Microsoft Onenote

Microsoft OneNote (նախկին անվանումը՝ Microsoft Office OneNote), արագ գրառումներ ստեղծելու և անձնական տեղեկատվության համակարգման ծրագիր։ Այն գրառումների աստիճանակարգային կառուցվածք ունեցող նոթատետր է, կարող է ծառայել որպես սովորական նոթատետրի նմանօրինակ։ Ներառված է Microsoft Office փաթեթի մեջ։ 2014 թվականի մարտի 17-ից այն դարձել է անվճար, կարելի է առանձին ներբեռնել «Microsoft»-ի կայքից։

Microsoft OneNote
Изображение логотипа
Տեսակnote-taking software?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
ՕՀWindows NT, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, Windows Phone և Windows
Լույս տեսավ՝2003
Կարդագող ֆայլերի ֆորմատMicrosoft OneNote Package File?, Microsoft OneNote file format? և OneNote table of contents?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատMicrosoft OneNote Package File?, Microsoft OneNote file format? և OneNote table of contents?
Արտոնագիրfreeware
Մասն էMicrosoft Office
Կայքproducts.office.com/onenote
Microsoft Onenote Microsoft OneNote Վիքիպահեստում

Կիրառություն

Ծրագիրը ստեղծվել է «Microsoft Tablet PC» հարթակի զարգացման հետ կապված։ «OneNote»-ը նախատեսված է կարճ գրառումներ կատարելու համար։ Այն հատկապես հարմար է պլանշետային համակարգիչներ օգտագործողների համար, որոնցում առկա է ձեռագիր տեքստի մուտքագրման և գրառումներ ավելացնելու հնարավորություն։

Ծրագիրը կարող է օգտագործվել նաև «Microsoft Windows» և «macOS» օպերացիոն համակարգերով աշխատող սովորական սեղանադիր համակարգիչներում։ Կարելի է տեղադրել նաև «OneNote»-ի բջջային տարբերակը բջջային օպերացիոն համակարգերի համար՝ «Windows Phone» (7; 8; 8.1; 10), iOS, Symbian Belle (Nokia Belle) և «Android»։

Նկարագրություն

«OneNote»-ի աշխատանքային տարածքը դատարկ թերթ է, որի ցանկացած հատվածում կարելի է կատարել տեքստային և ձեռագիր նշումներ, նկարներ, ինչպես նաև ձայնային մեկնաբանություններ։ «OneNote»-ի տեղեկատվությունները կարելի է նաև մկնիկով տեղափոխել դիտարկիչի պատուհանից։ Այս ծրագրում բացակայում է «Պահպանել» պատկերակը, քանի որ մուտքագրված տվյալները պահվում են ավտոմատ կերպով։

Թերթերը միավորվում են բաժինների մեջ, իսկ բաժինները՝ նոթատետրերում։ Բաժնի թերթերի ցանկը գտնվում է ընթացիկ թերթից աջ, բաժինների ցանկը՝ վերև, իսկ բաց գրառումների ցուցակը՝ ձախ։

Գրառումները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով՝ HTML ձևաչափով կամ որպես կցված «OneNote» ֆայլ։

Առաջին անգամ «Microsoft OneNote»-ը թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերին և ներառվել «Microsoft Office System 2003» փաթեթի կազմում։

«Windows»-ի օպերացիոն համակարգերում «Microsoft OneNote»-ն ունի պլագինների աջակցություն, որը թույլ է տալիս ընդլայնել հավելվածի ֆունկցիոնալությունը։ Ստեղծվել են բազմաթիվ օգտակար հավելումներ, որոնք թույլ են տալիս, օրինակ, ստեղծել և կիսել սեփական մակրոսները ([1]), օգտագործել Աստվածաշնչի ուսումնասիրության համար լրացուցիչ հնարավորություններ ([2]) և այլն։

Տարբերակների պատմություն

Ապրանքի կամ իրադարձության անվանում Թողարկման ամսաթիվ
Առաջին հրապարակային հայտարարություն 2002 նոյեմբերի 17
OneNote 2003 2003 հոկտեմբերի 21
OneNote 2003 SP1 2004 հուլիսի 27
OneNote 2003 SP2 2005 սեպտեմբերի 27
OneNote 2003 SP3 2007 սեպտեմբերի 17
OneNote 2007 2007 հունվարի 30
OneNote 2007 SP1 2007 դեկտեմբերի 11
OneNote 2007 SP2 2009 ապրիլի 28
OneNote 2010 2010 հունիսի 15
OneNote 2013 2012 հոկտեմբերի 11
OneNote 15.0.1 «Apple OS X»-ի համար 2014 մարտի 17
OneNote 2016 2015 սեպտեմբերի 22
OneNote 2016 հունվարի 19

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Microsoft Onenote ԿիրառությունMicrosoft Onenote ՆկարագրությունMicrosoft Onenote Տարբերակների պատմությունMicrosoft Onenote ԾանոթագրություններMicrosoft Onenote Արտաքին հղումներMicrosoft OnenoteMicrosoft OfficeՆոթատետր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դաունի համախտանիշՉեխիաԱրյունահոսությունՍիերա ԲրավոԱտոպիկ մաշկաբորբՉակերտներՍպիտակի երկրաշարժՊրոլակտինՍինուսիտԿարբոնաթթուներԱնիԹոքաբորբՄարտի 28ԲասկետբոլՐաֆֆիՍաուդյան ԱրաբիաՅուԹյուբԱրագիլներՊապ թագավորՓսորիազԱվետիք ԻսահակյանՏնտեսագիտությունԱտոմՄիզուղիների ինֆեկցիաներԿոկորդիլոսներՖինանսական իրավունքՄեծապատիվ մուրացկաններՍեռական հարաբերությունԱրաբական Միացյալ ԷմիրություններԱլերգիաԿապ (խոսքի մաս)ԵկեղեցիԱվշային հանգույցների բորբոքումՀայերՍինագոգԴանիել ՎարուժանԱղիների բորբոքային հիվանդությունՀարադրությունՀենրիխ ՄխիթարյանՄատյան ողբերգությանՄակբայՊարույր ՍևակԽպիպՎինսենթ վան ԳոգՎերաբերական (խոսքի մաս)Աստվածային կատակերգությունՀրանտ ՄաթևոսյանԺան Բատիստ Կամիլ ԿորոԳինիԵրևանի թանգարանների ցանկՄարդու կմախքՊարզ թիվԱգաթա ՔրիստիՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀին ԵգիպտոսOverwatchՀայաստանի ձկների ցանկԴիկլոֆենակՀայկական դրամՄիքելանջելոՀապավումՍիամանթոԷյֆելյան աշտարակՋուրԱրյան խումբԱղերՌիտա ՀեյուորթՄարքեթինգԱստվածաշունչՎերածնունդԼեհաստանԱրագածՀռոմԿոռուպցիաԵրիկամաքարային հիվանդությունԴանթեական առասպելԱնահիտ (հեքիաթ)Չո Սո-հյանգ🡆 More