Sgt. Pepper's Lonely Hearts Club Band

Sgt.

Pepper’s Lonely Hearts Club Band (անգլ. թարգմանաբար՝ «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ»; այլ անվանում՝ One Down, Six to Go), The Beatles բրիտանական ռոք խմբի ութերորդ ստուդիական ալբոմ։ Ալբոմը ձայնագրվել է 129 օր շարունակ, 1966 թվականի դեկտեմբերի 6–ից սկսած, և թողարկվել է 1967 թվականի հունիսի 1–ին Մեծ Բրիտանիայում (ԱՄՆ–ում այն թողարկվել է հունիսի 2–ին)։

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band
Sgt. Pepper's Lonely Hearts Club Band
The Beatles ստուդիական ալբոմ
Թողարկված1967, հունիսի 1
Ձայնագրված1966, նոյեմբերի 24 - 1967, ապրիլի 21
ԺանրՌոք, փոփ, ալտ ռոք
Տևողություն39:46
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone Records
ՊրոդյուսերՋորջ Մարտին
Մասնագիտական ակնարկ
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն
Revolver Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band Magical Mystery Tour

Շատ քննադատներ տեղադրել են Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band–ը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ռոք ալբոմների ցանկում։ Մասնավորապես, այն անվանվել է բոլոր ժամանակների և ժողովրդների լավագույն ալբոմ Rolling Stone ամսագրի կողմից։ BBC ռադիոկայանի կողմից կազմակերպած հարցման արդյունքում, ալբոմը առաջին հորիզոնական է զբաղեցնում Մեծ Բրիտանիայում։ Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band-ը իններորդ տեղ է զբաղեցնում ամենավաճառվող ալբոմների ցանկում՝ ավելի քան 30 միլիոն վաճառքներով։

Ալբոմի պատմություն

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band-ը դարձել է առաջին ալբոմը, որը ձայնագրվել է The Beatles-ի կողմից այն բանից հետո, երբ նրանք ավարտել են իրենց համերգային գործունեությունը և կենտրոնացել ստուդիական աշխատանքի վրա (դա տեղի է ունեցել 1966 թվականին)։ Խումբը միանգամից ունեցել է մեծ քանակությամբ ազատ ժամանակ, որը կարելի էր օգտագործել նոր ալբոմի պատրաստման համար։ Քանի որ The Beatles-ը EMI ընկերության շահույթի գլխավոր աղբյուրն էր, նրանց տրամադրվել է գրեթե անսահմանափակ հասանելիություն «Էբբի Ռոուդ» ստուդիայի հնարավորություններին։

1966-1967 թվականներն ընդհանուր առմամբ բեկումնային են դարձել The Beatles-ի համար։ Փոխվել է երաժիշտների իմիջը. նրանք աճեցրել են բեղերն ու մորուքները, իսկ Ջոն Լենոնը սկսել է կլոր ակնոցներ կրել։ Ընդարձակվել է խմբի անդամների երաժշտական նախասիրությունների ցանկը՝ պարզ ռոք-ն-ռոլից, բլյուզից և փոփ-երաժշտությունից նրանք եկել են ոճերի բազմազանության. ձայնագրություններում սկսել են օգտագործվել նոր գործիքներ՝ լարային, փողային, հին (օրինակ՝ կլավեսին), ինչպես նաև էկզոտիկ (օրինակ՝ սիտար և տամպուրա)։ Համույթը սկսել է օգտագործել ձայնագրման ստուդիայի տարբեր էֆեկտներ։ Փոխվել է երգերի տեքստերի թեմատիկան։ Խմբի անդամները փորձել են իրենց նոր որակով՝ Լենոնը կատարել է գլխավոր դերը «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում, իսկ Փոլ Մաքքարթնին երաժշտություն է գրել մեկ այլ ֆիլմի համար՝ «Ինչպես ընտանիքը կասի» (անգլ.՝ The Family Way

