածվածություն։

Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի համաձայն՝ 2008 թվականին Գետնանուշային ալերգիան ԱՄՆ-ում կազմում է 0,6%։

2001 թվականին տեղի ունեցած 32 մահվան դեպքերի վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել,որ առաջին խմբում մահվան 21 դեպքից 14-ի պատճառ է հանդիսացել հենց գետնանուշից ալերգիան (67%), իսկ ընկույզներից ալերգիան՝ 7 դեպքում (33%); երկրորդ խմբում 11 մահվան դեպքից 6-ի (55%) պատճառ է հանդիսացել, ամենայն հավանականությամբ՝ գետնանուշից ալերգիան, իսկ 3 դեպքի (27%) պատճառն էր ընկույզից ալերգիան և 1-ական դեպքի պատճառ՝ կաթը (9%), և ձուկը (9%)։ Հեղինակը եզրակացնում է, որ գետնանուշը և ընկույզը միասին հանդիսանում են ավելի քան 90% մահացու դեպքերի պատճառ՝ տվյալ հետազոտությունում։

Պատճառներ

Ալերգիա Գետնանուշից 
Գետնանուշ (Arachis hypogaea) - բացված, մաքրված վիճակում

Կան առնվազն 11 գետնանուշային սպիտակուցներ, որոնք համարվում են ալերգեն։ Նրանք պատկանում են, այսպես կոչված՝ չորս հիմնական սննդային ալերգիայի սուպերընտանիքին. Կուպին (Ara h 1), Պրոլամին (Ara h 2, 6, 7, 9), Պրոֆիլին (Ara h 5), և Բետ վ-1վ կապված սպիտակուցներ (Ara h 8): Այս գետնանուշային ալերգեններից Ara h 1, Ara h 2 Ara h 3 և Ara h 6-ը համարվում են հիմնական ալերգենները, ինչը նշանակում է, որ նրանք կարող են հրահրել իմուն պատասխան ալերգիկ պոպուլյացիայի ավելին քան 50%- ի մոտ։ Այս գետնանուշային ալերգեններն առաջացնում են իմուն պատասխան Իմունոգլոբուլին E (IgE)- ի հանդեպ հակամարմինների արտադրմամբ, ինչն էլ ալերգիկ պատասխանի մաս է կազմում.:

Գետնանուշից ալերգիան բնորոշ չէ չզարգացած երկներում ապրող երեխաներին, որտեղ գետնանուշային մթերքներն օգտագործվում են որպես թերսնուցումը լրացնելու պատճառ։ Համաձայն հիգիենայի վարկածի՝ չզարգացած երկների երեխաների մոտ ալերգիայի հավանականությունը քիչ է, քանի որ նրանք մանկական հասակից օգտագործում են գետնանուշային մթերքներ, ինչն էլ իրենց օրգանիզմում արդեն այդ տարիքից առաջացնում է դիմադրողականություն։

Ախտաֆիզիոլոգիա

Ալերգիան առաջանում է, քանի որ դենդրիտիկ բջիջները ճանաչում են գետնանուշային ալերգեններին որպես օտար ախտածիններ։ Նրանք ներկայացնում են հակածինները MHC II դասի ընկալիչներին, և այդ հակածինները ճանաչվում են Т բջիջների բջջային ընկալիչների կողմից։ Ինտերլեյկին-4 (ԻԼ-4,IL-4) ցիտոկինների արտադրումը և կապը նրանց հետ ինդուկցում է իրենց տարբերակմանը CD4+ Th2 բջիջների։ Th2 բջիջները պրոլիֆերացվում և արտադրում են հակաբորբոքային ցիտոկիններ, ինչպիսիք են՝ ԻԼ-4, ԻԼ-5, ԻԼ-13, որոնք կարող են կապվել չտարբերակված В-բջիջների ընկալիչների, կամ IgM-ի ենթատիպի В բջիջների հետ։ Ընկալիչ-ցիտոկին կապը բերում է ցիտոկինների տարբերակմանը՝ IgE-ի, որը հետագայում կարող է կապվել FcεRI-ի մաստոցիտների, էոզինոֆիլնեի և բազոֆիլների հետ։ Սա բերում է վերը նշված բջիջների դեգրանուլյացիայի, որոնք արտազատում են մեծաքանակ, ուժեղ ազդեցություն ունեցող ցիտոկիններ, քեմոկիններ, որոնցով էլ առաջացնում են բորբոքում և ալերգիկ նշանների զարգացում։

Դիետա հղիության ընթացքում

Քիչ արված հետազոտությունների պատճառով կան հակասական կարծիքներ, թե արդյո՞ք հղիության ժամանակ մոր սննդակարգն ազդում է ալերգիայի զարգացման վրա, թե՞ ոչ։

Կանխարգելում

2017-ին «Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների Ամերիկյան ազգային ակադեմիա»-ն հրապարակեց վերանայված ուղեցույցեր՝ ուղղված իջեցնելու կամ կանխարգելելու գետնանուշից առաջացած ալերգիայի ռիսկերը երեխաների մոտ՝ նրանց համար ալերգիայի գնահատման միջոցներ ստեղծելով ,իսկ ծնողների համար ստեղծելով ձեռնարկներ, որտեղ գրանցվում էին բարձր, միջին ու ցածր ռիսկեր ունեցող երեխաների տվյալները։ Ուղեցույցերում քննարկվում էին, թե ինչպես պետք է 4-6 ամսեկան երեխաներին սովորեցնել գետնանուշային մթերքներ օգտագործել՝ հետագայում ալերգիայի ռիսկը կանխելու համար։

