Github

GitHub, IT-նախագծերի հոսթինգի և նրանց համատեղ մշակման համար նախատեսված խոշորագույն վեբ-ծառայություն։ Հիմնվել է Git տարբերակների կառավարման համակարգի վրա և մշակվել է Ruby on Rails-ով և Erlang-ով Github, Inc ընկերության կողմից (նախկինում՝ Logical Awesome):

GitHub
Изображение логотипа
github.com(անգլ.)
ԿարգախոսSocial Coding
Տեսակինտերնետ ծառայություն, forge?, data library?, identity provider?, Ցանցի կիրառական ծրագիր, repository hosting service?, repository web interface?, սոցիալական ցանց, կրաունդսորսինգովյան պրոեկտ, կայք, issue tracking system?, code reviewing software?, վիքի-շարժիչ, continuous integration software? և առցանց համայնք
ԵրկիրGithub ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրանցումպարտադիր չէ դիտման համար
Լեզուանգլերեն
ՍեփականատերՄայքրոսոֆթ
Մայրական ընկերությունՄայքրոսոֆթ
ՀեղինակTom Preston-Werner?, Chris Wanstrath? և P. J. Hyett?
Բացվածհոկտեմբերի 19, 2007
Ընթացիկ կարգավիճակաշխատում է
Github GitHub Վիքիպահեստում

Ծառայությունը լիովին անվճար է բաց ելքային կոդով նախագծերի համար և տրամադրում է դրանց բոլոր հնարավորությունները (SSL-ը ներառյալ), իսկ մասնավոր նախագծերի համար առաջարկվում են տարբեր վճարովի սակագնային պլաներ։

Ծառայության կարգախոսը՝ «Social Coding» է, հայերեն կարելի է թարգմանել որպես՝ «Գրում ենք կոդ միասին»։ Շապիկների վրա տպվում է լիովին այլ գրառում՝ «Fork you!» (Ճյուղավորվի՛ր)։ Մի կողմից այն համահունչ է անգլալեզու հայհոյանքի հետ և ակնարկում է ոչ ֆորմալ միջավայրի մասին։ Մյուս կողմից այդ բառերը հիշեցնում են, որ Git-ով կարելի է հեշտ և անցավ նոր ճյուղեր ստեղծել, սակայն բաց ելքային կոդով նախագծերի մշակողները ճյուղերի ստեղծմանը բացասական են վերաբերվում։

GitHub-ի թալիսմանը ութոտնուկ-կատուն է (անգլ.՝ octocat), որը, չնայած հայտնի դարձած մոլորությանը, ոչ մի կապ չունի «Octocat Adventure» կարճամետրաժ ֆիլմի հետ, այլ պարզապես գտնվել է Թոմ Փրեսթըն-Վերների կողմից iStock Photo-ում։

Հնարավորություններ

Կայքի հեղինակները GitHub-ը՝ «մշակողների սոցիալական ցանց» են անվանում։ Բացի կոդի հրապարակումից, մասնակիցները կարող են նաև շփվել, մեկնաբանել իրար խմբագրումները, ինչպես նաև հետևել ծանոթների նորություններին։ Git-ի լայն հնարավորությունների օգնությամբ ծրագրավորողները կարող են միացնել իրար ռեպոզիտորիաները. GitHub-ը դրա համար առաջարկում է հարմար ինտերֆեյս և կարողանում է ամեն մասնակցի ներդրումը ծառի տեսքով ներկայացնել։

Նախագծերի համար կան սեփական էջեր, փոքրիկ Վիքիներ և սխալների հետապնդման համակարգեր։ Հենց կայքում կարելի է ծրագրավորման լեզուների մեծամասնության սինտաքսիսի լուսավորմամբ դիտել նախագծերի ֆայլերը։