1966 թվականին Մաքքարթնին լսել է The Beach Boys խմբի Pet Sounds ալբոմը, որի որոշ երգեր նրա վրա խորը տպավորություն են թողել։ Այն ժամանակ Մաքքարթնին ապագա ձայնասկավառակի կոնցեպցիայի գաղափար ուներ։ Նա առաջարկել է, կարծես, վերափոխվել մեկ այլ խմբի՝ սերժանտ Փեփերի նվագախմբի։ Դա մի շրջան էր, երբ ՄաքՔարթնին հաճախ խմբում ավելի մեծ դեր էր խաղում, քան Լենոնը։ Sgt Pepper's․․․ գաղափարը և հայեցակարգը ամբողջությամբ պատկանել է Մաքքարթնիին։ The Beatles-ի պատմության մեջ առաջին անգամ նկատվել է մեկ մասնակցի ակնհայտ գերիշխանությունը մյուսների նկատմամբ։ Միևնույն ժամանակ ալբոմը անվանում են վերջին ստուդիական աշխատանքը, որի վրա The Beatles-ն ստեղծել է ամեն ինչ միասին, այլ ոչ թե մասնատված. դա նշում են Հանթեր Դևիսը «The Beatles. Լիազորված կենսագրություն» և Ռինգո Սթարը՝ իր ինքնակենսագրության մեջ։

Երկար ընդմիջում The Beatles-ի երկարատև սկավառակների թողարկման միջև («Revolver»- ի վերջին ստուդիական ալբոմը թողարկվել է 1966 թվականի օգոստոսին), նրանց համերգային գործունեության դադարեցման հետ մեկտեղ, ավելի ու ավելի լուրջ դժգոհություն էր առաջացնում EMI-ի ղեկավարության մոտ։ Այսպիսով, 1966-ի նոյեմբերին, 1967-ի հունվարին, Sgt. Pepper’s…-ի սեսիաներին ձայնագրած երկու երգերը՝ «Strawberry Fields Forever» և «Penny Lane», թողարկվել են 1967 թվականի փետրվարին սինգլի վրա և չեն ընդգրկվել ալբոմում (ինչպես նաև երգերի մեծ մասը 1963-1969 թվականների սինգլներից)։  Բացի այդ, ձայնասկավառակի վրա չի հայտնվել Ջորջ Հարիսոնի «Only a Northern Song» երգը (այն հետագայում օգտագործվել է «Դեղին սուզանավ» մուլտֆիլմում և ընդգրկվել է «Yellow Submarine» ալբոմում)։

Ալբոմը ձայնագրվել է մոտ երեք ամիս, դրա ստեղծման համար պահանջվել է շուրջ 700 ժամ ստուդիական աշխատանք։ Ընդհանուր ծախսերը կազմել են 25 հազար ֆունտ ստերլինգ։

Ալբոմի կոնցեպցիա

1967 թվականին համույթի մասնակիցներն արդեն աշխարհի ամենաճանաչված անձանց թվում էին, սակայն նրանց ստեղծած երիտասարդ ու սրամիտ կերպարները հասցրել է ձանձրացնել երաժիշտներին։ Փոլ Մաքքարթնիի խոսքով՝ խմբի անդամներն արդեն հոգնել են «Բիթլզ» լինելուց։

Ստեղծված իմիջից հեռանալու առաջին քայլը արտաքինի արմատական փոփոխությունն էր։ Ամբողջ քառյակը բեղեր, մորուքներ ու բակենբարդներ է աճեցրել, իսկ դասական կոկիկ կոստյումները փոխարինվել են մի շարք վառ հանդերձանքով։

«Սերժանտ Փեփերի նվագախումբը» հորինել է Մաքքարթնին նույն նպատակի համար. նրա մտքով անցել է, որ կերպարանափոխությունը օգնելու է The Beatles-ին ազատագրվել և ազատվել ձանձրացած կերպարից։

Այն գաղափարը, որ ձայնասկավառակը ներկայացված է ոչ թե The Beatles-ի, այլ մեկ այլ խմբի կողմից, դարձել է ալբոմի հիմնական կոնցեպցիան։ Նրան ենթակա են կոմպոզիցիաների կարգը (ալբոմը սկսվում է գլխավոր երգով՝ Sgt Pepper's Lonely Hearts Club Band–ով, որը հանդիսատեսին ներկայացնում է նվագախումբը և նրա հորինված առաջնորդ Բիլի Շիրսը) և ալբոմի շապիկը (երաժիշտները կրում էին տարբեր կոստյումներ)։

