Microsoft Mathematics, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված անվճար կրթական գործիքների փաթեթ։
Տեսակ | educational software? և ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Պլատֆորմ | Անդրոիդ |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Microsoft Math worksheet? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Microsoft Math worksheet? |
Արտոնագիր | freeware |
Փաթեթը ներառում է իր մեջ բազմաթիվ օգտակար և կարևոր ծրագրեր, որոնց միջոցով աշակերտները կկարողանան ստեղծել պրակտիկ աշխատանքներ և նախագծեր, խմբերով աշխատել նախագծերի վրա՝առցանց և ռեալ ժամանակում/ արդյունավետ ժամանակի օգտագործում/, հրապարակել դրանք համացանցում։ Փաթեթում կան այնպիսի գործիքներ որոնցով հնարավոր է կատարել պատկերների, նկարների, տեսանյութերի մշակում և խմբագրում։ Փաթեթի ծրագրերի միջոցով կարելի է իրականացնել ստեղծված նյութերի համօգտագործում։
Այս ծրագրային փաթեթը դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնող նոր գերժամանակակից, աշխարհում մեծ տարածում գտած կրթական գործիքների համախումբ է, որի միջոցով ուսումնական գործընթացը կդառնա սովորողների համար առավել արդյունավետ, մատչելի, ժամանակակից, բովանդակալի։ Այն կօգնի սովորողներին դասապրոցեսի ինտեգրմանը, կխթանի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը դասապրոցեսում։
Մայքրսոֆթ ընկերության կրթական ծրագրերի փաթեթը ներառում է այնպիսի գործիքներ, որոնց միջոցով կարելի է տեսականորեն անցկացվող կրթական գործընթացը զուգորդել գործնական աշխատանքների հետ, որի արդյունքում սովորողները մասնակից կռադնան կրթական նյութերի և պաշարների ստեղծման գործընթացին։
Ուսուցիչները գործիքախմբի միջոցով կարող են պլանավորել, պատրաստվել և անցկացնել տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դաս, որը լիովին կհամապատասխանի ուսումնական ծրագրին:Կլուծվի նաև դասաժամին աշակերտների ներգրավվածության խնդիրը։ Օգտագործողների հարմարավետության համար գործիքախումբը բաժանված է 4 հիմնական խմբերի՝
Ահա մի քանի օրինակներ Մայքրոսոֆթի կրթական գործիքների փաթեթի ծրագրերից՝
Microsoft Mathematics 4.0 ծրագիրը տրամադրում է գրաֆիկական հաշվիչ, որը թույլ է տալիս կառուցել երկչափ և եռաչափ գրաֆիկա։ Ծրագրի օգնությամբ կարելի է ստանալ հավասարումների և անհավասարումների գրաֆիկներ։ Այն քայլ առ քայլ ներկայացնում է հավասարումների լուծման էտապները։
Ծրագրի օգնությամբ կարող եք լուծել խնդիրներ, հավասարումներ և անհավասարումներ։ Այն ունի օգտակար գործիքների խումբ, որոնք կօգնեն աշակերտներին ևուսանողներին ուսումնասիրել մաթեմատիկա, երկրաչափության, ֆիզիկա և այլ ճշգրիտ գիտություններ։ Ծրագում առկա են բանաձևեր, որոնց միջոցով կարելի լուծել խնդիրներ երկրաչափությանից, ֆիզիկայից, քիմիայից, հանրահաշվից, եռանկյունաչափությունից։
Ծրագիրը բավականաչափ հետաքրքիր է` գեղեցիկ և հարմարավետ միջերեսով։ Այն թույլ է տալիս լուծել բավականաչափ բարդ հավասարումներ, օրինակ x^4-6x^3+2x^2+20x+8=0, և կարող է կառուցել բավականաչափ բարդ գրաֆիկներ, օրինակ y=root(3)(x^3-x^2-x+1), որոնց կառուցման համար ուսուցիչները և աշակերտները կծախսեին իրենց թանկ ժամանակը։
Ծրագիրը ունի հետևյալ առավելությունները`
Word եւ OneNote-ի համար ստեղծվել է համատեղ հավելված, որը կոչվում է Microsoft Mathematics
This article uses material from the Wikipedia Հայերեն article Microsoft Mathematics, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.