Բարձր ռիսկի երեխաների համար ուղեցույցը խորհուրդ է տալիս, որպեսզի ալերգոլոգի կողմից կատարվեն թեստեր՝ ալերգիայի առկայությունը պարզելու համար։ Ախտորոշումը հաստատվում է միայն դրական թեստի և անամնեզում առկա գետնանուշի հանդեպ ալերգիա ունենալու դեպքում։ Չափավոր ռիսկում գտնվող երեխաները, ովքեր ունեն թեթև կամ միջին աստիճանի էկզեմա, չեն անցնում որևէ հետազոտություն կլինիկայում՝ փոխարենը ստանում են գետնանուշ պարունակող մթերքներ, որոնք տրվում են նրանց 6 ամսականից սկսած :

Համաձայն «Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների Ամերիկյան ազգային ակադեմիա»-յի կողմից հովանավորվող Learning Early About Peanut allergy (LEAP)- հետազոտության , պարզվել է, որ վաղ հասակից գետնանուշային մթերքների կիրառումը կարող է լիովին կանխել հետագայում ալերգիայի զարգացումը ողջ կյանքի ընթացքում։

Ախտորոշում

Ախտորոշումը հաստատվում է միայն դրական թեստի և անամնեզում առկա գետնանուշի հանդեպ ալերգիա ունենալու, ինչպես նաև դրական ախտանիշներ ունենալու դեպքում (քոր, ցան, էկզեմա, դեմքի այտուց, փռշտոց, ասթմա, ցավ որովայնում, զարկերակային ճնշման իջեցում, սրտի կանգ, անաֆիլաքսիա)։

Բուժում

Բուժման նպատակով կարող են նշանակվել հակահիստամինային դեղեր, օրինակ՝ դիֆենհիդրամին։ Երբեմն նշանակվում է պրեդնիզոն՝ առաջին տիպի գերզգայունության ուշ փուլի կանխման համար։

Անաֆիլաքսիայի առկայության և անհետաձգելի օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում կատարվում է էպինեֆրինային գրիչներով ներարկում։

Ալերգիա Գետնանուշից 
Էպինեֆրինային ինքնաներարկիչները շարժական, մեկանգամյա դոզավորմամբ էպինեֆրին պարունակող սարքեր են՝ նախատեսված անաֆիլաքսիայի բուժման համար

2021 թվականի տվյալներով չկա հստակ բուժում, պարզապես պետք է միայն հեռու և զերծ մնալ գետնանուշ պարունակող մթերքների կիրառումից։ Գերուշադրության է արժանի սրճարաններում և ռեստորաններում մատուցվող սնունդը։

Իմունոթերապիան իրենից ներկայացնում է բուժման ձև, որի դեպքում պարբերաբար, փոքր քանակով ալերգեն է ներմուծվում օրգանիզմ՝ դիմադրողականություն առաջացնելու նպատակով։

Ծանոթագրություններ

Tags:

Ալերգիա Գետնանուշից ՎիճակագրությունԱլերգիա Գետնանուշից ՊատճառներԱլերգիա Գետնանուշից ԱխտաֆիզիոլոգիաԱլերգիա Գետնանուշից Դիետա հղիության ընթացքումԱլերգիա Գետնանուշից ԿանխարգելումԱլերգիա Գետնանուշից ԱխտորոշումԱլերգիա Գետնանուշից ԲուժումԱլերգիա Գետնանուշից ԾանոթագրություններԱլերգիա ԳետնանուշիցԱլերգիաԳետնանուշ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական անձնագիրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայաստանի տնտեսությունՁիԱղտոտումԱլեքսանդր ԹամազովՄարդու կմախքՀինգերորդ շարասյունՈրոնողական ռոբոտՀայաստանի թռչունների ցանկՀերպեսՄարալիկՀայերենԵրկիրԲիթքոյնՀամասեռականությունՀամանուններՀավասարասրուն սեղանՍաղմոսավանքԿիպրոսի դրոշՀայաստանի զինված ուժերՇախմատԱրտաշեսյանների թագավորությունՀնդկաստանԱնգլերենՀաճախասրտությունՌուսերենՀայաստանի անտառներՎայոց ձորի մարզԵրկրորդ համաշխարհային պատերազմՄարդու պապիլոմավիրուսՔաղցկեղԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԿանանց միջազգային օրՆախադասությունԱրմավիրԱնդրանիկ ՕզանյանԱվստրալիայի ճարտարապետությունՁեռնաշարժությունԱրեգակԻսրայելԲրոնխիալ ասթմաՄեծապատիվ մուրացկաններՀայաստանի ձկների ցանկԱվստրիաՀայաստանի լեռներԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՆշիկաբորբԽաչակրաց արշավանքներՀռոմի թագավորության պատմությունԱնտարկտիդաՔառօրյա պատերազմԱկսել ԲակունցԼարման կայունարարԽատուտիկԺան Բատիստ Կամիլ ԿորոՆևրոզներՀեշտոցային արտադրությունԿիպրոս (կղզի)Խոյ (կենդանակերպի նշան)Աշխարհի երկրներն ըստ տարածքիԵրազների մեկնաբանությունՍիերա ԲրավոՇաղկապՀրեաներԵկեղեցիԶատիկը ՀայաստանումԿաթվածԳոշավանքԽպիպՈւղեղի ցնցումԱզոտՎահե ՇահվերդյանԲարդ նախադասությունԵղնջացանՔրիստոնեություն🡆 More