Կոնցեպցիան իր շարունակությունն է ստացել «Դեղին սուզանավ» մուլտֆիլմում, որտեղ The Beatles–ը և «սերժանտ Փեփերի նվագախումբը» նույնը չեն, թեև մուլտֆիլմի վերջում «բիթլզները» վերամարմնավորվում են այդ նվագախմբում։

Ալբոմի շապիկ

Բրիտանացի երաժշտասերների շրջանում անցկացված հարցման համաձայն, ինչպես նաև Rolling Stone ամսագրի կարծիքով, Sgt. Pepper’s…-ի շապիկը առաջին տեղն է զբաղեցնում երաժշտական ալբոմների շապիկների շարքում։ Այն ստեղծվել է հայտնի նկարիչ Փիթեր Բլեյքի և լուսանկարիչ Մայքլ Քուպերի կողմից։ Գաղափարի հեղինակներն են դիզայներ Ռոբերտ Ֆրեյզերը և Փոլ Մաքքարթնին։

Շապիկի առաջի կողմը իրենից ներկայացնում է պատկերազարդ կոմպոզիցիա տարբեր հայտնի մարդկանց կարտոնե ֆիգուրաներից, Բիթլզի երաժիշտներից, մադամ Տյուսոյի թանգարանից նրանց ֆիգուրաներից, Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band մակագրությամբ թմբկից, «Beatles» մակագրությամբ գերեզմանաքարից, ու մի քանի տարբեր առարկաներից։

Ռոբերտ Ֆրեյզերը, 1960-ականների բրիտանական արվեստի առաջնորդներից մեկը, Փոլ Մաքքարթնիի լավ ծանոթն էր։ Ֆրեյզերը համոզել է նրան և ամբողջ քառյակին հրաժարվել ալբոմի շապիկի առաջին տարբերակից, որն առաջարկել են «The Fool» խմբի նկարիչները, և առաջարկել է սեփական թեկնածությունն արտ-տնօրենի դերի համար։ Նա էլ հրավիրել է Փիթեր Բլեյքին շապիկի վրա աշխատելու։

Երաժիշտների համար զինվորական համազգեստին նման կոստյումներ են մշակվել դիզայներ Մանուել Կուեվասը, որոնք պատրաստված են վառ գույների ատլասից։ Երեք երաժիշտների «համազգեստը» զարդարում է որևէ կրծքանշան կամ շքանշան՝ Բրիտանական կայսրության շքանշանը Մաքքարթնիի և Հարիսոնի մոտ, Մեծ Բրիտանիայի զինանշանը Լենոնի մոտ և Օնտարիո նահանգի ոստիկանության կրծքանշանը Սթարի մոտ։

2011 թվականին ալբոմի շապիկը երրորդ հորիզոնական է զբաղեցրել բոլոր ժամանակների ալբոմների շապիկների ցանկում, Music Radar ինտերնետ հրատարակության կարդողների կարծիքով։ Փիթեր Բլեյքի հոնորարը կազմել է 200 ֆունտ։

Թողարկում

Sgt. Pepper–ը առաջին անգամ թողարկվել է ոչ պաշտոնական «Ռադիո Լոնդոն» ռադիոկայանով մայիսի 12–ին և արդեն պաշտոնապես BBC Light ծրագրի Where It's At շոուի ժամանակ, մայիսի 20–ին։ Մայիսի 26–ին ալբոմը արագ թողարկվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ այն առաջին անգամ պլանավորվել է։ Ամերիկյան թողարկումը կայացել է հունիսի 2–ին։ Խմբի ութերորդ սկավառակը գլխավորել է Record Retailer albums հիթ–շքերթը 23 շաբաթ շարունակ։ Ամերիկյան ռադիոկայանները խաղտում էին իրենց կարգացուցակները, միացնելով ալբոմը գրեթե առանց դադարների, սկզբից մինչև վերջ։

Ալբոմը Billboard Top LPs հիթ-շքերթում առաջին տեղն Է զբաղեցրել 15 շաբաթվա ընթացքում ՝ 1967 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը։ Իր թողարկումից հետո երեք ամսվա ընթացքում 2,5 միլիոն վաճառված օրինակներից, սերժանտ Փեփերի նախնական առեւտրային հաջողությունը գերազանցել է Beatles-ի բոլոր նախորդ ալբոմները։ Մեծ Բրիտանիայում դա եղել է 1967 թվականի և տասնամյակի ամենավաճառվող ալբոմը։

