Chess.com

Chess.com, ինտերնետային շախմատային համայնք, շախմատային սերվեր, սոցիալական ցանց, ըստ Alexa-ի համացանցում ամենահաճախ այցելվող շախմատային կայքը, ինչպես նաև այս կայքի սեփականատեր ընկերության անվանումը։

Chess.com
chess.com(անգլ.)
Տեսակինտերնետային շախմատային սերվեր, սոցիալական կայք
ԵրկիրChess.com ԱՄՆ
Գրանցումայո
ՍեփականատերChess.com
Բացված2005
Ընթացիկ կարգավիճակգործող

Պատմություն

Chess.com կայքի դոմեյնը սկիզբ էր դրվել դեռևս 1995 թվականին Aficionado գործակալության կողմից, որը տեղակայված էր Բերքլիում, Կալիֆորնիա և զբաղվում էր «Chess Mentor» շախմատային ծրագրի վաճառքով։ 2005 թվականին ինտերնետային գործարար Էրիկ Ալեբեստը և իր գործընկեր Ջառոմ Սևերսոնը գնեցին դոմեյնի անվանումը և հավաքեցին ծրագրավորողների մի խումբ, ովքեր հիմք դրեցին շախմատային կայքի ստեղծմանը։ Կայքը գործի դրվեց 2007 թվականին։ Կայքը կարճ ժամանակում բավական մեծ տարածում ստացավ։ 2009 թվականին chess.com կայքը շրջանցեց նմանատիպ մի կայքի՝ իր հակառակորդին՝ chesspark.com կայքին։

2013 թվականի հոկտեմբերին chess.com-ը ձեռք բերեց Դանիայում հիմնված շախմատային լուրերի chessvibes.com կայքը։ Ըստ այդ կայքի chess.com կայքն ունի ավելի քան 11 միլիոն անդամներ, ավելի քանի մեկ տրիլիոն խաղացված օնլայն խաղեր և 100 միլիոն ստանդարտ խաղեր։

Chess.com կայքը անընդմեջ կազմակերպում է «մահացու մենամարտեր» հայտնի շախմատիստների միջև (5, 3 և 1 րոպեանոց + 1 վրկ)։ Մինչ այժմ եղել է ավելի քան 30 «մահացու մենամարտ», որոնց մեծ մասը խաղացվել է ճանաչված գրոսմայստերների կողմից, ինչպիսիք են Հիկարու Նակամուրան, Դմիտրի Անդրեյկինը, Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան և Յուդիթ Պոլգարը։

Նկարագրություն

Chess.com կայքը աշխատում է որպես freemium մոդել՝ հիմնական գործիքները տրվում են անվճար, իսկ լրացուցիչ պարամետրերի համար պետք է գումար վճարել։

Այս կայքի այցելուները կարող են խաղալ ինչպես օնլայն արագ շախմատային խաղեր, այնպես էլ ստանդարտ ժամանակահատվածով խաղեր։ Խաղացողները կարող են նաև պայքարել շախմատային հզոր ծրագրերի դեմ։ Լրացուցիչ պարամետրեր ձեռք բերած խաղացողները կարող են մասնակցել խաղերի քննարկմանը, ուսումնասիրմանը, կարող են լուծել շախմատային բարդ խնդիրներ և գլուխկոտրուկներ, կարող են կարդալ տարբեր հոդվածներ, շախմատային լուրեր, ներբեռնել տարբեր շախմատային ծրագրեր։

Կազմակերպությունը նաև հրատարակում է բազմաթիվ հոդվածներ շախմատին վերաբերող թեմաների մասին։

Chesskid.com

Chess.com-ը նաև գործարկում է 13 և ավելի փոքր տարիքի երեխաների համար chesskid.com շախմատային կայքը։ Chesskid.com կայքը սովորաբար անցկացնում է օնլայն մրցաշարեր, որոնք հաստատված են ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի կողմից։

Հետաքրքիր փաստեր

  • Կայքի սեփականատերերից մեկը՝ Ալբեստը, կարողանում է շախմատ խաղալ սիրողական մակարդակով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Chess.com ՊատմությունChess.com ՆկարագրությունChess.com Chesskid.comChess.com Հետաքրքիր փաստերChess.com ԾանոթագրություններChess.com Արտաքին հղումներChess.comAlexa Internet

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արյան ընդհանուր հետազոտությունՀայկական ճարտարապետությունՊարագաներԱկնարկ (ժանր)Վիլյամ ՍարոյանՆյութափոխանակությունSWOT վերլուծությունԶատիկՊտուղՇաղկապենաբորբՀարավային ԱմերիկաԲարդ համադասական նախադասությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԻնքնաթիռՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԲագրատունիների թագավորությունԿոորդինատային համակարգԱրտաշես Ա ԲարեպաշտՎիրուսներՈրդան կարմիրՀեպատիտ BՍողոմոն ԹեհլիրյանԿրծքավանդակի ցավՄետաղԻբուպրոֆենԿաթնասուններՄիապետությունԵզդիներԲութoginhՀայկ նահապետԵվրոպայի դրոշներՏիգրան ՄանսուրյանՄարդու առնանդամԹուրքիաՀավերժության հայկական նշանԿրծքագեղձի քաղցկեղԳրիգոր ԼուսավորիչԱսիաԴանիել ՎարուժանԷլեկտրական հոսանքՎահագն ԴավթյանԼիբանանԱրտաշեսյանների թագավորությունԹոնդրակյաններՊոլ ՄորֆիՈրոշիչԲաթումի պայմանագիրՊեպոԱրյան խումբՎրաստանԱծխածինԱստղԿոտորակ (մաթեմատիկա)ԿարսՍեռական բազմացումՇիկացման լամպԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀարկԼյարդԵրկրաշարժԱմոքսիցիլինԻրավունքՔարՄաշկ (մարդ)ԵրկկենցաղներԱնորոշ դերբայԱզգային ժողովրդավարական բևեռՍուրբ Յոթ ՎերքՍինդրիկԵղնջացանԶինվորական կոչումներՏողադարձԲյուզանդական կայսրությունՂազախստանԳետ🡆 More