Woodkid

Յոհան Լեմուան (ֆր.՝ Yoann Lemine, մարտի 16, 1983(1983-03-16), Tassin-la-Demi-Lune), ֆրանսիացի ռեժիսոր, դիզայներ և երաժիշտ։ Ավելի հայտնի է իր բեմական մականունով՝ Woodkid: Ճանաչում է ձեռք բերել իր երաժշտական կարիերայի, «Run Boy Run» «Iron» սինգլների և նրանց տեսահոլովակների շնորհիվ։ Բացի երաժշտությունից նաև ռեժիսոր է աշխատում, զբաղվում է շելկոգրաֆիայով, քանդակագործությամբ, ձևավորումով և լուսանկարչությամբ։ Նա այնպիսի կատարողների տեսահոլովակների հեղինակն է ինչպիսիք են՝ Քեթի Փերրին, Թեյլոր Սվիֆթը, Լանա Դել Ռեյը և ուրիշներ։ 2013 թվականին թողարկել է իր դեբյուտային The Golden Age ալբոմը։

Յոհան Լեմուան (Woodkid)
Woodkid
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունYoann Lemoine
Նաև հայտնի է որպեսWoodkid
Ծնվել էմարտի 16, 1983
Լիոն, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրերնեոֆոլկ, բարոկկո-փոփ, էքսպերիմենտալ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, ստուդիական երաժիշտ և Computer graphics designer
Գործիքներվոկալ
ԼեյբլGreen United Music
Կայքwoodkid.com
Woodkid Woodkid Վիքիպահեստում

Կենսագրություն

Յոհան Լեմուանը ծնվել է Լիոնում, Ֆրանսիայում։ Նա սովորել է պատկերազարդում և անիմացիա Emile Cohl School-ում, որն ավարտել է գերազանց։ Այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ Swindon College քոլեջում շելկոգրաֆիա է սովորել։ Վերադառնալով Փարիզ որոշ ժամանակ աշխատել է H5 գրաֆիկական ընկերությունում, հետո միացել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի խմբին և աշխատել է նրա Արթուրը և մինիպուտները ֆիլմի վրա։

Լեմուանը իր ուսուցիչներին համարում է Վիմ Վենդերսին, Էլյա Կազանին, Միշել Գոնդրիին և Թերենս Մալիկին։

Նրա դեբյուտային «Iron» սինգլը թողարկվել է 2011 թվականի մարտին։ 2012 թվականի մայիսին Յոհանը թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Run Boy Run», իսկ ավելի ուշ՝ 2013 թվականի մարտի 18-ին թողարկել է «The Golden Age» ալբոմը։

Ստեղծագործությունների կատարումները

  • 2013 թվականի հունիսին «Run Boy Run» սինգլը կատարվել է Dying Light համակարգչային խաղի թրեյլերում, որը ցուցադրել է E3-ում։
  • Ubisoft ընկերությունը «Iron» երգը օգտագործել է հայտնի Assassin's Creed: Revelations համակարգչային խաղի թրեյլերում։
  • «The Golden Age» ստեղծագործությունը օգտագործվել է Assassin's Creed: Unity խաղի ֆիլմագրային թրեյլերում։
  • Dior Homme դիզայներ Քրիս Վան Աշը իր հավաքածուն անվանել է «A Soldier on My Own»` «Iron» երգի բառերով։
  • «Run Boy Run» ստեղծագործությունը կատարվել է «Դիվերգենտ» ֆիլմում, նաև սաունդթրեքի կարգավիճակում է հայտնվել։
  • «The 100» հեռուստասերիալի առաջին սեզոնի վերջին սերիայում կատարվել է «The Other Side» երգը։
  • «Run Boy Run» ստեղծագործությունը «Հիմա դու ինձ տեսնում ես» ֆիլմի սաունդթրեքն է։
  • «Boat Song» կատարվել է «Թագավորությունը» սերիալի առաջին սեզոնի վերջին սերիայում։

Սկավառակագրություն

Woodkid 
Woodkid-ի համերգը Ցյուրիխում (2013 թվական)

Ալբոմներ

  • Iron (2011) (EP)
  • Run Boy Run - Remixes (2012) (EP)
  • The Golden Age (2013)

Սինգլներ

  • «Iron» (2011)
  • «Run Boy Run» (2012)
  • «I Love You» (2013)
  • «The Golden Age» (2013)

