S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին (անգլ.՝ S.W.A.T.), 2003 թվականին նկարահանված քրեական մարտաֆիլմ, որը ստեղծվել է համանուն հեռուստասերիալի հիման վրա։
S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին անգլ.՝ S.W.A.T. | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ, մարտաֆիլմ, հուուդ ֆիլմ և թրիլեր |
Թեմա | LAPD SWAT? |
Թվական | դեկտեմբերի 4, 2003 և 2003 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քլարկ Ջոնսոն[…] |
Պրոդյուսեր | Դեն Հալստեդ, Քրիս Լի և Նիլ Մորից |
Սցենարի հեղինակ | Դևիդ Էյեր, Դևիդ ՄակՔեննա և Ռոբերտ Համներ |
Դերակատարներ | Սեմյուել Ջեքսոն[…], Քոլին Ֆարել[…], Միշել Ռոդրիգես[…], LL Cool J, Բրայան Վան Հոլթ, Ջոշ Չարլզ, Օլիվիե Մարտինես, Ջերեմի Ռեներ, Օկտավիա Սպենսեր, Քլարկ Ջոնսոն, Էշլի Սքոթ, Քոլին Էգլսֆիլդ, Դենիս Արնդտ, Դոմենիկ Լոմբարդոցցի, Մեթ Ջերալդ, Փեյջ Քեննեդի, Դայմոնդ Ռիդ, Ռեգ Է. Քեյթի, Լյուսինդա Ջեննի, Է․ Ռոջեր Միտչել և Քեն Դավիթյան |
Օպերատոր | Գաբրիել Բերիսթեյն և Սթիվեն Գոլդբլաթ |
Երաժշտություն | Էլիոթ Գոլդենթալ |
Մոնտաժ | Մայքլ Թրոնիք |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Ամբասադոր հյուրանոց |
Կինոընկերություն | Columbia Pictures և Original Film |
Տևողություն | 112 րոպե |
Շահույթ | 207 700 000 $ |
Հաջորդ | S.W.A.T: Կրակե փոթորիկ |
Պաշտոնական կայքէջ |
Ջիմ Սթրիթը Լոս-Անջելեսի ոստիկանության հատուկ բաժնի սպա է։ Այն բանից հետո, երբ Գեմբլը` Սթրիթի գործընկերը, չի ենթարկվում հրամանին և պատահաբար վիրավորում է պատանդին, երկուսին էլ պատժում են` տեղափոխելով «զինբաժին»։ Բարկացած Գեմբլը հրաժարվում է ոստիկանական աշխատանքից։ Այդուհանդերձ Սթրիթը վերադառնում է հատուկ բաժնի վետերան Դեն Հարելսոնի խնդրանքով, որին պետերը կանչել էին, որպեսզի ուժեղ անձնակազմ ձեռք բերեին։ Նոր կազմավորված ջոկատը մարզվում է, ազատում «տեռորիստների կողմից գրավված ինքնաթիռը»` հանձնելով ավարտական քննությունը։ Այդ նույն ժամանակ ճանապարհային ոստիկանությունը պատահաբար ձերբակալում է խախտում կատարող մի մարդու, ով ավելի ուշ պարզվում է, որ միջազգային հանցագործ Ալեքս Մոնտելն է։ Ջոկատի անդամները հրաման են ստանում, որպեսզի նրան տանեն ֆեդերալական բանտ։ Այդ նույն ժամանակ Մոնտելի օգնականը հարձակվում է բանտի ավտոբուսի վրա, սակայն այդտեղ հասած Հարելսոնի ջոկատը կարողանում է վնասազերծել չարագործներին։ Մոնտելը տեսախցիկի առաջ բղավում է այն մասին, որ իր ազատության համար կվճարի 100 միլիոն դոլլար, այնպես որ ջոկատի առաջ հեշտ խնդիր չէ դրված։
Գաղտնի դիպուկահարը կրակոցով վնասում է ուղղաթիռի բենզինաբաքը, որով պետք է տեղափոխեին հանցագործներին։ Ավազակները քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով հարձակվում են պահակախմբի վրա, սակայն կարողանում են ազատել միայն Մոնտելի մանեկենին, այդ նույն ժամանակ, երբ նրան տանում էին ստորգետնյա թունելով։ Հոնդի խումբը և Մոնտելը մեքենայով գիշերվա ժամին քաղաքում շրջում էին, երբ Գեմբլը իր օգնականի և դավաճան Տի Ջեյի հետ ազատում են Մոնտելին։ Ստրիտը նրանց հետևից է ընկնում, սակայն Գեմբլը մետրոյով հեռանում է։ Գեմբլի օգնականների կողմից գրավված ինքնաթիռը վայրէջք է կատարում կամրջի վրա, սակայն այդտեղ հայտնված Հարելսոնի ջոկատը հաղթում է հանցագործներին։ Մոնտելը ձերբակալվում է, իսկ Տի Ջեյը ինքնասպան է լինում։ Ստրիտը հետապնդում է Գեմբլին և մենամարտի ժամանակ գցելով գնացքի տակ` սպանում է չարագործին։
Դերասան | Դեր |
---|---|
Սեմյուել Լ. Ջեքսոն | սերժանտ Դեն Հարելսոն |
Քոլին Ֆարել | Ջիմ Ստրիտ |
Միշել Ռոդրիգես | սպա Քրիս Սանչես |
LL Cool J | սպա Դիկոն «Դիկ» Քեյ |
Չարլզ Ջոշ | սպա Տի Ջեյ Մակքեյ |
Ջերեմի Ռեներ | Բրայն Գեմբլ |
Վան Հոլտ Բրայան | Մայքլ Բոքսեր |
Օլիվիա Մարտինես | Ալեքս Մոնտել-հանցագործ |
Ռեգ Է. Կեթի | լեյտենանտ Գրեգ Վելասկես |
Լարի Պոյնդեկստեր | կապիտան Թոմաս Ֆուլլեր |
Փեյջ Քենեդի | Թրեվիս |
Ծախսերը
Դրամական միջոցների հայթայթումը
Ֆիլմը տարբեր արձագանքներ է ունեցել։ Rotten Tomatoes-ում ֆիլմը «քայքայված» վարկանիշ է ունեցել` մոտ 48%, հիմնված 160 տեսությունների հիման վրա։ Ռոջեր Էբերթը Չիկագո Սան-Թայմսից ֆիլմին երեք աստղ է տվել։
S.W.A.T.:Կրակե փոթորիկ
This article uses material from the Wikipedia Հայերեն article S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.