The Most Beautiful Moment In Life, Part 1: ալբոմ

The Most Beautiful Moment in Life, Part 1 (կորեերեն՝ 화양연화 pt.1, ռոմանացում՝ Hwayang-yeonhwa pt.1), BTS հարավկորեական բոյ բենդի երրորդ մինի-ալբոմը։ Թողարկվեց 2015 թվականի ապրիլի 29-ին, ինչպես առաջին ալբոմ իրենց երկու ալբոմներից կազմված պրոեկտից, որը կենտրոնացած է «երիտասարդության» վրա։ Կազմված է 9 երգից, «I Need U» գլխավոր սինգլը ներառյալ։ Հունիսին խումբը զբաղված էր «Dope» երգի գովազդով։

The Most Beautiful Moment in Life, Part 1
The Most Beautiful Moment In Life, Part 1: Պատրաստում և ռելիզ, Փրոմոուշեն, Տեսահոլովակ
Bangtan Boys Մինի-ալբոմ
Թողարկված2015 թվականի ապրիլի 29
Ձայնագրված2015
ԺանրԴենս-փոփ, Հիփ-հոփ, R&B, K-pop
Տևողություն31:27
ԼեզուԿորեերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերPdogg
Bangtan Boys-ի ալբոմների ժամանակագրություն
Wake Up (ալբոմ)

(2014)

The Most Beautiful Moment in Life, Part 2

(2015)

2015 թվականին The Most Beautiful Moment in Life, Part 1-ը Հարավային Կորեայում 6-րդ ամենագնվող ալբոմն էր։

Պատրաստում և ռելիզ

2015 թվականի ապրիլի 17-ին YouTube-ում թողարկվեց անիմացիոն թրեյլեր խմբի վերադարձի առթիվ։ Ապրիլի 19-ին Big Hit-ը հայտարարեց ալբոմի անունը և թողարկեց մի քանի պրոմո-նկարներ։ Ապրիլի 26-ին թողարկվեց ալբոմի նախադիտումը, ինչը հաստատեց «I Need U»-ն, ինչպես գլխավոր սինգլ։ Ապրիլի 23-ին թողարկվեց «I Need U» տեսահոլովակի տիզեր և հեշթեգ «#INEEDU»-ն Թվիթթերի համաշխարհային թրենդերում էր։

Ալբոմն առաջինը դարձավ, որտեղ յուրաքանչյուր անդամ մասնակցում էր երգերի տեքստերի գրման կամ երաժշտության պրոդյուսերավորման մեջ։ Չնայած նրան, որ ալբոմի անունը թարգմանվում է ինչպես, «ամենագեղեցիկ պահերը կյանքում», խումբը ցանկանում է արտահայտել բոլոր դժվարությունները, որոնց միջով անցնում են երիտասարդները։ Ռեփ Մոնսթրը և Շուգան ի պատասխան նյութի պատրաստման ժամանակի երկարությանը բացատրեցին, որ իրենց յուրաքանչյուր ալբոմի վրա նրանք աշխատում են, ինչպես կաշխատեին լիարժեք ստուդիականի վրա, և յուրաքանչյուր անդամ ցանկանում է «պատմել շատ լավ պատմություններ»։ MWave-ի համար հարցազրույցում խումբը պատմեց, որ «I Need U»-ին ավելի շատ ժամանակ են հատկացրել, քան իրենց մնացած սինգլներին. ««I Need U»-ի վրա աշխատելիս մենք երեք կամ չորս անգամ ավելի շատ ժամանակ ենք ծախսել, համեմատած մյուս երգերին։ Կան 4 տարբերակներ միևնույն բիթերով։ Սա մշտական խմբագրմամբ երգ է։ Մենք շատ ջանքեր ենք ներդրել և գոհ ենք դրանից»։

Փրոմոուշեն

2015 թվականի ապրիլի 30-ին խումբը ելույթ ունեցավ M! Countdown-ում։ Նրանք շարունակեցին փրոմոուշենը MBC-ի, SBS-ի, Arirang TV-ի և KBS-ի երաժշտական շոուներում, չնայած այն փաստին, որ «Fun Boys»-ը և «Converse High»-ը պիտանի չէին KBS-ում հեռարձակման համար, և վերջինները դարձան անհամապատասխան նաև MBC-ի համար։ Ընդհանուր առմամբ նրանք հաղթանակ են տարել 5 անգամ տարբեր երաժշտական ծրագրերում։

Տեսահոլովակ

«I Need U»-ի տեսահոլովակը թողարկվեց 2015 թվականի ապրիլի 29-ին, և այնտեղ ավելի շատ ուշադրությունը տրվում է դերասանական խաղին, այլ ոչ թե պարարվեստին, ինչը բավականին ոչ սովորական էր խմբի տեսահոլովակների համար։ 16 ժամում տեսահոլովակը հավաքեց ավելի քան մեկ միլլիոն դիտում։ Տրված տարբերակը ուներ 15+ տարիքային սահմանափակում, իսկ մայիսի 10-ին թողարկվեց օրիգինալ տարբերակը 19+ տարիքային սահմանափակմամբ։

Հունիսի 23-ին թողարկվեց «Dope» երգի տեսահոլովակը, որը հավաքեց մեկ միլիոնից ավելի դիտում, 15 ժամում։ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին տեսահոլովակը հավաքեց 100 միլիոնից ավելի դիտում՝ դառնալով խմբի ամենադիտվող տեսահոլովակը և առաջինը, որ գրանցեց այդպիսի արդյունքներ։