Տեսահոլովակներ

  • «Iron» (2011)
  • «Run Boy Run» (2012)
  • «I Love You» (2013)
  • «The Golden Age» (2014)

Ռեժիսորային տեսահոլովակներ

Տարի Կատարող Երգ
2008 Yelle «Ce Jeu»
2009 Նոլվեն Լերուա «Faut-il, faut-il pas ?»
2009 Մոբի «Mistake»
2010 Քեթի Փերրի «Teenage Dream»
2011 Թեյլոր Սվիֆթ «Back to December»
2011 The Shoes «Wastin Time»
2011 Լանա Դել Ռեյ «Born to Die»
2012 Դրեյք, Ռիհաննա «Take Care»
2012 Լանա Դել Ռեյ «Blue Jeans»
2014 Black Atlass Jewels

Մրցանակներ

  • 2009, «Կանայան առյուծներ» փառատոն, «Tiji» - արծաթե մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում
  • 2010, Eurobest փառատոն, «Aides Graffiti» - բրոնզե մրցանակ «Լավագույն ֆիլմ»
  • 2010, «Կանայան առյուծներ» փառատոն, «Aides Graffiti» - ոսկե մրցանակ «Լավագույն ֆիլմ։ Լավագույն վեբ-բաններներ» անվանակարգում, բրոնզե մրցանակ «Լավագույն ֆիլմ։ Լավագույն երաժշտություն» անվանակարգում
  • 2012, UK Music Video Awards, «Born to Die» - հաղթել է «Լավագույն միջազգային փոփ տեսահոլովակ» անվանակարգում։ Նույն ժամանակ անվանակարգվել է որպես Լանա Դել Ռեյի «Blue Jeans» տեսահոլովակի ռեժիսոր

Ծանոթագրություններ

Woodkid Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Woodkid» հոդվածին։

Tags:

Woodkid ԿենսագրությունWoodkid Ստեղծագործությունների կատարումներըWoodkid ՍկավառակագրությունWoodkid Ռեժիսորային տեսահոլովակներWoodkid ՄրցանակներWoodkid ԾանոթագրություններWoodkid19832013 թվականd:Q1647506Թեյլոր ՍվիֆթԼանա Դել ՌեյԼուսանկարչությունՄարտի 16ՌեժիսորՍինգլՔանդակագործությունՔեթի ՓերրիՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Համո ՍահյանՈւսուցման մեթոդներ և հնարներՎիժում (հղիության կրելախախտ)Հռոմեական կայսրությունԲջիջԼյուդվիգ վան ԲեթհովենԳրիգոր ՏաթևացիՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրյան շրջանառությունՀայաստանի ամերիկյան համալսարանՇեղանկյունՄարդու անատոմիաՊարզ թիվԵփրատՍև անգղԱրևածաղիկՊրոտամին սուլֆատՎինսենթ վան ԳոգԳեղարդՄեդիագրագիտությունԻտալիաՍրտի բնածին արատներԲելլեԳուրգեն ՄահարիԿենսոլորտՀասարակ հերպեսՍինուսիտՄետրոնիդազոլԻսրայելՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄոտիվացիաԻբուպրոֆենՕլիմպիական խաղերՈսկիԿոտորակ (մաթեմատիկա)Ուղիղ խնդիր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԱլցհայմերի հիվանդությունԷնդոմետրիոզԺամՔրիստափոր ԿոլումբոսՊանամաԽոր ՎիրապԱշոտ ՆավասարդյանՊյութագորասի թեորեմԿիպրոսՔաոս (վեպ)ՆապաստակներԲելեՄեսրոպ Մաշտոց44-օրյա պատերազմԾաղկեվանքԱնգլերենի այբուբենԲրյունետ (երգչուհի)ԱնահիտԱղմուկ ականջներումԹռչուններԱնթառամԵղիշե ՉարենցՍեղան (երկրաչափություն)Վանի թագավորության արքաների ցանկՇրթունքի հերպեսԱրշակունիների թագավորությունՄայրցամաքՔաղաքագիտությունՄարդու իրավունքներՌուսաստանԱռանց ընտանիքի (վիպակ)Աֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԹթվածինՄինաս ԱվետիսյանՆիկոլա ՏեսլաԱղբյուր Սերոբ🡆 More