  • Վճարովի սակագների վրա կարելի է ստեղծել մասնավոր ռեպոզիտորիաներ, որոնք հասանելի են սահմանափակ թվով օգտատերերի։
  • Կա ծառայության վեբ-ինտերֆեյսից ֆայլերի ուղղակի ավելացման հնարավորություն։
  • Նախագծերի կոդը կարելի է ոչ միայն պատճենել Git-ի օգնությամբ, այլ նաև կայքից ներբեռնել հասարակ արխիվների տեսքով։
  • Բացի Git-ից, ծառայությունը աջակցում է կոդի ստացում և խմբագրում SVN-ով և Mercurial-ով։
  • Կայքում կա կոդի հատվածների արագ հրապարակման համար նախատեսված gist.github.com pastebin-ծառայություն։

Նախկինում Ruby-նախագծերը կարող էին ավտոմատ կերպով հրապարակվել նաև RubyGems ծառայությունում, սակայն 2009 թվականի հոկտեմբերին GitHub-ը հրաժարվել է տվյալ ծառայությունից։

Հայտնիություն

Առաջին մասնավոր ռեպոզիտորիան ստեղծվել է 2008 թվականի հունվարի 12-ին։ 2011 թվականի վերջին նախագծերում արդեն եղել է ավելի քան մեկ միլիոն գրանցված օգտատեր և ավելի քան երկու միլիոն ռեպոզիտորիաներ։ 2017 թվականի մարտի դրությամբ կայքում գոյություն է ունեցել ավելի քան 58 միլիոն ռեպոզիտորիա։

2008 թվականի վերջին GitHub-ը ստացել է «Լավագույն սթարթափ-դեբյուտ» մրցանակը։

GitHub-ը առավել հայտնի է Ruby-մշակողների միջև։ Բացի այդ, խոշոր IT-ընկերություններ այդ ծառայությունում հրապարակում են իրենց պաշտոնական ռեպոզիտորիաները.

  • Erlang
  • Scala
  • Ruby on Rails
  • CyanogenMod
  • PHP
  • JUnit

GitHub-ում իրենց բաց նախագծերները հրապարակում են ԱՄՆ-ի ֆեդերալ գործակալությունները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Github ՀնարավորություններGithub ՀայտնիությունGithub ԾանոթագրություններGithub Արտաքին հղումներGithubGitՀոսթինգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍտորակետԷրեբունի ամրոցՀայերեն հայհոյախոսությունՄողեսներԵրիկամի քրոնիկ հիվանդությունԱրվեստՀայաստանի Կարմիր գիրքԽենթըSinopharm GroupՀրազդան մարզադաշտԿարմրախտԱշոտ Բ ԵրկաթԱղիների բորբոքային հիվանդությունՄարդու իրավունքներՀայաստանի ազգային հերոսԱրյան ընդհանուր հետազոտությունՈրդանման ելունի բորբոքումԱլպիական մանուշակ (պատմվածք)ՍիֆիլիսՇնչառությունՍրտի բնածին արատներԱճի հորմոնՍինուսիտՋոան ՌոուլինգՄեր հայրենիքՀարադրությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍակուրյաՅուԹյուբԱրտավազդ (մրցանակ)Ամերիկյան կենդանիներԽորանարդSWOT վերլուծությունԱնանիա ՇիրակացիԻսպանիաՕգյուստ ՇառլուաՍարդարապատի հերոսամարտՄհեր ՄկրտչյանԻբուպրոֆենՆոր ԿտակարանԴուբայԻրաքՓոքրիկ իշխանըՈսկորՌամադան (ամիս)Զատկի ավանդույթներՎաղարշապատՀույզերՍտորոգյալՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՇառլ ԱզնավուրԱյրին (նորավեպ)ԾառԳոշավանքԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿոմս Մոնտե-ՔրիստոՀարսնացու հյուսիսիցԱրտավազդ Ա ՄամիկոնյանԼեյկոցիտԳերմանիաՄարդու ատամԼեոնարդո դա ՎինչիՊյութագորասի թեորեմԴոնալդ ՖեյսոնՀարավային ԱմերիկաՍամվել (վեպ)ՖեյսբուքՄովսես ԽորենացիԼյարդի ցիռոզԻմ սիրելի տիրակալԱնաստասիա ՏատարևաԿրծքավանդակի ցավՀամաստեղություններԹատրոնի համաշխարհային օրՍինգապուրՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Աուտոիմուն թիրեոիդիտԲուդդայականություն🡆 More