Ալբոմը Billboard Top LPs հիթ-շքերթում առաջին տեղն Է զբաղեցրել 15 շաբաթ շարունակ՝ 1967 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Թողարկումից հետո երեք ամսվա ընթացքում 2,5 միլիոն վաճառված օրինակներ ունենալով, Sgt. Pepper–ը նախնական առևտրային հաջողությամբ գերազանցել է Beatles-ի բոլոր նախորդ ալբոմները։ Մեծ Բրիտանիայում դա եղել է 1967 թվականի և տասնամյակի ամենավաճառվող ալբոմը։

Կոմպոզիցիաների ցանկ

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band դարձել է The Beatles–ի առաջին ալբոմ, որը թողարկվել է նույն ցանկով և Մեծ Բրիտանիյում, և ԱՄՆ–ում։

Առաջին կողմ

«Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»

  • Թարգմանություն՝ «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ»
  • Լսել երգի մի մասը (121 կբ, OGG)
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։02
  • Ձայնագրված՝ փետրվարի 1, 2 ; մարտի 3, 6, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի, Ջոն Լենոն

«With a Little Help from My Friends»

  • Թարգմանություն՝ «Իմ ընկերների փոքրիկ օգնությամբ»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։42
  • Ձայնագրված՝ մարտի 29, 30 ; 1967 թվական
  • Վոկալ՝ Ռինգո Սթար

«Lucy in the Sky with Diamonds»

  • Թարգմանություն՝ «Լյուսին երկնքում ադամանդների հետ»
  • Լսել երգի մի մասը (99 կբ, OGG)
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն
  • Տևողություն՝ 3։26
  • Ձայնագրված՝ մարտի 1, 2, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն

«Getting Better»

  • Թարգմանություն՝ «Ավելի ու ավելի լավ»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։47
  • Ձայնագրված՝ մարտի 9, 10, 21, 23, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի

«Fixing a Hole»

  • Թարգմանություն՝ «Փակելով անցքը»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։36
  • Ձայնագրված՝ փետրվարի 9, 21, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի

«She’s Leaving Home»

  • Թարգմանություն՝ «Նա լքում է տունը»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 3։35
  • Ձայնագրված՝ մարտի 17, 20, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի, Ջոն ԼենոնКак и в случае с «Eleanor Rigby» с предыдущего диска Revolver, The Beatles на этой записи выступают исключительно в роли вокалистов, а сопровождение записано без их участия приглашёнными классическими музыкантами. Это редкий случай, когда автором оркестровки для песни The Beatles является не Джордж Мартин. Полу Маккартни не терпелось сделать аранжировку песни, но Джордж Мартин был занят, поэтому он обратился к аранжировщику и продюсеру Майку Леандеру. Мартин, удивлённый и обиженный действиями Маккартни, всё же спродюсировал запись; он же дирижировал музыкантами. По словам Маккартни, идея песни родилась у него по прочтении заметки в газете об ушедшей из семьи девушки.

«Being for the Benefit of Mr. Kite!»

  • Թարգմանություն՝ «Будучи на бенефисе мистера Кайта»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն
  • Տևողություն՝ 2։40
  • Ձայնագրված՝ փետրվարի 17, 20 ; մարտի 28, 29, 31, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն

Երկրորդ կողմ

«Within You Without You»

  • Թարգմանություն՝ «Քո հետ և առանց քեզ»
  • Հեղինակ՝ Ջորջ Հարիսոն
  • Տևողություն՝ 5։05
  • Ձայնագրված՝ մարտի 15, 22 ; ապրիլի 3, 4, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջորջ Հարիսոն

«When I’m Sixty Four»

  • Թարգմանություն՝ «Երբ ես վաթսունչորս դառնամ»
  • Լսել երգի մի մասը (114 կբ, OGG)
  • Հեղինակներ՝ Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։36
  • Ձայնագրված՝ դեկտեմբերի 6, 8, 20, 21, 1966 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի

«Lovely Rita»

  • Թարգմանություն՝ «Սիրելի Ռիտա»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։42
  • Ձայնագրված՝ փետրվարի 23, 24, 7 ; մարտի 21, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի

«Good Morning Good Morning»

  • Թարգմանություն՝ «Բարի առավոտ, բարի առավոտ»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։41
  • Ձայնագրված՝ փետրվարի 8, 16 ; մարտի 13, 28, 29, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն

«Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band (Reprise)»

  • Թարգմանություն՝ «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ (ռեփրիզա)»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 1։18
  • Ձայնագրված՝ ապրիլի 1, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն, Փոլ Մաքքարթնի

«A Day in the Life»

  • Թարգմանություն՝ «Մի օր կյանքից»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 5։37
  • Ձայնագրված՝ հունվարի 19, 20, փետրվարի 3, 10, 22, ապրիլի 21, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն, Փոլ Մաքքարթնի

Առաջին կողմում երգերի այլընտրանքային հաջորդականություն

Այն բուկլետում, որն ուղեկցում էր ալբոմի CD թողարկումը 1987 թվականին պատմվում է, որ ալբոմի վրա աշխատանքների ժամանակ սկավառակաի առաջին կողմում սկզբնապես քննարկվում երգերի ուրիշ հաջորդականություն․

  1. «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»
  2. «With a Little Help from My Friends»
  3. «Being for the Benefit of Mr. Kite!»
  4. «Fixing a Hole»
  5. «Lucy in the Sky with Diamonds»
  6. «Getting Better»
  7. «She’s Leaving Home»

Հոբելյանական վերաթողարկում

2017 թվականի մայիսի 26–ին «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմի հոբելյանական վերաթողարկումը թողարկվել է չորս տարբեր հրատարակություններով․ մեկ CD, կրկնակի CD, կրկնակի վինիլ և սուպեր–հրատարակություն։

«Carnival of Light» (չի հրատարակվել) և «Only a Northern Song» (թողարկվել է 1969 թվականին) չեն ներառվել հոբելյանական հրատարակության մեջ։

Ազդեցություն փոփ մշակույթի վրա

  • 1970–ականների կեսին կայացել է նույնանուն մյուզիքլ, իսկ 1978 թվականին թողարկվել է Փիթեր Ֆրեմթոնի և Bee Gees խմբի անդամների մասնակցությամբ ֆիլմ։ The Beatles–ը համաձայնություն է տվել իրենց երաժշտության ու անվանումների օգտագործման համար, բայց չի մասնակցել ֆիլմին։
  • 1988 թվականին «New Musical Express» ամսագիրը թողարկել է ժողովածու «Sgt. Pepper Knew My Father» անվանմամբ։ Դրա մեջ են ներառվել ալբոմի բոլոր երգերի քավեր տարբերակները, որոնք ձայնագրվել են տարբեր կատարողների կողմից․
  1. Three Wize Men՝ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»
  2. Wet Wet Wet՝ «With a Little Help from My Friends»
  3. The Christians՝ «Lucy in the Sky with Diamonds»
  4. The Wedding Present и Ամելիա Ֆլետչեր՝ «Getting Better»
  5. Hue and Cry՝ «Fixing a Hole»
  6. Բիլի Բրեգ և Կարա Թայվի՝ «She’s Leaving Home»
  7. Ֆրենկ Սայբոթոմ՝ «Being for the Benefit of Mr. Kite!»
  8. Sonic Youth՝ «Within You Without You»
  9. Քորթնի Փայն՝ «When I’m 64»
  10. Միշել Շոկեդ՝ «Lovely Rita»
  11. The Triffids՝ «Good Morning Good Morning»
  12. Three Wize Men՝ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»
  13. The Fall՝ «A Day in the Life»
  • Մի քանի անգամ ստեղծվել են ալբոմի շապիկի տարբեր պարոդիաներ։ Ավելի հայտնի պարոդիաներն են՝ We’re Only in It for the Money ալբոմի շապիկը, The Rolling Stones խմբի The Mothers of Invention և Their Satanic Majesties Request ալբոմների շապիկները։