Թրեք-ցանկ

# ԱնվանումՏեքստԵրաժշտությունՎերադաշնակում Տևողություն
1. «Intro: 화양연화» (Intro: HwaYang YeonHwa / Intro: The Most Beautiful Moment in Life)Slow Rabbit, ՇուգաSlow RabbitSlow Rabbit 2:03
2. «I Need U»  Pdogg, ՎիPdoggPdogg 3:31
3. «잡아줘» (Jabajwo / Hold Me Tight)Slow Rabbit, Pdogg, Վի, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփSlow Rabbit, ՎիSlow Rabbit 4:35
4. «Skit: Expectation!»   Pdogg, Bang Si-hyuk  2:27
5. «쩔어» (Jjeoreo / Dope)Pdogg, Բան Շիհյոկ, Ջոնգ Հոսոկ, Rap Monster, Շուգա,PdoggPdogg 4:00
6. «흥탄소년단» (Heungtan-Sonyeondan / Boyz with Fun)Շուգա, Pdogg, Բան Շիհյոկ, Rap Monster, Ջեյ Հոփ, Կիմ Սոկջին, ՋիմինՇուգա, PdoggՇուգա, Pdogg 4:04
7. «Converse High»  Pdogg, Slow Rabbit, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփPdogg, Slow RabbitPdogg, Slow Rabbit 3:29
8. «이사» (Isa / Moving On)Pdogg, Rap Monster, Շուգա, Ջեյ ՀոփPdoggPdogg 4:52
9. «Outro: Love Is Not Over»  Չոնգուկ, Slow Rabbit, Pdogg, ՋինՉոնգուկ, Slow RabbitՉոնգուկ, Slow Rabbit 2:23
30:04

Չարտեր

Շաբաթական չարտեր

Չարտ (2015) Բարձրագույն
դիրքը
Gaon Album Chart 1
Billboard World Albums Chart 2
Billboard Top Heatseekers 6
Billboard Independent Albums 20
Oricon Albums Chart 24

Ամսական չարտեր

Չարտ (2015) Բարձրագույն
пդիրք
Gaon Albums Chart 2
Oricon Albums Chart 45

Տարեկան չարտեր

Չարտ (2015) Բարձրագույն
դիրքը
Gaon Albums Chart 6

Վաճառք և սերտիֆիկացումներ

Չարտ Վաճառքներ
Gaon-ի ֆիզիկական վաճառքներ 297,264+
Oricon-ի ֆիզիկական վաճառքներ 12,061+
Billboard-ի ֆիզիկական վաճառքներ 2,000+

Մրցանակներ և անվանակարգեր

Երաժշտական մրցանակներ

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Հղումներ
2015 Mnet Asian Music Awards Տարվա ալբոմ Առաջադրված
2016 Golden Disk Awards Բոնսան Սկավառակ Հաղթանակ
Seoul Music Awards Բոնսան Մրցանակ Հաղթանակ

Երաժշտական ծրագրեր

Երգ Ծրագիր Ամսաթիվ
«I Need U» The Show 2015 թվականի մայիսի 5
'M! Countdown 2015 թվականի մայիսի 7 года
Music Bank 2015 թվականի մայիսի 8
The Show 2015 թվականի մայիսի 12
Show Champion 2015 թվականի մայիսի 13

Ծանոթագրություններ

Tags:

The Most Beautiful Moment In Life, Part 1 Պատրաստում և ռելիզThe Most Beautiful Moment In Life, Part 1 ՓրոմոուշենThe Most Beautiful Moment In Life, Part 1 ՏեսահոլովակThe Most Beautiful Moment In Life, Part 1 Թրեք-ցանկThe Most Beautiful Moment In Life, Part 1 ՉարտերThe Most Beautiful Moment In Life, Part 1 Վաճառք և սերտիֆիկացումներThe Most Beautiful Moment In Life, Part 1 Մրցանակներ և անվանակարգերThe Most Beautiful Moment In Life, Part 1 ԾանոթագրություններThe Most Beautiful Moment In Life, Part 1BTSԲոյ բենդԿորեերենՄինի-ալբոմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀատկացուցիչՍպիտակուցներՀայաստանի կենդանական աշխարհԳեղարդի վանքԽտությունՂանձիլՄողեսներԱրյան շրջանառությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՁվարանի կիստաՇախմատՍիրտՀայաստանի կենտրոնական բանկՀունգարիաԳազԼեհաստանԱսորիներԷկզեմաԶուգահեռագիծԱբեղախոտՀարավային ԿորեաՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍև արագիլՀինգերորդ շարասյունՁկներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՏասնաբանյաՍիլվա ԿապուտիկյանՀրազդան մարզադաշտՄինաս ԱվետիսյանԵղվարդԽնկո ԱպերՀուդայականությունՔութեշԵրվանդ ԱզատյանՁեռնաշարժությունՄեծ ՀայքԱմերիկայի Միացյալ ՆահանգներՔառակուսի մետրԼուսինՄեքսիկաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌիտա ՀեյուորթHarleys in HawaiiՌուբեն ՄաթևոսյանԹռչուններՖարինգիտՌուսական կայսրությունՆԱՏՕՋիմ ԹորոսյանՍինագոգԲագրատունիների թագավորությունԼյուդվիգ վան ԲեթհովենԶատկի ավանդույթներOverwatchՍանկյուլոտներԱրա ՀարությունյանՀայաստանի առաջին հանրապետությունԱլեքսանդր ՇիրվանզադեԱյծեղջյուրՎիկտոր ՀամբարձումյանՄիքայել ՆալբանդյանՎայոց ձորի մարզՄոտիվացիաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Օլիմպիական խաղերԱլբերտ ԱյնշտայնՀավերժության հայկական նշանԲայԽաղաղ օվկիանոսՍանահինի վանական համալիրԱրցախյան ազատամարտՄոլորակԿոնքի բորբոքային հիվանդությունԼեղապարկԴերանունԵվրոպայի դրոշներՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)🡆 More