Ռոջեր Էբերթ

Ռոջեր Ժոզեֆ Էբերթ (անգլ.՝ Roger Joseph Ebert , հունիսի 18, 1942(1942-06-18), Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 4, 2013(2013-04-04), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կինոքննադատ և հաղորդավար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ Ավելի քան 15 գրքերի հեղինակ։

Ռոջեր Էբերթ
անգլ.՝ Roger Ebert
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1942(1942-06-18)
ԾննդավայրՈւրբանա, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 4, 2013(2013-04-04)[…] (70 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌոջեր Էբերթ ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՔեյփթաունի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Չիկագոյի համալսարան, Urbana High School? և UIUC College of Media?
Մասնագիտությունսցենարիստ, կինոքննադատ, լրագրող, լրագրող, գրող, հաղորդավար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան
ԱմուսինChaz Ebert?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrogerebert.com
Ստորագրություն
Изображение автографа
Ռոջեր Էբերթ Roger Ebert Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռոջեր Էբերթ 
Ռոջեր Էբերթը (աջից) Ռասս Մեյերի հետ 1970 թվականին:.

Ռոջեր Էբերթը ծնվել է 1942 թվականի հունիսի 18-ին, ԱՄՆԻլինոյս նահանգի Էրբանե քաղաքում՝ հաշվապահի և էլեկտրատեխնիկ Վալտերի Էբերթի ընտանիքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան որպես կինոքննադատ Ռոջերը սկսել է 1967 թվականից, երբ աշխատում էր «Chicago Sun-Times» թերթում։ 1969 թվականին, «Կենդանի մեռյալների գիշեր» ֆիլմի համար իր գրած գրախոսությունը հրապարալվել է ամերիկյան ամենահայտնի ամսագրերից «Reader's Digest»-ում։

1976 թվականին Ռոջերը և Ջին Սիսքելը Չիկագոյում սկսեցին հաղորդել «Sneak Previews» հեռուստաշոուն։ 1978 թվականից շոուն հեռարձակվում է ազգային մասշտաբով։ 1982 թվականից նրանք սկսում են հաղորդել «At the Movies» շոուն, իսկ ավելի ուշ՝ «Siskel & Ebert & The Movies» շոուն։ 1999 թվականին՝ Սիսքելի մահվանից հետո, շոուն հեռարձակվում է «Roger Ebert & the Movies» անվան տակ, իսկ 2000 թվականից՝ Ռիչարդ Ռոուպերի գալուց հետո, հեռարձակվում է «Ebert & Roeper» անվան տակ։

Էբերթը DVD-ով հրապարակել է աուդիոմեկնաբանություններ «Քաղաքացի Քեյնը», «Կասաբլանկա», «Խավար քաղաքը», «Լողացող խոտ» ֆիլմերի մասին։ Նա գրել է «Տիկնիկների հովտի սահմաններից դուրս» ֆիլմի սցենարը։

«Օսկար» կինոմրցանակի հանձնման օրը Ռոջերը և Ռոուպերը ավանդաբար հատնվեցին «An Evening at the Academy Awards: The Arrivals» և «An Evening at the Academy Awards: the Winners» շոուներում, որոնք տեղի էին ունենում մրցանակաբաշխությունից հետո։

2005 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է աստղ, որի արարողությանը ներկա է գտնվել Ռոջերի սիրելի ռեժիսոր Վեներ Հերցոգը։ Forbes ամսագիրը 2007 թվականին Էբերտին ճանաչել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ամերիկացի կինոքննադատը։

Անձնական կյանք

1992 թվականին, Էբերթը, 50 տարեկան հասակում ամուսանցել է Չեզ Հեմմել-Սմիթի հետ։ Իր հուշերում նա գրել է, որ երբեք չէր ամուսնանա մինչ իր մոր մահանալը, քանի որ վախենում էր հիասթափեցնել նրան։

Ռոջերը «Անանուն հարբեցողներ» հասարակության անդամ է, և թողել է խմելը միայն 1979 թվականին։ Այս թեմայով նա մի քանի գրառում է գրել իր բլոգում։ Էբերթը լավ հարաբերությունների մեջ էր ամերիկուհի հայտնի դերասան Օփրա Ուինֆրիի հետ, ով պնդում է, որ հենց ինքն է համոզել է նրան սկսել «Օփրա Ուինֆրիի շոու» հաղորդումը։ Ռոջերի մտերիմ ընկերն էր քննադատ և պատմաբան Լեոնարդ Մալտինը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռոջեր Էբերթ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Էբերթ» հոդվածին։

Tags:

Ռոջեր Էբերթ ԿենսագրությունՌոջեր Էբերթ Անձնական կյանքՌոջեր Էբերթ ԾանոթագրություններՌոջեր Էբերթ Արտաքին հղումներՌոջեր Էբերթ19422013d:Q212173d:Q462184Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱպրիլի 4ԻլինոյսՀունիսի 18Միջազգային հնչյունական այբուբենՉիկագոՊուլիցերյան մրցանակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գուրգեն ՄահարիՀամաստեղություններՎանաձորԳերճնշումՄարդու ատամՊապ թագավորՅուԹյուբՊարզ նախադասությունԵրիկամի քրոնիկ հիվանդությունՀյուսիսային ԱմերիկաՄարիամ ԱստվածածինՎագինիզմՄիքայել ՆալբանդյանՀեպատիտ CԴվինԿելվինԵվրոպական միությունԽտությունԱրագիլներԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՆոյՀայաստանի դրոշԴաունի համախտանիշԲույսերԵգիպտոսԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրհեստական բանականությունՊարբերական աղյուսակԿարմիր գիրքԱբեղախոտԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍերժ ՍարգսյանԱուտոիմուն թիրեոիդիտԱտամհատիկՄեղուներԷպիլեպսիաԳրիգոր ԶոհրապԵրևանի պետական համալսարանԱդոլֆ ԻվոնԾաղկեվանքԱրշակունիների թագավորությունԱրշավիր ՇիրակյանՏիգրան ԱվինյանՏիգրան ՄեծԴեռահասի հոգեբանությունԱրաքսԳրիգոր ԼուսավորիչԼեհաստանԲելլեՀայերԻմպրեսիոնիզմՀակոբ ՊարոնյանԹբիլիսիԲելառուսՍակուրյաՀայաստանի Կարմիր գիրքՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀովհաննես ՇիրազԱստվածային կատակերգությունԱդոլֆ ՀիտլերԼևոն ՇանթՇեշտԿելվին (չափման միավոր)Բրոնխիալ ասթմաՇեղանկյունԱնանիա ՇիրակացիԱնաստասիա ՏատարևաՔաղաքագիտությունՀայաստանԱդրբեջանՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱրտաշես ԱԱրցախյան ազատամարտ🡆 More