Ալբոմի թողարկումներ

Երկիր Ամսաթիվ Լեյբլ Ձևաչափ Կատալոգ
Մեծ Բրիտանիա 1967, հունիսի 1 Parlophone LP (մոնո) PMC 7027
LP (ստերեո) PCS 7027
ԱՄՆ 1967, հունիսի 2 Capitol Records LP (մոնո) MAS 2653
LP (ստերեո) SMAS 2653
Համաշխարհային վերաթողարկում 1987, հունիսի 1 Apple, Parlophone, EMI CD (ստերեո) CDP 7 46442 2
Ճապոնիա 1998, մարտի 11 Toshiba-EMI CD TOCP 51118
Ճապոնիա 2004, հունվարի 21 Toshiba-EMI LP (րեմասթերինգ) TOJP 60138
Համաշխարհային վերաթողարկում 2009, սեպտեմբերի 9 Apple CD (ստերեո,

րեմասթերինգ)

CD (մոնո)
Հոբելյանական վերաթողարկում 2017, մայիսի 26 Apple, Parlophone, EMI CD (ստերեո,

րեմասթերինգ)

LP (րեմասթերինգ) PCS 7027
DVD / Blu-ray (5.1)

Ձայնագրության կազմ

Մարկ Լեվիսոնին և Իան ՄաքԴոնալդին համաձայն․

The Beatles

  • Ջոն Լենոն՝ գլխավոր և բեք վոկալ, ռիթմ, ակուստիկ և գլխավոր կիթառ, օրգան, հարմոնիկա, լուպեր, ձայնային էֆեկտներ, ծափահարություններ, տամբուրին, մարակասներ,
  • Փոլ ՄաքՔարթնի՝ գլխավոր և բեք վոկալ, բաս և գլխավոր կիթառ, էլեկտրոնային և ակուստիկ դաշնամուր, օրգան, ծափահարություններ, ձայնային էֆեկտներ
  • Ջորջ Հարիսոն՝ հարմոնի և բեք վոկալ, ռիթմ, ակուստիկ և գլխավոր կիթառ, սիտար, տամբուրա, հարմոնիկա, ծափահարություններ, մարակասներ, գլխավոր վոկալ «Within You Without You» երգում
  • Ռինգո Սթար՝ հարվածայիններ, տամբուրին, մարակասներ, ծափահարություններ, զանգակներ, գլխավոր վոկալ «With a Little Help from My Friends» երգում, հարմոնիկա

Այլ երաժիշտներ և արտադրություն

  • Sounds Incorporated՝ սաքսոֆոնի սեթը «Good Morning Good Morning» երգում
  • Նիլ Ասփինալ՝ տամբուրա, հարմոնիկա
  • Ջեոֆ Էմերիկ՝ աուդիո ինժեներինգ, լուպեր, ձայնային էֆեկտներ
  • Մել Էվանս՝ ստուդիական մշակում
  • Ջորջ Մարտին՝ պրոդյուսեր, միքսեր, լուպեր, ձայնային էֆեկտներ, հարմոնիա, օրգան, դաշնամուր

Հիթ–շքերթներ

Շաբաթային հիթ–շքերթներ

Օրիգինալ թողարկում
Հիթ-շքերթ Հորիզոնական
Australian Kent Music Report 1
Canadian RPM Top LPs 1
Norwegian Albums Chart 1
Swedish Kvällstoppen Chart 1
UK Albums Chart 1
US Billboard Top LPs 1
West German Media Control Albums Chart 1
1987 վերաթողարկում
Հիթ-շքերթ Հորիզոնական
Dutch Mega Albums Chart 2
Japanese Albums Chart 3
UK Albums Chart 3
2009 վերաթողարկում
Հիթ-շքերթ Հորիզոնական
Australian Albums Chart 16
Belgian Albums Chart (Wallonia) 22
Brazilian Albums Chart 20
Danish Albums Chart 20
Finnish Albums Chart 9
Italian Albums Chart 9
Japanese Albums Chart 20
New Zealand Albums Chart 12
Norwegian Albums Chart 31
Portuguese Albums Chart 4
Spanish Albums Chart 22
Swedish Albums Chart 8
UK Albums Chart 5

Տարեվերջի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1967) Հորիզոնական
Australian Albums Chart 1
UK Albums Chart 1
US Billboard Year-End 10
Chart (1968) Position
Australian Albums Chart 3
US Billboard Year-End 6

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1960s) Հորիզոնական
UK Albums Chart 1

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Արգենտինա(CAPIF) 2× Platinum 120 000x
Արգենտինա(CAPIF)
1987 CD issue
3× Platinum 180 000x
Ավստրալիա (ARIA) 4× Platinum 280 000^
Բրազիլիա (ABPD) Gold 100 000*
Կանադա (Music Canada) 8× Platinum 800 000^
Ֆրանսիա (SNEP) Gold 717,400
Գերմանիա (BVMI) Platinum 500 000^
Իտալիա (FIMI) Platinum 50 000*
Japan (Oricon Charts) 208,000
Նոր Զելանդիա (RIANZ) 6× Platinum 90 000^
Մեծ Բրիտանիա (BPI) 17× Platinum 5,340,000
ԱՄՆ (RIAA) 11× Platinum 11 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Sgt. Pepper's Lonely Hearts Club Band Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» հոդվածին։

Tags:

Sgt. Pepper's Lonely Hearts Club Band Ալբոմի պատմությունSgt. Pepper's Lonely Hearts Club Band Ալբոմի կոնցեպցիաSgt. Pepper's Lonely Hearts Club Band Ալբոմի շապիկSgt. Pepper's Lonely Hearts Club Band ԹողարկումSgt. Pepper's Lonely Hearts Club Band Կոմպոզիցիաների ցանկSgt. Pepper's Lonely Hearts Club Band Առաջին կողմում երգերի այլընտրանքային հաջորդականությունSgt. Pepper's Lonely Hearts Club Band Հոբելյանական վերաթողարկումSgt. Pepper's Lonely Hearts Club Band Ազդեցություն փոփ մշակույթի վրաSgt. Pepper's Lonely Hearts Club Band Ալբոմի թողարկումներSgt. Pepper's Lonely Hearts Club Band Ձայնագրության կազմSgt. Pepper's Lonely Hearts Club Band Հիթ–շքերթներSgt. Pepper's Lonely Hearts Club Band ՀավաստագրումներSgt. Pepper's Lonely Hearts Club Band ԾանոթագրություններSgt. Pepper's Lonely Hearts Club Band Արտաքին հղումներSgt. Pepper's Lonely Hearts Club BandThe BeatlesԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարբերական աղյուսակՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԷկոհամակարգԸնտանիքԹատրոնԷդուարդ ՍպերցյանԴերենիկ ԴեմիրճյանԱճի հորմոնԱրտաշատԻջևանՔարերի սիմֆոնիաԺենգյալով հացԵրկիրԱրյան շրջանառությունՀայաստանի ազգային հերոսԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՌուսաստանՇիրակի մարզԿիլիան ՄբապպեԱրմավիրՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱսկարիդոզԽորանարդՀայկական իժՄիքելանջելոԾաղիկՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԽոր ՎիրապՄոմիկԳորտերՀայկական առածներ և ասացվածքներԿոկորդաբորբԱրգանդՈւղիղ խնդիրԹաիլանդԱնորոշ դերբայԴվինԱսիաԱնահիտԿանոնավոր եռանկյունPills n PotionsԱրեգակԱրյան ընդհանուր հետազոտությունՍևանի իշխանԲելլեԿրոնի հիվանդությունԵրկրաշարժԴանիաՍինգապուրՍեպսիսԳրիգոր ՆարեկացիՍրտի բնածին արատներԵրևանի վարչական բաժանումՈրոշիչՏեղեկատվական տեխնոլոգիաներԿաթվածՀայաստանի բուհերի ցանկԶատիկՈրովայնային ցավԱռողջ ապրելակերպԴիլիջանԱրվեստԱղմուկ ականջներումԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Արտավազդ (մրցանակ)Հայաստանի ՍահմանադրությունԳրոնինգենի թանգարանԳենդերային ինքնությունԳրիգոր ԶոհրապՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրա Գեղեցիկ և ՇամիրամՅուրի ԳագարինԴուայթ ԷյզենհաուերՁեռքբերովի անօգնականություն🡆 More